Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Սա քեզ պետք կգա առաջին ժամադրության ժամանակ
 
 
Загрузка...



Առաջին հանդիպմանը դուք փորձում եք ինչքան հնարավոր է լավ տպավորություն թողնել ձեր դիմացինի վրա, և լարվածությունը երբեմն  ստիպում է հետևել նրա ցանկացած քայլին ու շարժմանը պաշտպանյալին նայող դատավորի հայացքով: Մեծ ակնկալիքներով և հույսերով տղամարդիկ և կանայք առաջին հանդիպումը անցկացնում են ռեստորանում` սեղանի մոտ, և հավանականությունը, որ նրանք ևս մեկ այսպիսի հանդիպում կունենան, շատ քիչ է:
 
Սա քեզ պետք կգա առաջին ժամադրության ժամանակ

Ձեզ ենք ներկայացվում այն կետերը, որոնց պետք է հետևել հանդիպման ընթացքում:

Դուք պետք է.

Չփորձե՛ք ուրիշ մարդ ձևանալ. և սա կարելի է ասել ամենակարևոր և անենադժվար կետն է, որին դուք պետք է հետևեք: Պահեք ձեզ ինչքան հնարավոր է զգաստ և զսպված,   թույլ
մի տվեք, որ նա տեսնի ձեր թույլ կամ խոցելի տեղերը, որոնք երբեմն ձեզ վնաս են պատճառում տարբեր իրավիճակներում:

Մի՛ փորձեք պատմել այնպիսի պատմություններ, ինչպիսիք են, օրինակ, ձեր կնոջը կամ հարսնացուին ձեր եղբոր հետ ձեր իսկ անկողնում բռնացնելուց հետո հոգեբուժարան ընկնելու մասին:

Պատմե՛ք ձեր մասին այնպիսի բաներ, որոնք արդեն փորձված են և այլ տեղեր պատմելուց դրանք ձեր մասին լավ տպավորություն են ստեղծել: Եղեք ուշադիր և լսեք, թե նա ինչ է ասում մինչև վերջ: Այս հատկությունը երկակի բնույթ ունի: Տղամարդիկ սիրում են այնպիսի կանանց, ովքեր շատախոս չեն: Բացի այդ, երբ դուք տղամարդուն խոսքի իրավունք եք տալիս, նա լարված չի զգում: Եթե նա անընդհատ խոսում է իր նախկին ընկերուհիների մասին և վատաբանում նրանց, ապա պատկերացրեք, թե ինչ կասեն այդ աղջիկները հենց իր մասին:

Շատ կարևոր ինֆորմացիա է այն, թե նա ինչ նպատակով է մտնում այս հարաբերության մեջ, գուցե նա միայն ընկերություն է ցանկանում և չի ուզում ամուսնանալ: Եվ եթե նա չպետք է ամուսնանա, ապա իմացե՛ք, որ նրան չեք կարողանա փոխել: Ուրախացե՛ք և լավ ժամանակ անցկացրեք, դա ձեզ պետք է, սա միայն ժամադրություն է մի նոր ծանոթի հետ:

 

Դուք չպետք է.

Եթե դուք միս եք ուտում, իսկ նա բուսակեր է, ապա փորձեք նույն կերպ վարվել և գոնե այս անգամ հրաժարվել մսից:

Եթե դուք օրական մի քանի տասնյակ ծխախոտ եք ծխում,իսկ նա չի ծխում, ապա փորձե՛ք նրա մոտ ընդհանրապես չծխել կամ էլ ինքներդ ձեր դեմ այդ առումով ինչ որ սահմանափակում դրեք:

Նրան տեղյակ պահեք, թե ինչ զգացմունքներ եք տածում իր հանդեպ:

Եթե նա հանդիպումների և աղջիկների հետ շփման մեջ դեռ քիչ փորձ ունի, ապա վերջում նրանից բաժանվելուց առաջ նրան երկրորդ հնարավորություն տալու մասին մտածեք:

Մի՛ շտապեք հենց առաջին հանդիպումից հետո եզրակացություններ անել, գուցե ժամանակը գա և դուք զղջաք դրա համար: Դրա պատճառը կարող է լինել շտապողականությունը և դուք կարող եք ձեր կյանքի կեսին կորցնել մի անմիտ սխալի պատճառով:

Վերջում կարող եք ասել «Հանդիպումը ինձ շատ դուր եկավ, ափսոս ժամանակը շատ արագ է թռչում», եթե, իհարկե, այդպես եք կարծում: Այո, դուք կարող եք համբուրել նրան, բայց մեկ համբույրը չի նշանակի, որ դուք արդեն սիրո ամուր զգացմունք ունեք:

Ցույց մի տվեք այն,որ ուզում եք ևս մեկ անգամ իր հետ հանդիպել:

ՈՒշադրություն:  Ամենակարևորն այն է, որ դուք պետք է հետևեք ձեր անվտանգության: Միայն այն, որ դուք միջնորդի միջոցով եք ծանոթացել, չի նշանակում, որ պետք է հանդիպեք, գինի խմեք ու երաժշտություն լսեք: Ինտիմի մասին մի մտածեք, դա կարող է վատ հետևանքներ ունենալ:

 
Տիգրան Մշեցյան



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (13.03.16)
Դիտումներ: 907 | Տեգեր: առաջին ժամադրություն | - Վարկանիշ -: 0.0/0