Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 16.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Կարելի՞ է ազատվել թեփոտ մազերից տնային պայմաններում
 
 


   

 Թեփի առաջացումն ամենատհաճ և անհրապույր դրսևորումն է, որին կարող են նպաստել տարբեր պատճառներ: Դրանք կարող են լինել օրգանիզմում հորմոնային խափանումները, ոչ ճիշտ սնվելու, B1, B2, B6 վիտամինների անբավարարության պատճառով նյութափոխանակության խանգարումները:
Դրա վրա կարող են ազդել նաև մազերի խնամքի համար նախատեսված ոչ ճիշտ պարագաների ընտրությունը, օրինակ, շամպունը կամ մազերի ներկը:

 

Առաջարկում ենք ժողովրդական բժշկության մի քանի դեղատոմսեր, որոնք թույլ կտան տնային պայմաններում ազատվել մազերի թեփից:

* 20-30 գրամ կռատուկի արմատի վրա լցնել 1 բաժակ ջուր, եռացնել 10 րոպե, թողնել թրմվի, քամել: Այս թուրմով գլխամաշկը շփել շաբաթը 2-3 անգամ:

* Մանանեխը ջրով բացել թթվասերի խտության չափով և դրանով շփել մազարմատները` գլուխը լվանալուց 15-20 րոպե առաջ, շաբաթը 1 անգամ:

* Գլուխը մերսել անուշաբույր յուղերով, որոնք օժտված են հակասնկային, հականեխիչ հատկություններով (հազրեվարդ, մայրի, նարդոս,  ռեհան և այլն):

* Սոդան ջրով բացել շիլայի խտության և մինչև գլուխը լվանալը  2-3 րոպե դրանով մերսել գլխամաշկը, որից հետո գլուխը սառը ջրով ողողել, կատարել շաբաթը 1-2 անգամ:

* 2 հում ձուն խառնել ոչ մեծ քանակությամբ ջրի հետ և քսել գլխամաշկին: Լավ մերսել, թողնել 15-20 րոպե, ապա գլուխը ողողել տաք ջրով: Կատարել շաբաթը 1 անգամ:


 

 
 



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 06.08.14

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (06.08.14)
Դիտումներ: 3067 | Տեգեր: մազերի խնամք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...