Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Սա մայրիկները պետք է իմանան. Ինչպես մշակել նորածնի պորտը
 
 


   merpoqrike.am

Ի՞նչ է պորտը

Արգանդի մեջ պտղի սնուցումն ու թթվածնի փոխանցումն  իրականանում է ընկերքի միջոցով, որը գտնվում է մոր արգանդի պատին: Ընկերքը պտղին է միանում պորտալարով` բացվելով պտղի որովայնի խոռոչում: Երեխայի ծնվելուց հետո պորտալարը կտրում են երեխայի մարմնին մոտ` թողնելով ծայրի հատվածը երեխայի փորիկի ներքևի մասում:



Ինչքա՞ն ժամանակ պետք է մնա երեխայի կտրված պորտալարի ծայրի հատվածը

Պորտը չորանում և ընկնում է 7-21 օրվա ընթացքում: Դրա հետևանքով առաջանում է փոքրիկ վերք, որը բուժվում է մի քանի օրվա ընթացքում: Պորտի ընկնելուց հետո տակդիրի վրա հնարավոր է նկատել արյան հետքեր, որը նորմալ է: Երբեմն նույնիսկ պորտիկի ընկնելուց հետո տակդիրի վրա կարող է լինել մաքուր կամ դեղին հեղուկ արտադրության հետքեր կամ գնդիկավոր մարմիններ: Դրանք կամ  կարող են իրենք իրենց անհետանալ,  կամ կարող է բժշկի միջաջամտության կարիք լինել: Բայց դրանք այնքան էլ վտանգավոր չեն, և հետևաբար ցանկացած տեսակի բուժում անցավ է երեխայի համար:



Ինչպես խնամել պորտը մինչև ընկնելը

Պահել պորտը մաքուր և չոր: Երեխայի տակդիրը պետք է հագցնել այնպես, որ պորտը դուրս մնա տակդիրի տակից և մեզը չքսվի պորտիկին:

Երեխային լողացնել սպունգով և ոչ թե ցնցուղով:

Տաք եղանակին երեխային հագցնել միայն տակդիր և թույլ վերնաշապիկ, որպեսզի օդ անցնի և արագացնի պորտի չորացման գործընթացը:

Խուսափել երեխային բոդի (bodysuit) հագցնելուց:

Երբեք մի փորձեք քաշել պորտը, նույնիսկ եթե թվա թե այն արդեն ընկնում է:

Մի՛  օգտագործեք սպիրտային լուծույթ պորտը մաքրելու համար: Ամերիկայի մանկաբույժների ակադեմիան խորհուրդ էր տալիս պորտը մաքրել սպիրտի մեջ թաթախված բամբակյա փայտիկով: Սակայն հետազոտողները հետագայում պարզեցին, որ վերքերն ավելի շուտ կչորանան առանց ալկոհոլի և վարակվելու համար ավելի քիչ վտանգ կներկայացնեն:



Որոնք են պորտի բորբոքման նշանները

Ինֆեկցիաները շատ հազվադեպ են հանդիպում, սակայն խորհրդակցեք բժշկի հետ, եթե

երեխան լաց է լինում, երբ շոշոփում եք պորտը կամ դրա շուրջը
պորտի հիմքի շուրջը գտնվող մաշկը կարմիր է
պորտը խոնավ հոտ ունի կամ դեղնավուն արտադրություն կա
Նաև դիմեք բժշկի, եթե պորտիկից շարունակ արյունային արտադրություն կա, քանի որ դա կարող է լինել արյունահոսության նշան:

 







Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 10.06.17 | Հեղինակ: merpoqrike.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (10.06.17) | Հեղինակ: merpoqrike.am
Դիտումներ: 722 | Տեգեր: իմանան., Ինչպես, պորտը, մայրիկները, ՍԱ, նորածնի, մշակել, պետք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...