RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Տղամարդուն կառավարելու 6 գլխավոր կանոնները
 


 


   

Տրամաբանական է, որ ոչ մի նորմալ տղամարդ թույլ չի տա իրեն մանիպուլիացիաների ենթարկել, եթե իհարկե, ինքն անձամբ դա չի ցանկանում: Հոգեբան Տատյանա Գավրիլյակը խորհուրդ է տալիս ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները: Հոգեբանի խոսքով. «Կան տղամարդիկ, ովքեր չեն ցանկանում հասունանալ և իրենց վրա վերցնել որևէ պատասխանատըվություն. այսպիսի տղամարդկանց դեպքում պետք է պատասխանատվությունը վերցնեք ձեզ վրա և պատրաստ լինեք լուծել նրա խնդիրները: Ի տարբերություն նրանց, խիստ տղամարդկանց կառավարելն, առանց իրենց համաձայնության, գրեթե անհնար է, բայց որոշ անվտանգ խորամանկությունների, ամեն դեպքում, կարելի է դիմել»: Ահա այդ խորամանկություններից մի քանիսը:
 

1. Խոսեք ձեր զգացմունքների մասին: Եթե Ձեր տղամարդու ռացիոնալ փաստերն անհաղթահարելի են թվում, կարող եք գործը գլուխ բերել կանացի զգացմունքային դրսևորումներով: Օրինակ, եթե նա գործից ուշ է վերադառնում և ձեզ այդ մասին տեղյակ չի պահում, հոգեբանը խորհուրդ է տալիս նրան դիմել հետևյալ կերպ. «Սիրելիս, երբ դու տուն ես վերադառնում գիշերվա ժամը 2-ին՝ ուշ վերադառնալուդ մասին առանց ինձ նախապես տեղյակ պահելու, ես անհանգստանում եմ, տխրում ու բարկանում: Լավ կլինի նման դեպքերում ինձ զգուշացնես, որպեսզի ես երեկոյան ընթրիք չպատրաստեմ և անիմաստ չսպասեմ քեզ»:


2. Եղեք կանացի և նուրբ: Տղամարդկանց դուր են գալիս կանացի և նուրբ աղջիկները, դա է պատճառը, որ ձեր ցանկությունն իրականացնելու համար պետք է գործի դնել հենց այդ հատկությունը: Դիմեք նրան սիրալիր, ապացուցեք, որ նա անփոխարինելի է ձեզ համար, որ գնահատում եք նրա արժանիքները: Դա նրան անպայման դուր կգա:


3. Հետևեք ձեր ձայնին և շարժուձևին: Ձայնի տեմբրը շատ կարևոր է: Հիստերիկ պահվածք դրսևորող դեռ ոչ մի աղջկա չի հաջողվել ուղղորդել տղամարդուն: Եթե նույնիսկ հաջողվել է, դա միայն այն դեպքում, երբ տղամարդուն այդ պահին ուղղակի պետք է եղել լռեցնել նրան: Եվ մի մոռացեք, որ պետք է խոսել անկեղծ. միայն այդ դեպքում ձեր խոսքը լսելի և ընդունելի կլինի:


4. Ձեր ցանկությունը նրա որոշումն է: Նպատակին հասնելու ամենացանկալի տարբերակը տղամարդուն ապացուցելն է, որ դա ոչ թե ձեր ցանկությունն է, այլ իր որոշումը: Այս դեպքում կարևորն աննկատ գործելն է: Պետք չէ սեփական կարծիքն անդադար կրկնել և սկանդալի վերածել: Օրինակ, եթե դուք ցանկանում եք ամառային հանգիստն անցկացնել Եվրոպայի որևէ երկրում, իսկ նա դեմ է, փորձեք գտնել ձեր նախընտրած երկրի մասին ինֆորմացիա համացանցում, փնտրեք այնտեղ հանգստի և զվարճանքի այնպիսի վայրեր, որոնք, վստահ եք, որ դուր կգան նրան: Պատմեք նրան այդ մասին, և հավանականությունը մեծ է, որ նա կգնահատի ձեր այդ քայլը, և դուք կմեկնեք Եվրոպա:


5. Մի զլացեք շնորհակալություն հայտնել: Ամեն անգամ, երբ նա ինչ-որ արարքով ձեզ երջանկացնում է, մի մոռացեք շնորհակալություն հայտնել նրան թեկուզ ձեր պահվածքով՝ ցույց տալով, որ գնահատել եք նրա կատարածը: Հետագայում, համոզված եղեք, նա ավելի մեծ սիրով կանի դա:


6. Ցույց տվեք, որ դուք թույլ սեռի ներկայացուցիչ եք: Տղամարդու համար կարևոր է զգալ, որ ինքը ձեզ պետք է, և որ իրենից բացի ոչ ոք չի կարող օգնել ձեզ: Բայց դա, իհարկե, պետք չէ աբսուրդի վերածել: Ինչպես նշում է հոգեբանը. «Պետք չէ նրան ասել՝ դու ուժեղ ես, իսկ ես՝ թույլ: Պետք չէ ասել՝ պայուսակս ծանր է, դու պահիր: Եթե պայուսակն իսկապես ծանր լինի, նա կվերցնի այն առանց ձեր ասելու: Իսկ ահա, եթե օրինակ, փչանա ձեր լվացքի մեքենան, անպայման դիմեք նրա օգնությանը՝ ցույց տալով, որ նրանից լավ ոչ ոք չի կարող տեխնիկայի անսարքության հետ կապված գործը գլուխ բերել»:

Տղամարդուն ամբողջությամբ վերահսկելու և կառավարելու ցանկությունը կարող է կործանարար լինել հարաբերությունների համար, իսկ անվնաս հնարքները կարող են նպաստել զույգի ներդաշնակ հարաբերություններին՝ ապահովելով նրանց երջանկությունը:





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (20.06.18)
Դիտումներ: 172 | Տեգեր: կառավարելու, կանոնները, տղամարդուն, Գլխավոր | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...