Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Շատերին է մտահոգում՝ կարելի է օրական երեք ձու ուտել, թե ոչ
 
 


   168.am

Քաշի նվազեցում, տեսողության լավացում, ամուր ոսկորներ և ատամներ… և սա դեռ ամենը չէ։ Takprosto.cc կայքը գրում է, որ, եթե ամեն օր առավոտյան նախաճաշին երեք ձու օգտագործեք, կարող եք նկատելիորեն լավացնել առողջական վիճակը։

1. Խոլեստերի՞ն։ Ձվի օգտակարության վերաբերյալ հաճախակի վեճերը կապված են այն հանգամանքի հետ, որ ձուն խոլեստերին է պարունակում։ Սակայն ձուն ընդամենը 180-186 մգ լիպիդներ՝ ճարպեր է պարունակում։ Ձուն հաջողությամբ կարող է վնասակար խոլեստերինը փոխարինել օգտակարով։

2. Եղունգների և ատամների ամրություն։ Ձուն վիտամին D է պարունակում, որը հարկավոր է օրգանիզմի կողմից կալցիումի յուրացման, ոսկորների և ատամների առողջության պահպանման համար։ Ձվի դեղնուցն այն քիչ մթերքներից է, որն այս վիտամինի բնական աղբյուր է։

3. Էներգետիկ արժեք։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս ամեն օր ձու օգտագործել, քանի որ սննդարար նյութերը, ամինաթթուները պաշտպանում են օրգանիզմի կարևորագույն գործառույթները։ Այս մթերքի անփոխարինելի օգտակարությունը կախված է նրա էներգետիկ արժեքից, որի կարիքն ունեն բոլորը, ովքեր ակտիվ կենսակերպ են վարում։

4. Վիտամինների և հանքանյութերի աղբյուր։ Ձվի օգտակարությունը պայմանավորված է դրանում մեծ քանակով վիտամինների և հանքանյութերի պարունակությամբ, ինչպիսիք են A, D, E, B3, B6, B12 վիտամինները, ֆոլաթթուն, յոդը, ցինկը, կալցիումը, մագնեզիումը, երկաթը և ֆոսֆորը։

5. Գեղեցիկ կազմվածք։ Ձուն ցածր կալորիականություն ունի, այն նպաստում է օրգանիզմից ճարպերի և վտանգավոր խոլեստերինի դուրսբերմանը, ինչը շատ կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ։ Ձուն մեծ քանակով պրոտեին է պարունակում, ինչը թույլ է տալիս երկար ժամանակ հագեցածության զգացում ունենալ՝ նպաստելով նորմալ քաշի պահպանմանը։

6. Հրաշալի նախաճաշ։ Մի շարք հետազոտություններ փաստում են, որ նախաճաշին ձվի օգտագործումը կարող է կրճատել այն մթերքների օգտագործումը, որոնք օգտակար չեն։ Նախաճաշին ձու ուտելն օգնում է ամբողջ օրվա ընթացքում էներգիան պահպանել օպտիմալ մակարդակում։

7. Տեսողության պաշտպանություն։ Ձուն նաև նյութեր է պարունակում, որոնք հարկավոր են տեսողությունը պահպանելու համար։ Ձուն հարուստ է նաև վիտամին A-ով, որի անբավարար քանակը խնդիրներ է առաջացնում։

8. Սպիտակուց։ Ձուն առաջին հերթին՝ սպիտակուցի բնական աղբյուր է, ինչն այն անփոխարինելի է դարձնում։ Սպիտակուցը շատ կարևոր է նաև քաշի նվազեցման, հիպերտոնիայի վերահսկման և ոսկորների առողջության համար։

9. Օգնում է պահպանել սրտի առողջությունը։ Ըստ որոշ հետազոտությունների՝ ձվի օգտագործումը կօգնի նվազեցնել սիրտ-անոթային խնդիրների առաջացման հավանականությունը։





Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 10.07.17 | Հեղինակ: 168.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (10.07.17) | Հեղինակ: 168.am
Դիտումներ: 334 | Տեգեր: Թե, ձու, օրական, Ոչ, ուտել, մտահոգում՝, երեք, շատերին, կարելի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...