Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Վարորդական իրավունքի թեստեր. որտեղ գտնել...
 
 


   internest.am

Ճանապարհային երթևեկություն կանոններ սովորելը հեշտ գործ չէ: Բազմաթիվ տոմսեր, հարյուրավոր հարցեր, որոնք բոլորն էլ հարկավոր է սովորել և հիշել: Բարեբախտաբար այսօր կան նաև կայքեր և հավելվածներ, որոնք այդ բարդ գործը դարձնում են ավելի հեշտ և հետաքրքիր:
 

Ահա այն ռեսուրսները, որտեղ կարող եք գտնել վարորդական իրավունքի թեստեր, ինչպես նաև շատ այլ օգտակար տեղեկություններ երթևեկության կանոնների մասին:
 

AUTOSCHOOL

Autoschool-ը Հայաստանից ամենաշատ ներբեռնումներ գրանցող Android հավելվածների ցանկում է: Հավելվածի ներբեռնումների քանակը 100000-ից 500000-ի սահմաններում է: Autoschool-ը երկլեզու է՝ հասանելի է հայերեն և ռուսերեն տարբերակներով: Ստեղծվել է «Այբ» դպրոցի աշակերտների կողմից` Mobile Application դասընթացի շրջանակներում:

Այս պարզ ու հարմարավետ դիզայնով հավելվածի շնորհիվ կարող եք հեշտությամբ պատրաստվել վարորդական իրավունքի տեսական քննությանը: Կարող եք սովորել ճանապարհային նշաններն ու գծանշման ձևերը: Նաև կարող եք հանձնել թեստեր վարորդական իրավունքի քննություններին պատրաստվելու համար: Այստեղ կգտնեք 62 թեստ՝ կազմված 10-ական հարցից, ինչպես նաև գրեթե բոլոր հարցերի բացատրությունները: Հավելվածի միջոցով կարող եք նաև հետևել ձեր գնահատականների առաջընթացին:


AUTODRIVE

Dasaran.am կայքի կողմից ստեղծված Ավոտդպրոց ծրագիրը հնարավորություն է տալիս խաղային տարբերակով հանձնել թեստեր և սովորել ճանապարհային երթևեկության կանոնները: Թեստերը կարող եք անցնել` ընտրելով հարցերի 10 խմբերից մեկը կամ պատահական հարցերը:

Թեստի արդյունքը համարվում է դրական, եթե դուք ճիշտ եք պատասխանել բոլոր հարցերին: Անցնելով այստեղ ներկայացված թեստերը՝ դուք կարող եք ոչ միայն ստուգել ձեր ստացած տեսական գիտելիքները, այլև ստանալ վարկանիշ: Թեստերն անցելու համար տրվում է 5 րոպե:


POLICE.AM

Սա Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքն է, որտեղ կարող եք գտնել վարորդական տեսական քննությունների հարցաշարերը պատասխաններով՝ PDF տարբերակով և հայերեն ու ռուսերեն լեզուներով:

Կարող եք գտնել նաև Ճանապարհային երթևեկության կանոնները և նշանները, օգտակար խորհուրդներ վարորդներին, տեղեկություններ նոր օրենքների և որոշումների մասին, տեսանկարահանող սարքերի և արագաչափերի մասին և այլն:


VARORD.AM

Այս կայքում կան ոչ միայն վարորդական իրավունքի տեսական քննության թեստերը, այլև տեսադասեր, որոնք կօգնեն կարճ ժամանակահատվածում ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքները:

Թեստերի արդյունքները պահպանելու և և մեկնաբանությունները տեսնելու համար պետք է մուտքագրվել: Նշենք, որ թեստերի արդյունքները համարվում են դրական, եթե դուք ճիշտ պատասխանեք 10 հարցերից առնվազն 9-ին: Թեստի լրացման համար տրվում է 15 րոպե ժամանակ: Եթե թեստի լրացումը չավարտեք 15 րոպեի ընթացքում, բոլոր չլրացված հարցերի դիմաց կգրանցվի 0 միավոր:


TRANSINFO.AM

Transinfo-ն տրանսպորտային պորտալ է՝ հագեցած բազմաթիվ օգտակար տեղեկություններով, որոնք կարող են պետք գալ սկսնակ և փորձառու վարորդներին:

Այստեղ կարող եք գտնել ոչ միայն վարորդական իրավունքի տեսական հարցաշարը, թեստերը՝ պատկերավոր նկարներով, այլև երթևեկության կանոնները, ճանապարհային նշանները, տեղեկություններ վարչական տուգանքների, տեխնիկական զննության կայանների, արագաչափերի, տեսախցիկների, ավտոմեքենաների ապահովագրության և տեխնիկական սպասարկմասն մասին:


QNNUTYUN.VS.AM

Եվս մեկ առցանց տարբերակ վարորդական իրավունքի թեստեր հանձնելու և բազմաթիվ օգտակար տեղեկություններ գտնելու համար՝ տուգանքների աղյուսակ, վարորդական իրավունք ստանալու ընթացակարգ և այլն:







Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 17.07.17 | Հեղինակ: internest.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (17.07.17) | Հեղինակ: internest.am
Դիտումներ: 281 | Տեգեր: թեստեր., Որտեղ, վարորդական, գտնել..., իրավունքի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...