Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Խելացի գնումներ
 
 


   

Դու լավ ես վարձատրվում, բայց միշտ փող չունե՞ս: Չես կարողանում կուտակել վաստակածդ, բացի այդ ծախսերդ քեզ ոչ մի ուրախություն չեն բերում: Հոգեբանների կարծիքով դու ոչ թե թեթևամիտ ես, այլ ունես հոգեբանական խնդիրներ: Նյութապաշտություն, որ հիվանդության նման Է:
 

Խելացի գնումներ
 

ժամանակին պարտադիր պետք Էր ռումինական կահույք և «Վոլգա» ունենալ, այժմ՝ հայտնի ընկերությունների արտադրած հագուստ, նույնիսկ եթե վարձով ես ապրում: Դու այդպիսին ես, եթե գնումներ ես անում հանկարծակի պոռթկումով, եթե դրամդ վերջանում Է դեռ ամսվա կեսերին, եթե հենց այնպես ես խանութ մտնում, եթե ունես իրեր, որ երբեք չես կրում, եթե միանման բազում իրեր ունես, եթե հեշտ ես պարտք անում:
Դու գնում ես միայն թանկարժեք օծանելիք և կոշկեղեն, թեև կա ավելի Էժան ու նույնքան որակովը: Պահարանդ լիքն Է, բայց դու նորանոր զգեստներ ես գնում: Քեզ թվում Է, որ ամեն օր նոր հագուստ հագնելով ավելի լավ ու հաջողակ կթվաս բոլորին: Ի վերջո, դառնում ես այդ կերպարի գերին, օր ու գիշեր աշխատում ես, որպեսզի միլիոնատիրուհու տեսք ունենաս, մի փոքր կատարյալ լինես: Ավելի լավ Է կայունությունն իրական լինի, քան թե թվացյալ:

Վերահսկի՛ր ծախսերդ:

Դրամական վախ. Նորաձևության սիրահար չես, բայց դրամ երբեք չունես: Դու խելացի ես, զարգացած, բայց չգիտես, ինչը ինչ արժե: Կարծում ես, թե դրամ կուտակում են միայն ծերերը: Երբեք չես հաշվում ծախսերդ: Չես ստուգում հաշիվները, չգիտես՝ որքան փող ունես: Եթե իրը դուր է գալիս քեզ, գնում ես առանց գինն իմանալու: Երազում ես տան մասին, բայց ինչպե՞ս կուտակել դրամ: Դու ո՛չ քեզ, ո՛չ այլոց հիվանդ չես թվում, վախենում ես հաշվել ծախսերդ, վախենում ես դրամը հաշվել: Հնարավոր Է, որ մեծ գումար ես կորցրել, վախը մնացել Է քո մեջ:

Դու ոչինչ չես ծրագրում, ընթանում ես հոսանքի ուղղությամբ: Ֆինանսական ֆոբիաները հաճախ թաքնված են անտարբերության կամ «փոքրիկ աղջկա» կերպարի տակ («Օ՜, ես ոչինչ չեմ հասկանում դրանից»): Եթե վախի պատճառը գործածդ սխալներն են, պետք Է հասկանաս, որ չի կարելի ապրել անցյալի վախերով: Բոլոր դեպքերում վախը կանցնի, եթե ֆինանսական աշխարհից տեղեկացված լինես: Կարելի Է նաև դիմել մասնագետի օգնությանը:


Դարի հիվանդությունը.

Դրամը հաճույքի փոխարեն բերում Է թեթև բավարարում, մեղքի զգացում: Գնումները անելուց հետո հասկանում ես, որ դու և աշխարհը չփոխվեցիք: Այդպե՞ս Է: Դու դրամը հավաքում ես, հետո չես դիմանում և ծախսում ես: Հաճախ փորձում ես վերադարձնել գնածդ: Դու չես Էլ հաշվել, թե ինչ արժե քո երազանքը: Թվում Է, այն անհասանելի Է: Դրամդ ծախսվում Է, բայց պետքական ոչինչ չես գնել: Դրամը քեզ համար ձանձրույթը փարատելու միջոց Է, որը փոխարինում Է կյանքի մյուս հաճույքներին: Հենց որ ծրագրում կամ կրճատում ես ծախսերդ, օդը պակասում Է, հանգիստդ՝ կորչում: Դու քեզ համոզել ես, որ թանկ նշանակում Է որակյալ: Սակայն խորհուրդ չենք տալիս ծախսերդ լրիվ դադարեցնել: Վերանայիր քո արժեքները: Հաճույք ստացիր առօրեական ամեն ինչից: Սպորտը ծախսեր չի պահանջում, բայց մեծ հաճույք Է պատճառում: Արշավ գնա, կշփվես մարդկանց ու բնության հետ:

Համենայն դեպս, ֆինանսական հմտությունները չեն խանգարի:

Խելացի գնումներ1. Ծախսելուց առաջ ծրագիր կազմիր:

2. Սև օրվա (կամ Էլ պայծառ օրվա) դրամ ունեցիր:

3. Կարողացիր զսպել գնելու ցանկությունը, հավատա, դա լավ հատկանիշ Է:

4. Միշտ վճարիր ապահովագրության, մեքենայի կայանատեղիի համար, թեկուզ քո առաջ հաշվետու եղիր ուղևորությունների ու գործուղումների համար:

5. Ո՞ր երկրի դրամի գույնն Է քեզ դուր գալիս: Դրա մասին մի՛ մտածիր, հաշիվ բացելիս խորհրդակցիր մասնագետի հետ:

6. Տես, թե որքան ժամանակում կարող ես սառնարան գնել, որքանում՝ գործարան...

7. Ատամներդ սեղմած կարդա ֆինանսական տեսությունները:

8. Իմացի՛ր, թե ինչ արժե ա) հարսանիքը, բ) Հարվարդում սովորելը, գ) պաղպաղակի արտադրամասը: Կոնկրետ երազելը վնաս չէ:

9. Դրամը բանկու՞մ դնել, վա՞րկ վերցնել: Քեզնից առաջ շատերն են այդ արել, այդ թվում՝ և ընկերներդ: Խոսի՛ր նրանց հետ:

10. Պարտք տուր միայն այնպիսի գումար, որի կորուստը քեզ չի վնասի: Ընդհանրապես հաշվի առ ֆինանսական ռիսկերը, ասենք, ինչից ես զրկվում նոր վերարկու գնելու դեպքում:


Որպեսզի կոսմետիկայի խանութում գնես այն, ինչ իրոք քեզ հարկավոր է, հիշիր ընտրության չորս կանոն:

1. Խանութ գնալուց առաջ գրիր ցուցակ, թե այս պահին ինչի կարիք ունես: Այդ դեպքում չես շեղվի անպետք, թեկուզ և շատ գեղեցիկ ապրանքի կողմը:

2. Եթե քեզ կոնկրետ ֆիրմայի ապրանք է հետաքրքրում. համացանցով տեղեկություններ հավաքիր: Եթե վաճառողը տեսնի, որ անօգնական կանգնած ես, կփորձի քեզ վաճառել խանութի ողջ տեսականին:

3. Եթե վաճառողը պնդում է որևէ բան գնել, մի՛ շտապիր, փորձնական փոքր տուփ վերցրու տանը հանգիստ գնահատելու համար:

4. Եթե քեզ վստահեցնում են, որ այս երանգը հիանալի է նայվում քո աչքերին-շութերին-այտերին և դու համաձայնում ես, մի՛ ալարիր: Գնա պատուհանի մոտ և տես՝ իրո՞ք այդքան գեղեցիկ է տեսքդ ցերեկային լույսի տակ:

 



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 10.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (10.03.16)
Դիտումներ: 631 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...