Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Խելացի մարդիկ միշտ առաջնորդվում են այս 7 կանոններով
 
 
Загрузка...


Բարձր հուզական բանականությամբ օժտված մարդիկ հակված են ավելի լավ աշխատելու իրենց աշխատավայրում: Այսպիսով, ո՞ր սովորույթներն են, որ նրանց առաջ են մղում:
Արդեն լայնատարած հայտնի է, որ հուզական բանականությունը կարևոր գործոն է մեր հաջողության ու երջանկության համար, ոչ միայն աշխատավայրում, այլ նաև մեր կյանքի բոլոր ոլորտներում և հարաբերություններում:
Այսպիսով, ի՞նչն է հուզական բանականությամբ օժտված մարդկանց առաջ մղում: Ահա այն 7 սովորույթները, որ հուզական բանականությամբ մարդիկ ունեն.

 
Խելացի մարդիկ միշտ առաջնորդվում են այս 7 կանոններով

1.     Նրանք կենտրոնանում են դրականի վրա

Չհերքելով վատ նորությունները՝ հուզական բանականությամբ մարդիկ գիտակցաբար որոշում են կայացնում խնդիրների վրա շատ ժամանակ ու էներգիա չկենտրոնացնել և չվատնել: Ավելին, նրանք տարբեր իրավիճակներում խնդրի համար դրական կողմեր և լուծումներ են փնտրում: Այս մարդիկ կենտրոնանում են այն բանի վրա թե ինչ կարող են անել և ինչն է իրենց ազդեցության տակ:

2.     Նրանք շրջապատում են իրենց դրական մարդկանցով

ուզական բանականությամբ օժտված մարդիկ չեն վատնում շատ ժամանակ բողոքողներին լսելու և հակված են խուսափելու բացասական մարդկանցից: Նրանք գիտակցում են, որ բացասական մարդիկ էներգիա խլողներ են և չեն ուզում թույլ տալ ուրիշներին սպառել իրենց աշխուժությունը: Քանի որ նրանք միշտ փնտրում են լուծումներ և դրական կողմեր իրավիճակներում, բացասական մարդիկ որպես կանոն խուսափում են դրական մարդկանցից և նախընտրում են լինել այլ բացասական մարդկանց հետ:
Հուզական բանականությամբ օժտված մարդիկ ժամանակ են անցկացնում այլ դրական մարդկանց հետ և նայում են կյանքի վառ կողմին: Այս մարդիկ կարծես հակված են ժպտալու և ծիծաղը հրաշալի է գործում և հրապուրում այլ դրական մարդկանց: Նրանց ջերմությունը, բաց լինելը և հոգատար վերաբերմունքը առաջնորդում է մյուսներին դիտարկել նրանց որպես վստահելի մեկը:

3.     Նրանք ունակ են որոշել սահմաններ և լինել հաստատակամ, երբ անհրաժեշտ է

Չնայած նրանց ընկերական, բաց բնույթը կարող է առօրյայում թվալ պարտադրողական, մարդիկ բարձր հուզական բանականությամբ ունակ են որոշել սահմաններ և հաստատակամ լինել, երբ դրա կարիքը կա: Նրանք ցուցաբերում են քաղաքավարություն և ուշադրություն, բայց միևնույն ժամանակ մնում են հաստատուն:
Նրանք անիմաստ թշնամիներ ձեռք չեն բերում: Նրանց պատասխանը կոնֆլիկտային իրավիճակներին չափված է, ոչ ուռճացված և համապատասխան է իրավիճակին: Նրանք մտածում են նախքան խոսելը և իրենք իրենց ժամանակ են տալիս հանգստանալու, եթե նրանց էմոցիաները դառնում են գերակշռող: Բարձր հուզական բանականությամբ օժտված մարդիկ
կառավարում են իրենց ժամանակը և պարտականությունները, և գիտեն երբ պետք է ասեն «ոչ»:

4.     Նրանք առաջադեմ մտածողներ են և կարողանում են առաջ շարժվել անցյալից

Մարդիկ բարձր հուզական բանականությամբ չափից դուրս զբաղված են մտածելով ապագայի հնարավորությունների մասին, որ վատնեն ժամանակ ինչ որ բաների վրա որ անցյալում չեն կատարվել: Նրանք սովորում են իրենց անցյալի ձախողումներից և ներդնում իրենց ապագայի գործողությունների մեջ: Նրանք երբեք չեն դիտարկում ձախողումը որպես մշտական երևույթ կամ իրենց անձի հետևանք:

5.     Նրանք ուղիներ են փնտրում դարձնելու իրենց կյանքը ավելի ուրախ, երջանիկ ու հետաքրքիր

Աշխատավայրում, տանը կամ ընկերների շրջապատում բարձր հուզական բանականությամբ օժտված մարդիկ գիտեն ինչն է իրենց երջանիկ դարձնում և փնտրում են հնարավորություններ ընդլայնելու խրախճանքը: Նրանք հաճույք են ստանում և բավարարված են լինում ուրիշներին երջանիկ ու բավարարված տեսնելով, և անում են այն ամենը, ինչ կարող են մեկ ուրիշի օրը պայծառեցնելու համար:

Շարունակությունը՝ այստեղ:

Успешные слова и умные мысли великих людей
 
 
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (13.09.15) | Հեղինակ: «Ռեսուրս» կենտրոն W
Դիտումներ: 1734 | Տեգեր: Հաջողության գաղտնիքներ, կարիերա, Հարմոնիա | - Վարկանիշ -: 0.0/0