Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 25.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


ՃՈ պետի տեղակալը՝ այլ երկրների և հայկական վարորդական իրավունքների մասին
 
 
Загрузка...


Հայաստանում օտարերկրացի վարորդների, հայկական վարորդական իրավունքների սահմանափակումների, վիճակագրական տվյալների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց  ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի հաշվառման-քննական և տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանի հետ:

- Պարոն Տոնոյան, հունիսի 1-ից Ռուսաստանում արգելվեց աշխատանքի ընդունել օտարերկրացի վարորդներին, ովքեր ռուսական վարորդական իրավունք չունեն բացառությամբ  երեք երկրի քաղաքացիների, որտեղ ռուսերենը պետական լեզու է: Արդյոք Հայաստանում կա՞ն նման սահմանափակումներ:
 



- Ռուսաստանի Դաշնության տարածքում ձեռնարկատիրական և (կամ) աշխատանքային գործունեության իրականացումը, որն անմիջականորեն կապված է տրանսպորտային միջոցներ վարելու հետ, կարգավորվում է տվյալ երկրի օրենսդրությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ օրենսդրությամբ նման սահմանափակումներ կամ արգելքներ առայժմ չկան: Ներկայումս ռուսական կողմի հետ քննարկվում է 2017թ, հունիսի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ մտած՝ ՀՀ ազգային վարորդական վկայականներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման արգելքի վերացման հնարավորությունները, ինչը հակասում է ԵԱՏՄ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքին:     

- Քանի՞ երկրում է վավեր Հայաստանի հանրապետության կողմից տրվող վարորդական իրավունքը:

- ՀՀ վարորդական վկայականները համապատասխանում են 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին և վավեր են կոնվենցիայի անդամ բոլոր երկրներում:

 



-  Իսկ Հայաստանում ո՞ր երկրների վարորդական իրավունքներով կարող են երթևեկել օտարերկրացիները:

- Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիները կարող են տրանսպորտային միջոց վարել 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականներով:

- Կա՞ն երկրներ, որոնց քաղաքացիներին հայկական վարորդական իրավունք չի տրվում: Եթե հնարավոր է, նշեք ըստ ժամկետների՝ երբվանից և ի՞նչ պատճառով:

- Օտարերկրյա քաղաքացիները վարորդական վկայական ստանալու քննություններ հանձնում և վարորդական վկայական են ստանում նույն կերպ, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

- Կա՞ վիճակագրություն, թե տարեկան քանի՞ օտարերկրացու է շնորհվել հայկական վարորդական  իրավունք և որ երկրների քաղաքացիներն են առավել շատ դիմողները:

- 2016թ. հունվարի 1-ից մինչև 2017թ. հուլիսի 6-ի դրությամբ ՀՀ ազգային վարորդական վկայական է տրվել օտարերկրյա 1882 քաղաքացիների, որից 1013-ը՝  ՌԴ, 280-ը՝ Վրաստանի, 111-ը՝ Սիրիայի, 104-ը՝ Իրանի, 81-ը՝ ԱՄՆ-ի և այլն:

- Նորից վիճակագրությունից, և՛ օտարերկրացիներ, և՛ ՀՀ քաղաքացիներ,ընդհանուր  հաշվարկով քանի՞սն են դիմում վարորդական իրավունք ստանալու համար, և դիմողներից քանի՞սն են ստանում այն:

- Վերջին հարցադրման հետ կապված Ճանապարհային ոստիկանությունում նման վիճակագրություն առկա չէ:




 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (01.08.17)
Դիտումներ: 409 | Տեգեր: Հայկական, մասին, ՃՈ, այլ, վարորդական, իրավունքների, տեղակալը՝, պետի, երկրների | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...