Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


10 բան, որ պետք է անել ամուսնանալուց առաջ
 
 


   BlogNews

Ահա թե ինչ պետք է անեն երիտասարդ աղջիկներն ամուսնանալուց և երեխա ունենալուց առաջ:
 

Այրել մտքերի օրագիրը

Իհարկե, եթե ունեք այդպիսին: Հարսանիքից առաջ ընթերցեք այն. որոշ էջեր ձեզ կհուզեն, որոշները` կուրախացնեն, բայց ընթերցելուց հետո այրեք այն, որովհետև այն «ընտանեկան անկեղծության» հետ ոչ մի կապ չունի:


Խիզախել այնպիսի բանի, ինչը վախեցնում է

Յուրաքանչյուր աղջիկ վախի ֆակտոր ունի: Ինչ-որ մեկը վախենում է օձերից, իսկ մյուսը վախենում է մութ սենյակում մնալ: Հաղթահարեք ձեր վախը:


Սիրել ծնողներին

Այո-այո, հենց այդպես: Ոչ թե ձևեր թափել, այլ իսկապես սիրել կամ գոնե ողջ սրտով կամենալ դա անել: Ծնողները մեր ամենամտերիմ մարդիկ են և միայն մեր լավն են ցանկանում: Հավատացեք` ամուսնանալուց հետո դուք նրանց անչափ կարոտելու եք:


Ապրել ծնողներից առանձին

Եթե ունեք դրա հնարավորությունը, ապա անմիջապես հավաքեք իրերն ու վարձով ապրեք: Այդպես դուք կսովորեք գրեթե ամեն ինչ ինքնուրույն անել: Բացի այդ, մի լավ կվայելեք ազատությունը:


Ծախսել ինքներդ ձեզ վրա

Հիշեք, որ երբ ընտանիք կազմեք, չեք կարողանա ձեզ շատ բան թույլ տալ: Ուստի հիմա մի տնտեսեք. գնեք այն, ինչ հավանում եք, գնացեք այնտեղ, որտեղ ցանկանում եք: Հետո ձեր եսասիրությունը ներելի չի լինի:


Փոխել արտաքինը

Արտաքինի հետ կապված բոլոր փորձարկումներն արեք հարսանիքից առաջ: Մազերի նոր գույն, փիրսինգ, դաջվածք. արեք այս ամենը, մինչև ամուսին կունենաք:


Դառնալ ֆինանսապես անկախ

Այսօր հենց նման կանայք են գրավում տղամարդկանց ուշադրությունը: Բացի այդ, դուք այլևս չեք մտածի հաշվարկով ամուսնության մասին:


Ազատվել անհաջող ընկերուհիներից

Ընկերուհու դավաճանությունը ցավոտ, բայց շատ օգտակար բան է: Ամուսնանալուց հետո վատ ընկերուհիներն ազդելու են ձեր ընտանեկան հարաբերությունների վրա, ուստի դրա մասին պետք է նախապես մտածել:


Բանկում հաշիվ բացել

Այո, հասուն կյանք պետք է մտնել հասուն մտքերով:


Սովորել պատրաստել

Եթե այն, ինչ կարողանում եք պատրաստել խոհանոցում, սկսվում և ավարտվում է ձվածեղով, ապա ժամանակն է պատրաստել սովորել:



Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 27.10.16 | Հեղինակ: BlogNews

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (27.10.16) | Հեղինակ: BlogNews
Դիտումներ: 1904 | Տեգեր: առաջ, անել, ամուսնանալուց, պետք, 10, բան, որ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...