Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 27.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչով է հատկապես օգտակար խոզի ճարպը. իմացիր ավելին
 
 
Загрузка...


Երբ պատկերացնում ենք մի կտոր խոզի ճարպ սև հացի վրա, ախորժակ է բացվում, բայց նույն պահին քննադատում ենք ինքներս մեզ ու այդ մտքերը փորձում վանել`ցածր յուղայնության մածունի օգնությանը դիմելով: Սակայն ժամանակակից գիտությունը սկսել է ավելի հաճախ հեղափոխել մեր պատկերացումները «վնասակար» ու «օգտակար» մթերքների մասին:

Այսպես, Մյունխենյան համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են խոզի ճարպը ժամանակակից միկրոբիոլոգիական տեխնոլոգիաների միջոցով: Եվ պարզվել է, որ այն պարունակում է արախիդոնային թթու, որը մտնում է կենսական նշանակություն ունեցող F վիտամինի կազմի մեջ:

Արախիդոնային թթուն մտնում է բջջաթաղանթի կազմի մեջ և սրտմկանի ֆերմենտների մաս կազմում, անգամ մասնակցում ճարպային նյութափոխանակմանը: Խոզի ճարպի մեջ առկա թթուները, որքան էլ տարօրինակ է, օգնում են, որ լյարդի համար ձևավորվի «լավ խոլեստերին» և մաքրում «վատ խոլեստերինը»: Սալի մեջ հայտնաբերվել է նաև հագեցած օլեինային թթու, որը պաշտպանում է լյարդն ու երիկամները և կանխում աթերոսկլերոզի զարգացումը:

Պետք է նշել, որ գերմանացի գիտնականները խոզի ճարպը դասել են օգտակար կենդանական ճարպի շարքին, անգամ խորհուրդ են տալիս սրտային հիվանդներին իրենց ամենօրյա սննդակարգի մեջ ներառել մեկ կտոր սալ:

Այս մթերքի ևս մեկ առանձնահատկությունն այն է, որ այն իր մեջ չի կուտակում ռադիոակտիվ իզոտոպներ: Ինչպես ապացուցել են կանադացի թունաբանները, խոզի ճարպն անգամ ընդունակ է օրգանիզմից դուրս բերել թունավոր
նյութերը:

Այսուհանդերձ, բժիշկները խորհուրդ չեն տալիս այն գնել չստուգված վայրերից. կա ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու հնարավորություն, առավել ևս, որ ջերմային մշակման չի ենթարկվում:

30 գրամ առողջության համար

Սալի դեպքում չի գործում «քանակը որակ է ապահովում» հայտնի կանոնը: Չէ՞ որ դրանում մեծ քանակությամբ աղ ու կալորիա կա: Այդ պատճառով 200 գրամանոց կտորը միայն ավելորդ քաշ ու առավոտյան աչքերի շուրջ երիկամային այտուցներ կպարգևի ձեզ: Դիետոլոգները նշում են, որ 100 գրամ սալը պարունակում է 680-780 կկալ (կախված խոզի ցեղատեսակից): Այդ պատճառով էլ օրգանիզմի համար սալի «անվտանգ դոզան» կարելի է համարել 30 գրամը:


Մեկ կարևոր նկատառում

Խոզի ճարպը նպաստում է լեղիի արտադրմանը: Առողջ մարդու համար դա շատ լավ է, քանի որ նպաստում է մարսողական համակարգի աշխատանքին, բայց նա, ով լյարդի ու լեղապարկի հետ կապված խնդիրներ ունի, կարող է և վնասվել:


Ինչպես և ինչի հետ այն օգտագործել

Աղով պատրաստված կամ համեմունքներով եփված խոզի ճարպը օպտիմալ տարբերակ է: Մի տարվեք ապխտածով. պատրաստման ժամանակ առաջանում են ֆենոլի վնասակար միացություններ, որոնք քաղցկեղածին են համարվում:

Վատ համադրություն են սալը և կարտոֆիլը (բանն այն է, որ կարտոֆիլում գտնվող օսլան դանդաղեցնում է ճարպերի մարսումը), ինչպես նաև սալը և սպիտակ հացը (ռաֆինացված ածխաջրերը միայն կավելացնեն կալորիաներ և կմեծանեն լյարդի վրա ճնշումը):

Ամենից անվտանգ համադրությունը խոզի ճարպի և չմշակված ցորենից պատրաստված հացի համադրությունն է, քանի որ սննդային մանրաթելերը և բջջաթաղանթը օգնում են ճիշտ մարսել ճարպերը:






Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (11.07.17)
Դիտումներ: 1489 | Տեգեր: օգտակար, Խոզի, հատկապես, ավելին, ինչով, ճարպը., իմացիր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...