Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Խոհանոցային հմտություններ, որոնց մասին անգամ Ձեր մայրիկը չգիտի
 
 


   Web

Ոչ ոք խոհանոցում չի համեմատվի մայրիկի հետ։ Մայրիկի եփած կերակուրներն ամենահամեղն են։ Ինչպես է կանանց հաջողվում, ընդամենը մեկ անգամ փորձելով, կրկնել նույն կերակուրը տանը, դա իսկական հրաշք է։ 

Ձեզ հնարավորություն է ընձեռնվում բացահայտել խոհանոցային հնարքներ, որոնք Ձեզ իսկական խոհարար կդարձնեն։


Պանիրը կտրելուց հետո փաթեթի կտրված մասը դեն մի՛ նետեք. օգտագործեք այն ծայրը փակելու համար։

Նախքան ձվերը սառնարան դնելը ձիթայուղ քսեք դրանց վրա։ Այդպես դրանք կարելի է ավելի երկար պահել սառնարանում։

Կոճապղպեղ մաքրելը հեշտ չէ, բայց այդ խնդիրը կվերանա, եթե փորձեք այն մաքրել գդալով։

Կտրված տորթը չի չորանա, եթե կտրած տեղում դնես հաց ու ամրացնես ատամի չոփիկներով։ Համեղ տորթի փոխարեն կչորանա հացը։

Մի քանի կաթիլ կիտրենի հյո՞ւթ է անհրաժեշտ։ Մի՛ շտապեք կտրել ամբողջ կիտրոնը։ Ատամի չոփիկով անք արեք կիտրոնի վրա ու ստացեք Ձեզ անհաժեշտ հյութը։ Կիտրոնն էլ ամողջական կմնա։

Տարայում մնացած մայոնեզը կարելի է օգտագործել որպես աղցանների սոուս, եթե դրան ավելացնել քացախ, համեմունքներ ու ձիթայուղ։

Թարմ հատապտուղներն արագ չեն բորբոսնի, եթե դրանք ցողեք քացախի թույլ լուծույթով։

Սոխի ու սխտորի պահպանման համար իդեալական վայրը թղթե ծակծկած փաթեթն է։ Նվազագույնը 2 ամիս՝ առանց բորբոսի։

Որպեսզի կտրած ավոկադոն չսևանա, ցողեք այն քացախով կամ պահեք մի կտոր սոխի հետ։

Կարտոֆիլը չի ծլարձակի, եթե այն պահեք խնձորի հետ։ Խնձորը պարունակում է էթիլեն, որը խոչընդոտում է ծիլերի առաջացմանը։

Նուտելայի գրեթե դատարկ տարայի մեջ լցրեք տաք կաթ։ Կստացվի ամենահամեղ տաք շոկոլադը, որ երբևէ խմել եք։

Մանգոն, կիվին ու ավոկանդոն մաքրելու ամենահեշտ միջոցը բաժակն է։

Անանասները պետք է գլխի վրա պահել. այդպես դրանք ավելի շուտ կհասունանան ու կքաղցրանան։

Բրոկկոլին ու նեխուրը պահեք փայլաթիթեղի մեջ. այդպես դուք կերկարացնեք դրանց կյանքը։

Ընկույզի յուղն ավելի հեշտ դուրս կգա տարայից, եթե այն պահեք շրջված վիճակում։
 

Բանանների պոչերը կապեք կպչուն ժապավենով։  Այդպես դրանք ավելի ուշ կփչանան։
 











Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 23.09.16 | Հեղինակ: Web

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (23.09.16) | Հեղինակ: Web
Դիտումներ: 3263 | Տեգեր: որոնց, մասին, չգիտի, Ձեր, մայրիկը, Խոհանոցային, անգամ, հմտություններ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...