/Օգտակար խորհուրդներ - Սուրճը լյարդի համար 168.am" />

Загрузка...
Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Սուրճը լյարդի համար
 
 
Загрузка...


 
 

Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճը չափազանց օգտակար է լյարդի համար: Այն վերականգնում է լյարդի ճիշտ աշխատանքը, պաշտպանում է այն տոքսիններից և երկարացնում է այս օրգանի երիտասարդությունը: Սակայն այս ամենը տեղի է ունենում այն դեպքում, երբ սուրճը ճիշտ ենք խմում:
 

Ինչպե՞ս ճիշտ խմել սուրճը

Լյարդի մաքրման նպատակով սուրճը պետք է խմել այնպես, ինչպես դա անում են Միջերկրականում:

Առավոտյան մեկ գավաթ աղացած, առանց շաքարի սուրճ խմեք, ապա մի փոքր կտոր կարագ կերեք: Կարագի չափաքանակը՝ փոքր-ինչ, դանակի ծայրով: Նախաճաշել խորհուրդ է տրվում այս պրոցեդուրան կատարելուց 1 ժամ հետո:

Սուրճը հրաշալի լեղամուղ միջոց է, որն առավել արդյունավետ է ազդում առավոտյան: Նմանատիպ կանոնավոր պրոցեդուրայից հետո ոչ լյարդի ցիռոզը, ոչ էլ լեղաքարային հիվանդությունները ձեզ չեն անհանգստացնի:

Բացի այդ, սուրճն ու կարագն օգնում են իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և համարվում են հրաշալի պրոֆիլակտիկ միջոց՝ սրտանոթային համակարգի հիվանդությունների դեմ:

Եթե ոչ մի կերպ չեք կարող հրաժարվել քաղցր սուրճից, ապա կարող եք սուրճը խմել կամ սերուցքով, կամ կաթով: Լյարդը, ինչպես և ուղեղը, սիրում է շաքարն ու կաթի բաղադրության մեջ մտնող օգտակար յուղերը:




Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (06.06.16) | Հեղինակ: 168.am W
Դիտումներ: 4193 | Տեգեր: առողջ սնունդ | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...