Загрузка...
Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Սխտորով մեղրի եզակի հատկությունները
 
 
Загрузка...


 

Այս բաղադրատոմսը բավականին հին պատմություն ունի, քանի որ նմանատիպ մի բաղադրատոմս  էլ դեռևս կիրառվում էր Հին եգիպտսում: Սխտորով մեղրը շատ  կարևոր ու բազմանշանակ  բուժիչ միջոց  է , որը հարկավոր է պատրաստել ամեն տարի ձմռանից առաջ, քանի որ այն կարող է բարձրացնել  օրգանիզմի պաշտպանիչ հատկությունները:

 

Այն պատրաստելու համար, ինչպես նշում է gogetnews.info-ն հարկավոր է  ընդամենը 2 բաղադրիչ՝ սխտոր ու մեղր: Այս բաղադրատոմսը կարող է  անգամ դուր գալ բոլոր նրանց, ովքեր չեն սիրում մեղր, քանի որ բաղադրիչները իրար խառնելու արդյունքում մեղրի համը կտրուկ փոխվում է:

 

Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝


2 հատ միջին չափի  սխտոր ու 450 գրամ մեղր:

Պատրաստման եղանակը՝

 

Սխտորը մաքրել, բաժանել պճեղների ու ճշմել: Ճզմած սխտորը դնել հավանգի մեջ  ու տրորել այնքան, մինչև որ ստացվի կիսաթափանցիկ զանգված: Դա շատ կարևոր պրոցես է,  քանի որ տրորման ընթացքում  սխտորի մեջ ազատվում ու իրար են խառնվում շատ կարևոր  նյութեր, որոնք ամբողջական սխտորում առկա են առանձին-առանձին:


Սխտորե խյուսի մեջ ավելացնել 2 ճ/գ մեղր ու շարունակել այն տրորել, մինչև որ ստացվի  համասեռ զանգված: Նման կերպ աստիճանաբար ավելացնել ամբողջ մեղրը: Ստացված խառնուրդը զգուշորեն խառնել ու լցնել ապակյա տարայի մեջ  ու վրան ամրացնել պատրաստման ամսաթվով ու տարեթվով գրառված պիտակ:

 

Ընդունել օրական 1 անգամ,  կես թ/ գ այս խառնուրդից՝  որպես թարմացնող ու կանխարգելիչ միջոց:

 

Հիվանդության ժամանակ ընդունման քանակը ավելանում է՝  հասնելով  3- 6 անգամի, չափաքանակը չի փոփոխվում՝ կես թ/գ:

 

Սխտորով մեղրը կարելի էընդունել ինչպես մաքուր վիճակում, այնպես էլ կիտրոնաջրի, խնձորի քացախի ու կաթի հետ:

Այն հանդիսանում է հիանալի հակասեպտիկ միջոց, որով հնարավոր է  բուժել խայթոցները, վերքերն ու կտրվածքները:

 

Սխտորով մեղրը բավականին հաջող կիրառվում է նաև տնային պայմաններում պատրաստվող կոսմետիկայում: Այն նոսրացրած վիճակում օգտագործում են բորբոքման նկատմամբ հակում ունեցող մաշկի համար: Լոսյոնը պատրաստվում է 1 թ/գ սխտորով մեղրի ու 120 մլ ջրի խառնուրդից:

 

Սխտորով մեղրը միշտ կիրառվել է  որպես բուժիչ ու կանխարգելիչ միջոց, միակ  բացառությամբ, որ երեխաներին մրսածության  ժամանակ այդ մեղրով տրորում են ոտնաթաթերը:
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (03.09.16)
Դիտումներ: 394 | Տեգեր: եզակի, Սխտորով, հատկությունները, Մեղրի | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...