/Ամենաընթերցվող նյութերից - 12-ամյա հնդկուհին Գինեսի ռեկորդակիր է դարձել՝ 6 ժամում 102 տարբեր լեզուներով` այդ թվում հայերեն երգեր երգելով (տեսանյութ) tert.am" />

 RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

12-ամյա հնդկուհին Գինեսի ռեկորդակիր է դարձել՝ 6 ժամում 102 տարբեր լեզուներով` այդ թվում հայերեն երգեր երգելով (տեսանյութ)
 


 


   tert.am

Դուբայում բնակվող, բայց ծագումով հնդիկ Սուչետա Սաթիշը 12 տարեկան է, սակայն արդեն հասցրել է Գինեսի գրքի կրկնակի ռեկորդակիր դառնալ, գրում է Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ աղջնակը 6 ժամ 15 րոպեում 102 տարբեր լեզվով երգեր է երգել:

Նշվում  է, որ աղջիկն իր ռեկորդը սահմանել է Դուբայում Հնդկաստանի հյուպատոսության շենքում: Նա սահմանել է միանգամից 2 ռեկորդ՝ ամենաշատ քանակությամբ լեզուներով երգելու և երեխայի կողմից ամենաերկար համերգի համար:

Յոթերորդ դասարանի աշակերտուհին, որը երգում է հնդկերեն, անգլերեն, հայերեն, ուելսերեն, իսլանդերեն, ղրղզերեն, ռուսերեն և այլ լեզուներով, պատմել է, որ միշտ էլ տարված է եղել օտար լեզուներով: Նա երազում է հնարավորինս շատ լեզուներ սովորել, որպեսզի հետագայում իր անունը հիշվի սերունդների կողմից:

Առաջին օտար լեզուն, որը Սուչետան սովորել է, ճապոներենն էր, որին հաջորդել է արաբերենը: Նրան ամենադժվար տրված լեզուներից են ֆրանսերենը, հունգարերենն ու գերմաներենը: Մինչդեռ հայերենն ու սլովակերենն ու այդ լեզուներով երգերը նրա կողմից ամենասիրվածն են:





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (22.02.18) | Հեղինակ: tert.am
Դիտումներ: 512 | Տեգեր: լեզուներով, այդ, ռեկորդակիր, Գինեսի, տարբեր, 12-ամյա, հնդկուհին, ժամում, դարձել՝, 102 | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |