Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Սև գործվածքի գույնը կթարմանա, եթե պարզաջրելիս ջրին ավելացվի մի պտղունց աղ...
 
 


   liana-82.livejournal.com

  1.  Սպիտակեղենը սպիտակեցնելու համար`
  • լողակաջրին ավելացնել անուշադրի սպիրտ և սպիտակեղենը պարզաջրել մեջը
  • 10 լ. ջրին ավելացնել 2-3 ճաշի գդալ լվացքափոշի և 2-3 գդալ սկիպիդոր, սպիտակեղենը թրջել աըս լուծույթում
  • սպիտակեղենը թրջել տաք քացախաջրի մեջ (1լ ջրին` 1 թեյի գդալ քացախ):  

2. Սպիտակ շղարշե վարագույրների դեղնածությունը վերացնելու համար տաք ջրով էմալապատ դույլի մեջ լցնել 2 ճ.գ. 3% գերօքսիդ, 1 ճ.գ. անուշադրի սպիրտ և վարագույրները թողնել մեջը 15-20 րոպե (եռացնել չի կարելի), պարզաջրել և առանց քամելւ կախել:

 

3. Սպիտակ , բաց գույնի բրդյա գործվածքները լվանալիս չեն մտնի, եթե օճառաջրի մեջ ավելացնել 2-3 ճաշի գդալ անուշադրի սպիրտ:


4. Եթե բրդըա հագուստը լվանալիս լմվում է, ապա ջրի մեջ լցնել քացախ և հագուստը 1-2 ժամթողնել մեջը: Մի քանի անգամ լվանալուց հետո չորացնել սրբիչի վրա: 


5.Սև գործվածքի գույնը կթարմանա, եթե պարզաջրելիս ջրին ավելացվի մի պտղունց աղ:


6.Կաշվե իրերը, ինչպես նաև կաշվե կոշիկները պահպանելու համար անհրաժեշտ է դրանք ժամանակին մաքրել կեղտից և փոշուց: Եթե կաշվե իրերը թրջվել են, դրանք պետք է մաքրել չոր շորով, վառարանների մոտ չպետք է չորացնել, դրանից իրերը փչանում են: Չորացած, կոշտացած կաշվին խորհուրդ է տրվում քսել ճարպային տարբեր նյութեր` գերչակի յուղ, ձկան յուղ: Այդ նյութերը բարակ շերտով քսում են կաշվին այնպես, որ ճարպային բծեր չմնան: 
Կաշվե կոշիկը պետք է մաքրել հանելուց անմիջապես հետո, մազելուց առաջ պետք է մաքրել կեղտը և փոշին: Կոշիկը պետք է մաքրել շաբաթական 2 անգամից ոչ պակաս: Գունավոր կաշվի համար օգտագործում են անգույն կրեմ:
Որպեսզի կոշիկը չճռա, պետք է կոշկատակին հալած յուղ քսել, լավ է քսել վուշի կամ արևածաղկի ձեթ:


7. Մորթե իրերը անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ թափ տալ և բաց օդում չորացնել: Խիստ կեղտոտված մորթե հագուստը մաքրելուց առաջ պետք է աստառը հանել և մաքրել առանձին: Քրտինքի և ճարպի կեղտաբծերը մաքրում են` անուշադրի սպիրտի (1 թգ.), կերակրի աղի (3 գդալ) և ջրի (0,5 լիտր ) խառնուրդով կամ անուշադրի սպիրտի և բնափոխված սպիրտի կիսախառնուրդով:
Ճարպ կեղտերը կարելի է մաքրել նա¢ բենզինում թրջած լաթով կամ խոզանակով: 
Սպիտակ մորթին բենզինով մաքրելուց հետո վրան խնամքով կարտոֆիլի օսլա ցանել, որոշ ժամանակ հետո վրայից թափ տալ: Այնուհտեև մորթին սանրել` որոշակի ուղղություն տալու համար:


8. Հագուստին կպած ծամոնը մաքրելու համար  հարկավոր է ընդամենը մի փոքր բամբակով և ացետոնով մաքրել ծամոնը և այն իսկույն " ձեր հագուստը հանգիստ կթողնի" ` ծամոնի ոչ մի հետք անգամ չթողնելով:


9. Սպիտակ, մարմնագույն և վարդագույն պայուսակները մաքրելու համար սովորական գլուխ սոխը մաքրեք,լայնքով կտրեք և արագ, եռանդագին շփեք կեղտոտ մակերևույթը: Կեղտը ներծծած սոխի շերտը կտրեք գցեք  ու շարունակեք նույն ձևով մաքրել: 

Պայուսակի վրայից թանաքի հետքը վերացնելու համար այն մաքրեք կիտրոնի հյութով, այնուհետև խոնավ փափուկ լաթով:Եթե դա չի օգնում, բծի վրա ցանեք կերակրի աղի խոնավ շերտ և թողեք 2 օր: Այնուհետև աղը թափ տվեք, մակերևույթը մշակեք սպունգով և բևեկնայուղ(սկիպիդար )քսեք:
Եթե պայուսակի բնական կաշին մաքրելուց հետո կոշտացել է այն շփեք գերչակի յուղով թրջած փափուկ լաթով:  



Թանաքի հետքեր

Թանաքի հետքերը կարելի է վերացնել.
  • Տաք կաթով
  • Մածունով
  • Գլիցերինի և էթիլ սպիրտի խառնուրդով (1:1)
  • Աղի ու կիտրոնի աղի լուծույթով
  • Անուշադրի սպիրտի և ջրի խառնուրդով
  • Կերակրի սոդայով
  • Կիտրոնի հյութով
Բամբակյա, բրդյա, մետաքսյա հագուստի վրայից թանաքի լաքաները կարելի է անցկացնել.
  • Սպիրտի և ջրի խառնուրդով
  • Կիտրոնի հյութով
  • Կատվախոտի(վալերիանի) կաթիլներով
  • Քացախի էսենցիայի և ջրի խառնուրդով
Գունավոր կտոր վրայից թանաքի լաքաները մաքրել.
  • Անուշադրի սպիրտի և սկիպիտարի խառնուրդով (1:1 հարաբերությամբ) երբ թանաքը լուծվի , լավ լվանալ
  • 5 մաս գլիցերինի և 2 մաս բնափոխված սպիրտի խառնուրդով:
Կարմիր թանաքը կարելի է հեռացնել սպիրտով ու քացախով:
Քիմիական մատիտի կամ գնդիկավոր գրչի հետքը մաքրել սպիրտով:



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 17.07.17 | Հեղինակ: liana-82.livejournal.com

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (17.07.17) | Հեղինակ: liana-82.livejournal.com
Դիտումներ: 299 | Տեգեր: Սև, Եթե, պտղունց, Մի, գործվածքի, պարզաջրելիս, կթարմանա, գույնը, ավելացվի, ջրին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...