Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Խնամքի 10 հնարք, որոնք կօգնեն միշտ գեղեցիկ և երիտասարդ տեսք ունենալ
 
 


   Entertrain.1in.am

 Ահա խնամքի 10 հնարք, որոնք կօգնեն միշտ գեղեցիկ և երիտասարդ տեսք ունենալ:

1. Այտուցը դեմքից վերացնել կօգնի աղի լուծույթը

 

Պատրաստիր պինդ աղի լուծույթ՝ 3 թեյի գդալ աղը լուծելով 100 գ ջրի մեջ: Լուծույթի մեջ մաքուր բամբակյա-թղթե սրբիչ թրջիր և դիր դեմքիդ, թող 10 րոպե:


2. Փարթամ շուրթերի տեսք ստանալ կարելի է սովորական բալզամի միջոցով

 

Պետք է կոսմետիկ միջոցը քսել շուրթերին և 1 րոպե մերսել ատամի խոզանակով:


3. Մաշկը մաքրել և խոնավացնել կօգնի ձիթապտղի յուղը

 

Անհրաժեշտ է նախապես դեմքի մաշկը պահել գոլորշու վրա, հետո 7 րոպե ձիթապտղի յուղ քսել մատների թեթև շարժումներով, թփթփացնելով:


4. Մաշկի բորբոքումից ազատվել կօգնի մեղրը

 

Մաշկի վրա առաջացած բշտիկը կամ կարմրությունը վերացնելու համար պետք է այդ մասի վրա մեկ կաթիլ մեղր քսել և թողնել 15 րոպե:

15 րոպե անց պետք է մեղրը լվանալ ջրով:


5. Աչքի կաթիլները հրաշալի միջոց են մաշկի բորբոքումների դեմ

 

Պետք է մի քիչ աչքի կաթիլներ լցնել բամբակի վրա և 3-5 րոպեով դնել սառնախցիկում, հանելուց հետո դնել բորբոքված մասի վրա:


6. Դիմահարդարումը մաքրող միջոց կարելի է ինքնուրույն պատրաստել

 

Պետք է ձիթապտղի ձեթ և ջուր խառնել իրար 1 : 3 համամասնությամբ, լցնել փոքր շշի մեջ: Օգտագործելուց առաջ շիշը լավ թափահարել:


7. Սոդան ներաճած մազերի դեմ լավագույն միջոցն է

 

Անհրաժեշտ է խիտ մածուկ պատրաստել սոդայով և ոչ շատ ջրով:

Այն պետք է քսել լոգանքից հետո՝ շրջանաձև շարժումներով մերսելով: Այդ պրոցեդուրայից 2 օր անց՝ ոչ շուտ, կարելի է մազահանում անել:


8.Սոդան աչքերի տակի փոսիկներից ազատվելու հրաշալի միջոց է

 

Պատրաստիր լուծույթ 1 բաժակ տաք ջրով կամ թեյով և 1 թ. գ. սոդայով: Բամբակը թրջիր լուծույթի մեջ և դիր աչքերի տակ, թող 10-15 րոպե, հետո լվա ջրով: Պրոցեդուրայից հետո խոնավեցնող քսուք քսիր աչքերիդ շուրջը:


9. Բանանով դիմակը կօգնի վերադարձնել մազերի փայլն ու գեղեցկությունը

 

Անհրաժեշտ է մինչև համասեռ զանգված դառնալը խառնել բանանը, ձու, 1 ճ գ. մեղր և 100 գ գարեջուր: Դիմակը քսել խոնավ, մաքուր մազերին և թողնել 30 րոպե: Մազերը լվալ տաք ջրով: Այդպիսի դիմակ լավ կլինի քսել 7 օրը մեկ:


10. Լավանդայի և կոկոսի յուղերը կօգնեն խիտ թարթիչներ աճեցնել

 

Երեկոյան կես թեյի գդալ կոկոսի յուղը խառնիր 2-3 կաթիլ լավանդայի եթերային յուղին: Բամբակի միջոցով խառնուրդը քսիր թարթիչներին և թող ամբողջ գիշեր: Պրոցեդուրան կրկնիր շաբաթական 2-3 անգամ:





Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 28.09.17 | Հեղինակ: Entertrain.1in.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (28.09.17) | Հեղինակ: Entertrain.1in.am
Դիտումներ: 114 | Տեգեր: գեղեցիկ, կօգնեն, որոնք, ունենալ, տեսք, երիտասարդ, խնամքի, միշտ, 10, հնարք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...