Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Աշխարհի թիվ մեկ մթերքն՝ ընդդեմ սրտի կաթվածի, հիպերտոնիայի, ինսուլտի և խոլեստերինի
 
 


   

Եթե փնտրում եք աշխարհի ամենաօգտակար սննդամթերքը, ապա այս տեղեկությունը ձեզ հաստատ կհետաքրքրի:

Խորհուրդ ենք տալիս արմավ (խուրմա) ուտել: Դրա օգտակար հատկություններով հնարավոր է բուժել բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ կաթվածները, խոլեստերինը, գերճնշումը և այլն:

Մեծ քանակությամբ սնուցիչների շնորհիվ արմավը մի ակնթարթում բարելավում է օրգանիզմի նյութափոխանակությունը:

Ահա մի քանի փաստ, թե ինչու սննդակարգում պետք է պարտադիր արմավ ներառել ու ինչու է այն այդքան օգտակար:
 

Արմավի առողջարար ազդեցությունները

  • 1. Արմավը հարուստ է երկաթով

Արմավը մեծ քանակությամբ երկաթ է պարունակում, ինչը օգտակար է հատկապես սակավարյունությամբ (անեմիա) տառապողների, ինչպես նաև հղի կանանց ու երեխաների համար: Օրական բավական է ուտել 100 գրամ արմավ և օրգանիզմը 1,9 մգ. երկաթով կհարստանա:

Դա կազմում է օրգանիզմի համար անհրաժեշտ երկաթի օրական չափաբաժնի 11%-ը: Բացի այս, արմավը բարենպաստ ազդեցություն է ունենում արյան կարմիր գնդիկների վրա՝ խթանելով թթվածնի հոսքը արյան միջով:


  • 2. Կանխում է փորլուծությունը

Արմավը մեծ քանակությամբ կալիում է պարունակում: Կալիումը կարևոր հանքային նյութ է, որը կանխում է փորլուծությունը՝ մաքրելով ստամոքսն ու որովայնը և բարենպաստ պայմաններ է ստեղծում ավելի օգտակար մանրէների համար:


  • 3. Փորկապություն

Արմավի շնորհիվ կարելի է հանգստացնել թե՛ փորլուծությունը, թե՛ փորկապությունը: Այդ է պատճառը, որ այն գիշերը թողնում են ջրի մեջ, իսկ առավոտյան խմում՝ մարսողությունը լավացնելու համար:


  • 4. Վերահսկում է մարմնի քաշը

Եթե ցանկանում եք կանխել ճարպակալումը, դատարկ ստամքոսին արմավ կերեք: Արմավը կվերահսկի ձեր քաշը, քանի որ դրա մեջ խոլեստերին չկա: Սակայն պետք է հիշել, որ արմավը հարուստ է շաքարով, հետևաբար, զգույշ եղեք օգտագործելիս:


  • 5. Կարգավորում է խոլեստերինը

Անառողջ խոլեստերինը կարգավորելու հարցում ևս օգնության դիմեք արմավին, քանի որ այն մաքրում է արյան անոթները և կանխում արյան մակարդուկների առաջացումը:

  • 6. Ամրացնում է սիրտը

Գիշերը թրջեք արմավը: Առավոտյան նախ քամեք, հետո հանեք սերմերը: Կարող եք կամ ուտել կամ բլենդերով հարել սերմերը:


  • 7. Կարգավորում է արյան ճնշումը

Արյան բարձր ճնշում ունեցող մարդիկ պետք է շատ արմավ ուտեն, քանի որ այն հարուստ է կալիումով և չունի նատրիում: Մասնավորապես՝ 5-6 հատ արմավը պարունակում է մոտ 80 մգ. մագնեզիում՝ հանքային նյութ, որը տարածվում է արյան անոթներով ու բարելավում արյան հոսքը: 370 գրամ մագնեզիումը նվազեցնում է արյան ճնշումը:


  • 8. Կանխում է կաթվածը

Ինչպես արդեն նշեցինք, արմավը մեծ քանակությամբ կալիում է պարունակում, որը կարգավորում է նյարդային համակարգը և կանխում կաթվածները: Հետևաբար, եթե օրական 400 մգ. արմավ ուտեք, անհանգստանալու կարիք չեք ունենա:







Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 27.11.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (27.11.16)
Դիտումներ: 21851 | Տեգեր: մթերքն՝ընդդեմ, թիվ, խոլեստերինի, մեկ, Սրտի, հիպերտոնիայի, ԱՇԽԱՐՀԻ, ինսուլտի, կաթվածի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...