Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 14.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Շաբաթը քանի՞ ձու կարելի է ուտել
 
 


   NEWS.am Medicine

Շատ մարդիկ վախենում են ձու ուտել, քանի որ լսել են, որ ձուն հագեցած ճարպեր և խոլեստերին է պարունակում։ Սակայն, Քլիվլենդի կլինիկայից բժիշկ Ջուլի Զումպանոյի խոսքով ձվերից պետք է միայն սրտանոթային հիվանդություններ ունեցող և այդ հիվանդությունների ռիսկային խմբում գտնվող մարդիկ զգուշանան։
 

Սակայն շաբաթական և օրական քանի՞ ձու կարելի է ուտել։

Մասնագետի խոսքով քանի ձու ուտելու վերաբերյալ կոնկրետ խորհուրդներ, ցավոք սրտի, դեռ չկան։ Սակայն, նրա խոսքով, պետք է հիշել, որ ձվի սպիտակուցներն օգտակար են, իսկ զգուշանալ պետք է խոլեստերինով և հագեցած ճարպերով դեղնուցից միայն։

«Եթե Դուք սրտի հետ կապված որևէ հիվանդություն ունեք, կամ էլ Ձեր խոլեստերինը բարձր է, զգույշ եղեք ձվերի դեղնուցների հանդեպ և անպայման հետեւեք, թե հագեցած ճարպերով (կարմիր միս, տավարի, խոզի, հորթի և գառան, թռչնամաշկ, կաթնամթերք կամ էլ յուղոտ պանիր) հարուստ էլ ինչ սնունդ եք ընդունում»,-ասել է բժիշկ Զումպանոն։


Առողջ մարդիկ կարող են այդքան էլ չզգուշանալ ձվերից, բայց նրանց խորհուրդ էլ չի տրվում ձուն չարաշահել։

Բացի դրանից, Զումպանոյի խոսքով կարեւոր է նաև ձվի պատրաստման մեթոդը։ Յուղի մեջ տապակելը ձվից պատրաստված ճաշատեսակն էլ ավելի վնասակար է դարձնում, այնպես որ ձուն ցանկալի է եփել։ Բացի դրանից, մասնագետը հիշեցնում է, որ ձուն առանց աղի է ցանկալի ուտել։











Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 04.12.16 | Հեղինակ: NEWS.am Medicine

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (04.12.16) | Հեղինակ: NEWS.am Medicine
Դիտումներ: 5033 | Տեգեր: ձու, ուտել, Քանի՞, Շաբաթը, կարելի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...