RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Սեռական կյանքի հիգիենայի առանձնահատկությունները, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ոք
 


 


   

Խորհուրդ տալ, թե երբ՞ է հարկավոր սկսել ապրել սեռական կյանքով դժվար է, դա կախված է դաստիարակությունից, ընդհանուր զարգացումից, սեռական հասունության ձևավորումից, տվյալ հասարակության մեջ գործող ավանդույթներից և տիրող բարոյահոգեբանական մթնոլորտից, ինչպես նաև շատ ու շատ այլ գործոններից:

Աղջկա համար սեռական կյանքի սկիզբը ցանկալի է լինի 18 տարեկանից հետո, քանի որ լրիվ սեռական հասունացումը տեղի է ունենում այդ տարիքում, ավարտվում է մարդու ընդհանուր մտավոր և հոգեբանական ձևավորումը, այլ կերպ ասած մարդն այդ տարիքում ի վիճակի է պատասխան տալ սեփական արարքների համար:
Իսկ սեռական կյանքը մարդու կյանքի, վարքագծի, վերջապես օրգանիզմի կենսագործունեության բաղկացուցիչ մասն է միայն, և այն ի զորու է՝ ինչպես ազդել մարդու ապրելակերպի վրա, այնպես էլ մարդու ինչպիսի անհատ լինելը արտացոլվում է նրա սեռական վարքագծի վրա:

Առաջին սեռական հարաբերությունը աղջկա կյանքում հսկայական իրադարձություն է և շատ հաճախ դրանից է կախված կնոջ հետագա սեռական վարքագիծը: Եթե առաջին սեռական հարաբերությունը տեղի է ունեցել կոպիտ ուժի կիրառմամբ, ուղեկցվում է ցավով, ապա հետագայում կարող է ձևավորվել վագինիզմ -հեշտոցամուտքի մկանների կտրուկ սպազմ, որն ուղեկցվում է ուժեղ ցավով, փաստորեն անհնարին դարձնելով սեռական հարաբերությունը:

Կինը, որը հասնում է սեռական հասունացման՝ այսպես կոչված արբունքի, ունի բնական նորմալ ձգտում դեպի հակառակ սեռը «լիբիդո»: Այն ցանկալի է որպեսզի արտահայտվի և բավարարում ստանա ամուսնական կամ գոնե մշտական մեկ զուգընկերոջ հետ ձևավորված հարաբերություններում:
Մեկից ավելի զուգընկեր ունենալու դեպքում թե’ կինը, թե’ տղամարդը գտնվում են ռիսկային գոտում կապված ինչպես սեռավարակների, այնպես էլ սեռական և երբեմն էլ ծանր նյարդահոգեկան շեղումների հետ:

Շատ հաճախ երիտասարդները չգիտեն, որ սեռական կյանքը պահանջում է որոշակի հիգիենիկ նորմերի կատարում: Անկախ այն հանգամանքից սեռական կյանքով ապրում է թե ոչ, յուրաքանչյուր անձ լինի կին թե տղամարդ պարտավոր է հետևել իր սեռական օրգաններին՝ դրանք անհրաժեշտ է լվանալ գոլ ջրով ամեն օր, ինչպես նաև սեռական ակտից առաջ և հետո: Սեռական օրգաններին չի կարելի ձեռք տալ կեղտոտ ձեռքերով, ինչպես նաև հարկավոր է ուշադրություն դարձնել այն տեղին, որտեղ պատրաստվում եք հարաբերություն ունենալ, խոսքը բաղնիքների, սաունաների, փակ լողավազանների մասին է:
Հաշվի առեք, որ նման տեղերում միշտ չէ որ տրամադրվում է մաքուր սպիտակեղեն և միշտ չեն մաքրվում լողավազանները: Եթե օգտվում եք նման հաստատություններից, ապա խնդրեք նախօրոք լավ մաքրել լողավազանը, ձեռքի տակ ունեցեք մաքուր անձնական օգտագործման սպիտակեղեն և աշխատեք հարաբերություն չունենալ ջրի մեջ, քանի որ նման դեպքում սեռավարակները թափանցելու ավելի մեծ հնարավորություն են ձեռք բերում:

Սեռական կյանքի հիգիենայի հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաև ժամանակին բժշկի հաճախելը սեռական օրգանների օրգանական և ֆունկցիոնալ խնդիրների դեպքում: Շատ հաճախ կանայք միամտորեն կարծում են, որ միայն հիգիենայի կանոններին հետևելը և միայն մեկ զուգընկեր ունենալը ապահովում է լիարժեք սեռական առողջություն: Իհարկե նման վարքագիծը ապահովում է մի շարք խնդիրներից, այնուամենայնիվ առողջական բոլոր պրոբլեմները չեն, որ անմիջական կապ ունեն հիգիենայի և սեռական վարքագծի հետ:

Յուրաքանչյուր սեռահասուն տարիքի կին պարտավոր է տարին գոնե մեկ անգամ հաճախել գինեկոլոգի և անցնել արգանդի բջջաբանական հետազոտություն այսպես կոչված pap-smear: Տղամարդիկ նույնպես պետք է ժամանակին դիմեն բժշկի միզելու հետ կապված խնդիրների, սեռական կյանքի դժվարությունների դեպքում:
Խորհուրդ տալ սեռական հարաբերության հաճախության մասին ևս դժվար է, քանի որ այն կախված է զուգընկերների տարիքից, առողջական վիճակից, ցանկություններից տրամադրությունից և այլ գործոններից:







Տարածել...
 

loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (12.07.18)
Դիտումներ: 372 | Տեգեր: իմանա, կյանքի, առանձնահատկությունները, ոք, հիգիենայի, պետք, որոնք, յուրաքանչյուր, սեռական | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...