Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 16.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Վարունգով արդյունավետ դիետա՝ 1 շաբաթվա համար
 
 


   Amsagir.am

Հատկապես տարվա տաք եղանակներին  նիհարել ուզում են գրեթե բոլոր կանայք և նույնիսկ շատ տղամարդիկ: Բնություունն ի՛նքն էլ է օգնում  ավելի շատ լինել մաքուր օդում, ավել հաճախ դուրս գալ զբոսանքի, որն էլ իր հերթին նպաստում է գոնե մի քանի կիլոգրամով նիհարելուն:
 
 
Վարունգով արդյունավետ դիետա՝ 1 շաբաթվա համար

Վարունգն էլ կարծես բնության կողմից հատուկ ստեղծված է նիհարելու և օրգանզմը մաքրելու համար: Մի քանի խոսք վարունգի օգտակար հատկությունների մասին...

Ձմռանը կուտակած ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար շատերն են դիմում արագ գործող դիետաների: Այդպիսին է նաև վարունգային դիետան: Մեկ շաբաթյա վարունգային դիետան անվնաս է և արդյունավետ՝ օրգանիզմին չի ստիպում քաղցել, չի զրկում անհրաժեշտ նյութերից: Սակայն, այնուամենայնիվ, արժե այդ ընթացքում օգտագործել որոշ վիտամիններ:

Այս դիետային պետք է հետևել մեկ շաբաթից ոչ ավելի:

Եվ այսպես՝ առավոտյան խմում ենք մեկ բաժակ ջուր: Մոտավորապես կես ժամ հետո նախաճաշում ենք, որը չպիտի գերազանցի 200 կկալ: Խորհուրդ է տրվում գործածել ձու, պանիր, կաթնաշոռ, կաթ, կարագ, ձուկ, ցանկացած անյուղ միս, շիլա, հաց:
Արգելվում են՝ երշիկ, թթուներ, ցանկացած տորթ և խմորեղեն:

Նախաճաշի փոխարեն այս 200 կկալ մթերքը դուք կարող եք ուտել ճաշին, բայց այդ դեպքում վարունգով սալաթը կուտեք առավոտյան: Օրվա մնացած մասը պետք է ուտել վարունգով սալաթ (1 կգ վարունգը բաժանել 3 մասի և ուտել մոտավորապես ժ. 12-14, 16-17, 19-20)՝ ամեն անգամ գործածելով մի կտոր սև հաց:

Սալաթի բաղադրատոմսը. 

1 կգ վարունգը խոշոր կտրատել, թեթևակի աղ ցանել, ավելացնել 30 գ մայոնեզ կամ անյուղ թթվասեր, կամ 10 գ բուսական յուղ: Ըստ ցանկության՝ կարելի է ավելացնել մի քիչ լիմոնի հյութ, կանաչի՝ մաղադանոս, սամիթ, ռեհան, համեմ:
Այս սալաթի դրական հատկանիշն այն է, որ ունենալով ցածր կալորիականություն, հագեցնում է քաղցը: 

Ողջ օրվա ընթացքում կարելի է օգտագործել ոչ շատ քաղցր թեյ կամ սուրճ՝ ըստ ցանկության:
Քնելուց առաջ կարելի է ուտել որևէ միրգ՝ նարինջ, տանձ, բանան, խնձոր, սակայն մրգերի ընդհանուր կալորիան պիտի կազմի ընդամենը 100 կկալ:


Как похудела Ксения Бородина? Огуречная диета. Фитнес ТВ



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 07.09.15 | Հեղինակ: Amsagir.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (07.09.15) | Հեղինակ: Amsagir.am
Դիտումներ: 2158 | Տեգեր: դիետաներ, նիհարել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...