Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Վազքի օգտակարության և երեկոյան մարզանքի մասին
 

 


   

 

«Մարզանք» բառը շատերի մոտ ասոցացվում է ֆիզիկական վարժությունների հետ, որ կատարվում են առավոտյան: Բայց եթե հաշվի առնենք, որ մարզանքի նպատակն աշխատունակության ու ուշադրության մեծացումն է, նյարդային լարվածությունից ազատվելը, ապա ստացվում է, որ երեկոյան մարզանքն ավելի իրական է: Շատերի մոտ հենց երեկոյան են զգացվում հոգնածություն, մեջքի ցավեր, իսկ աշխատանքի մասին միտքն էլ չի թողնում կենտրոնանալ կենցաղային խնդիրների վրա: Ահա այս դեպքերում էլ կարող է օգնել հատուկ ընտրված վարժությունների համակարգը, որը պետք է կատարել աշխատանքից հետո, իհարկե, ընթրիքից առաջ: 

Ինչպիսի" խնդիրներ կարելի է լուծել երեկոյան մարզանքով. 

առաջին հերթին կարելի է թոթափվել «գայլի ախորժակից», հատկապես նիհարել ցանկացողների համար: Հանգստանում է նյարդային համակարգը, ու ազատվում ես սթրեսային վիճակից: Ազատվում եք այն հոգնածությունից, որ կուտակվել է աշխատավայրում: Շատ լավանում է ողնաշարի վիճակը և դադարում են մեջքի ցավերը: Ակտիվանում է ներքին օրգանների աշխատանքը: Ընդհանրապես յուրաքանչյուրն ինքը պետք է մշակի իր վարժությունների համակարգն, իհարկե, հետևելով որոշակի խորհուրդների: Առաջին հերթին մարզանք պետք է կատարել դատարկ ստամոքսով: Պետք է վերջացնել ընթրիքից 15-20 րոպե առաջ, իսկ պարապմունքի տեւողությունը պետք է լինի 10 րոպե: Կարիք չկա ամեն օր զբաղվել երեկոյան մարզանքով, կարելի է անել շաբաթվա մեջ 3 անգամ: 

Պետք է աշխատել օրգանիզմը շատ չծանրաբեռնել: Իսկ ամենալավ վարժությունը վազքն է, որ համակարգային ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա: Կարելի է ասել, այն իդեալական մեթոդ է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների համար` որպես պրոֆիլակտիկա սրտամկանի համար: 

Վազքը պետք է սկսել 5 րոպեից, այնուհետեւ հասցնել 30 րոպեի: Պետք է վազել շաբաթվա մեջ 2-3 անգամ: Դրանից շատի դեպքում օրգանիզմը չի կարող հասցնել վերականգնվել, իսկ քչի դեպքում` կտրուկ նվազում է առողջարար նշանակությունը: Վազքից առաջ պետք է թեթեւ մարզել մկանները, իսկ վազքն սկսել դանդաղ, ապա` արագացնել: Հետո աստիճանաբար էլ դանդաղեցնել, իսկ վազելուց հետո ընդունել ջրային պրոցեդուրաներ: 

Հավատացե'ք՝ այս ամենից հետո բավականին թեթև եք մտածում վաղվա օրվա մասին:



Տարածել...
 


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 03.05.13

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (03.05.13)
Դիտումներ: 4434 | Տեգեր: Առողջ ապրելակերպ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...