Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ամենամեծ սխալը դիմահարդարվելիս` ըստ Գոհար Ավետիսյանի
 
 


   

 

Դիմահարդարման գաղտնիքներին տիրապետող հայուհիներից է մոսկվաբնակ Գոհար Ավետիսյանը, ով, թեեւ իր երիտասարդ տարիքին, կարողացել է կարիերայում լուրջ հաջողությունների հասնել: Սոցիալական ցանցերում Գոհարին հետեւող բազմաթիվ մարդիկ պարբերաբար ականատես են լինում, թե ինչպես է նա մեյքափի միջոցով անճանաչելիորեն կերպարանափոխում աղջիկներին: BRAVO.am-ի հետ զրույցում դիմահարդարը խոստովանել է, որ հաջողության գաղտնիքն աչքերում է:

- Գոհար, ե՞րբ եք տեղափոխվել Ռուսաստան մշտական բնակության:

-Երկու տարեկան էի, հայրս Մոսկվայում աշխատանք ուներ, այդ իսկ պատճառով ընտանիքս տեղափոխման որոշում ընդունեց:

- Ինչպե՞ս սկսվեց  Ձեր կարիերան:

- Սերը դեպի դիմահարդարման միջոցներ սկսվել է 12 տարեկանից: Արդեն 16 տարեկանում ես դիմահարդարում էի իմ ընկերուհիներին եւ ծանոթներին: Թեեւ այն ժամանակ ստանում էի տնտեսագետի կրթություն, իսկ պրոֆեսիոնալ դիմահարդարի գործունեությունս արդեն հինգ տարի է: 

-Դիմահարդարվելիս ի՞նչ սխալներ են անում կանայք:

-Հիմնականում կանաց մեծ մասը հոնքերի ձեւավորման եւ գույնի ընտրության հարցում է թերանում: Դժվար է ընտրել դեմքին համապատասխան հոնքերի ճիշտ գույն եւ ձեւ:

-Դրսում հաճա՞խ եք ուշադրություն դարձնում կանանց դիմահարդարմանը:

-Ես միշտ մտովի պատկերացնում եմ՝ ինչպես կդիմահարդարեի այս կամ այն մարդուն, ինչ դիմահարդարում կհամապատասխաներ դեմքի այս կամ այն տեսակին:

Շարունակությունն՝ այստեղ։



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 24.07.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (24.07.17)
Դիտումներ: 6300 | Տեգեր: գեղեցկություն և առողջություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...