Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Խոհարարական այս գաղտնիքների մասին պետք է իմանա յուրաքանչյուր տնային տնտեսուհի
 
 
Загрузка...


1. Եթե ճիշտ ժամանակին չեք հասցրել հավաքել արգանակի վերին շերտում առաջացող փրփուրը, կարող եք կաթսայի մեջ մեկ բաժակ սառը ջուր լցնել: Այդ դեպքում փրփուրը կբարձրանա վերև, և Դուք կարող եք հեռացնել այն:

2. Հավի արգանակի մեջ ոչ մի համեմունք մի ավելացրեք: Պետք է ավելացնել միայն գազար և սոխ: Հակառակ դեպքում արգանակը կորցնում է իր համը:

3. Երբեք դափնու տերևը մի թողեք ապուրի մեջ: Այն հրաշալի համ է տալիս միայն եռալու ընթացքում, իսկ ապուրի պատրաստ լինելուց հետո այն պետք է շտապ հեռացնել:

4. Կոտլետներն ավելի փափուկ և համեղ կլինեն, եթե տապակելուց 1 կամ կես ժամ առաջ դրանց վրա քսեք քացախ կամ բուսական յուղ: Նույնը կարելի է անել նաև գրիլի համար նախատեսված մսի դեպքում:

5. Եթե ուզում եք, որպեսզի կոտլետները շատ համեղ ստացվեն, ապա ֆարշի մեջ ավելացրեք շատ մանր կտրատված և մի փոքր տապակած սոխ և հում կարտոֆիլ: Կարտոֆիլը և սոխը պետք է լինեն հավասար քանակությամբ:

6. Տապականեր պատրաստելիս առաջին պահին կրակը պետք է շատ ուժեղ լինի, այնուհետև կարելի է կամաց-կամաց իջեցնել այն:

7. Ձուկը տապակելու ընթացքում չի առանձնանա իրարից, եթե տապակելուց առաջ այն չորացնեք սրբիչով և նույն պահին էլ համեմեք աղով:

8. Սունկը, հատկապես ապուրներում, ավելի համեղ է լինում, երբ այն քիչ եք կտրատում:

9. Հում վիճակում քերված կարտոֆիլը խառնեք կաթի հետ, հակառակ դեպքում այն կփոխի գույնը և համը:

10. Լավ կլինի հին կարտոֆիլը խաշելիս ջրի մեջ ավելացնեք քացախ, դափնու տերև և սխտոր: Որքան հին է կարտոֆիլը, այնքան շատ ջուր պետք է լցնել:

11. Կարտոֆիլով պյուրեն պետք է խառնել միայն ձեռքով: Հարիչով խառնելիս, ճիշտ է, ավելի գեղեցիկ է ստացում, բայց՝ ոչ օգտակար:

12. Խմորիչով պատրաստված խմորն ավելի փափուկ կստացվի, եթե այնտեղ ավելացնեք խաշած և քերված կարտոֆիլ:

13. Բուսական յուղը տապակելու ընթացքում չի սևանա, եթե տաքացած թավայի վրա աղ լցնեք:

14. Խմորն ավելի շուտ պատրաստ կլինի, եթե նրա մեջ մի քանի երկար մակարոն մտցնեք:

15. Եթե ուզում եք ստանալ թեթև և փափուկ սերուցք, ապա հարելիս պետք է հարել ութաձև, այսինքն՝ ոչ միայն ամանի կենտրոնում, այլև կողքերով:

16. Անթթխմոր խմորով պատրաստված ուտեստներն ավելի համեղ կլինեն, եթե դրանց մեջ ավելացնեք մեկ գդալ կոնյակ:

17. Եթե ուզում եք, որ լոբին խաշելիս չփոխի գույնը, ապա խաշեք այն բաց կափարիչով:

18. Ձեթը տապակելու ընթացքում չի թռնի ձեզ վրա, եթե տապակի մեջ մինչ ձեթն աղ լցնեք:

19. Կաղամբով աղցանի մեջ խնձորի փոխարեն կարող եք դնել նարնջի շերտաձև կտորներ:

20. Աղցանի մեջ բուսական յուղ կարելի է ավելացնել միայն աղից, պղպեղից և քացախից առաջ:








Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (14.09.16)
Դիտումներ: 14995 | Տեգեր: յուրաքանչյուր, Այս, մասին, տնտեսուհի, իմանա, Խոհարարական, տնային, գաղտնիքների, պետք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...