Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչ պետք է հիշի ցանկացած աղջիկ իր տղամարդուն առաջին անգամ տրվելուց առաջ (չափահասների համար)
 
 
Загрузка...


Ցանկացած մարդ վաղ թե ուշ կանգնում է առաջին սեռական հարաբերություն ունենալու փաստի առջև և որպեսզի առաջին փորձը ողջ կյանքի վրա տհաճ հետք չթողնի, պետք է իմանալ մի քանի հասարակ կանոն, որը կօգնի մտերմության առաջին գիշերը ոչ միայն անցավ անցկացնելու, այլև այն ամենահաճելի օրերից մեկը դարձնելու:

Որպես կանոն, առաջին սեքսը երբեք ընկերներիդ պատմած հաճույքը չի պատճառում: Երբ կուսությունից զրկվում են վաղ տարիքում սթրեսը, անգիտությունը, էմոցիաները լուրջ հոգեբանական հետեւանքերի պատճառ են դառնում: Ինչից հետո մարդ կարող է փակվել և չուզենալ որևէ կոնտակտի գնալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ: Հենց այս պատճառով էլ չափազանց կարևոր է, որպեսզի առաջին սեռական հարաբերությունը լինի ճիշտ:

Առաջին հերթին պետք չէ կուսությունից զրկվել առաջին պատահածի հետ միայն այն պատճառով, որ ձեր շրջապատում բոլորը պնդում են, թե սեքսով զբաղվելը մոդայիկ է և դրանով պետք է զբաղվել վաղ տարիքից սկսած: Մի՛ շտապիր զրկվել կուսությունից մինչ ինքդ չզգաս ներքին մղում, պահանջ և  ցանկություն:

Երկրորդ. կարևոր է առաջին սեռական հարաբերության համար ճիշտ զուգընկեր գտնել: Չէ որ առաջին անգամը ամբողջ կյանքդ ես հիշելու: Շատ անգամ զուտ համակրանքը հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ բավարար չէ հաճելի և վստահ սեքսի համար: Պետք է վստահես նրան: Կարևոր է, որ որոշումը երկուսով ընդունեք: Երկուսդ էլ պետք է համբերատար լինեք, այս գործը ագրեսիվություն, պահանջկոտություն կամ կտրուկություն չի սիրում: Եթե կայացրել եք այդ քայլին գնալու որոշումը, լավ կլինի, որ երկուսդ նախապես խոսեք այդ մասին, թե երբ, ինչպես եւ որտեղ է դա տեղի ունենալու: Երբեք մի խուսափեք այս թեմայից խոսել: Դա ձեզ ինքնավստահություն կտա:

Երրորդը. Զբաղվեք անվտանգ սեքսով: Ով գիտի, հետո ինչքան ես տառապելու հղիության կամ հիվանդության մտքերից: Ամենից լավ միջոցը պահպանակն է: Հատկապես առաջին հարաբերության ժամանակ, որովհետև այն պատված է լպրծուն նյութով, ինչը կուսազրկումը պակաս տհաճ կդարձնի:

Մաքսիմալ հարմարավետություն ապահովեք: Մաքուր անկողին, հաճելի միջավայր. մանրուքներ են, որ կօգնեն լիցքաթափվել:
Իսկ ահա ամենից կրկնվող սխալները, որոնք հաճախ են թույլ տրվում երիտասարդների կողմից.
 

  • Ոչ մի դեպքում մի խմիր ոչ մի գրամ ալկոհոլ, նույնիսկ գինի կամ գարեջուր:
  • Փորձիր լիցքաթափվել ամբողջ մարմնով: Կտրուկ սպազմները լավ հետեւանք չեն ունենում:
  • Մի վախեցիր ցավից: Որքան հանգիստ վիճակում լինես, այդքան քիչ ցավ կզգաս:
  • Կտրուկ շարժումներ մի արա:
  • Առաջին ներթափանցումը մի ձգեք: Այն կարող է տհաճ զգացողություններ պատճառել:
  • Եթե ցավ ես զգում, մի’ լռիր, ասա’ զուգընկերոջդ: Գուցե տեմպի կամ դիրքի փոփոխությունը ամեն ինչ փոխի:

Հիմնականում սրանք են այն կարեոր կանոնները, որ պետք է իմանալ առաջին սեռական հարաբերության համար: Լիցքաթափվեք եւ հաճույք ստացեք սեքսից:














Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (30.01.17)
Դիտումներ: 12723 | Տեգեր: ԻՆՉ, տրվելուց, հիշի, իր, պետք, ցանկացած, անգամ, առաջին, աղջիկ, տղամարդուն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...