Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 22.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Թանկարժեք և վնասակար քսուքների փոխարեն՝ դեմքի մաշկը սպիտակեցնող կատարյալ դիմակ
 
 


   

Բազմաթիվ գործոններ խթանում են դեմքի գույնի մգեցումը: Օրինակ՝ արևի ճառագայթների տակ երկար մնալը, օդի աղտոտվածությունը, տարատեսակ քիմիական մթերքները, որոնք հաճախ քսում ենք դեմքին: Որոշ ժամանակ անց մեր մաշկը կորցնում է իր փայլն ու մգանում է:
 

Թանկարժեք և վնասակար քսուքներն օգտագործելու փոխարեն՝ healthyfoodteam կայքն առաջարկում է դիմակ, որը կօգնի սպիտակեցնել դեմքի մաշկը:

Դիմակի բաղադրության մեջ մտնող յոգուրտը բազմաթիվ սննդարար տարրեր է պարունակում, այն հարուստ է լակտիկ թթուներով: Մեղրը, մյուս կողմից, սպիտակեցնում է դեմքի մաշկը և խոնավեցնում է այն: Այն ունի հակաբակտերիալ ազդեցություն և օգնում է ազատվել տարիքային բծերից և ակնեի արդյունքում առաջացած սպիներից: Կիտրոնն ունի թթվային հատկություն, որը սպիտակեցնում է մաշկը:
 

Բաղադրություն

  • Յոգուրտ
  • Մեղր
  • Կիտրոնի հյութ

Բաղադրիչները խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք, խառնուրդը քսեք դեմքին և թողեք մնա 15 րոպե: Վերջում դեմքը լվացեք սառը ջրով և խոնավեցնող քսուք քսեք:

Պրոցեդուրան կրկնեք շաբաթական մի քանի անգամ:



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 17.07.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (17.07.17)
Դիտումներ: 695 | Տեգեր: դիմակ, սպիտակեցնող, մաշկը, վնասակար, թանկարժեք, դեմքի, կատարյալ, փոխարեն՝, քսուքների | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...