Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Մաշկի համար նախատեսված այս ինքնաշեն հեղուկը բազմաթիվ թանկարժեք դեղերից արդյունավետ է
 

 


   

Ահա  սև բուժիչ բալզամ, որն արդեն վաղուց օգտագործվում է որպես բնական միջոց իր թերապևտիկ ազդեցության համար: Այն օգտագործվում է տոքսինները վերացնելու և մաշկի մեջ մնացած օտար իրերը հեռացնելու համար:

Այս բնական միջոցը խեժի կամ ակտիվացված ածխի, մեղրամոմի և եթերայուղերի խառնուրդ է:

Այն բուժում է մաշկի ցանկացած աննշան խնդիր և մաշկին օգնում է ավելի արագ ապաքինվել:


Քսուքի թերապևտիկ ազդեցությունը՝

Այս քսուքը կարող է բուժել մաշկի ցանկացած աննշան խնդիր, այդ թվում՝ ցանը և այրվածքները: Ամիշներն այն օգտագործում էին տոքսինները և օտար առարկաները, այդ թվում՝ մետաղական կամ փայտե տաշեղները մաշկից հեռացնելու համար

Նաև կարող եք այն օգտագործել ապակու մնացորդներ և փշեր հեռացնելու, սարդի կամ միջատների, կիստոզային ակնեի ախտանիշերը մեղմացնելու համար:

Կարող եք այս քսուքն օգտագործել նաև թունավոր բաղեղի կամ կաղնու հանդիպելուց հետո: Արդյունավետ է նաև ոտքերի ներաճած եղունգների բուժման համար:

Սև քսուք կարող եք օգտագործել մաշկի քաղցկեղի բուժման համար: Բայց պետք չէ այն շփոթել սև բուժիչ քսուքի հետ, որը բուժում է մաշկի աննաշն խնդիրները, ոչ թե լուրջ հիվանդությունները, այդ թվում՝ մաշկի քաղցկեղը:

Կարևոր է իմանալ, որ սև բալզամը վիճելի միջոց է մաշկի քաղցկեղի համար: Սա նշանակում է, որ մինչև հիմա արդյունավետությունը գիտականորեն հաստատված չէ:

 



Անհրաժեշտ բաղադրիչները՝

10 կաթիլ կալենդուլայի յուղ՝ ունի հակաբակտերիալ, խոնավեցնող և հակաբորբոքային հատկություններ, որոնք կարող են արագացնել մաշկի ապաքինումը:
2 թ. գ. մեղրամոմ՝ ազդում է որպես կապող միջոց՝ մեծացնելով քսուքի հյուսվածքը:
3 թ. գ. բենտոնիտային կավ՝ պատասխանատու է քսուքի անյուղ կառուցվածքի համար:
3 թ. գ. ակտիվացված ածուխ՝ նվազեցնում է միջատների խայթոցից հետո այրոցի զգացումը, հանում է օտար իրերը և տոքսինները մաշկից:
1/2 բաժակ հում, օրգանական կոկոսի յուղ՝ ունի հականեխիչ, հակաբակտերիալ, հակաբորբոքային, խոնավեցնող հատկություններ մաշկի համար, արագացնում է մաշկի ապաքինումը:
1/2 բաժակ գերչակի յուղ՝ մաշկի հզոր խոնավեցուցիչ է և հակաբորբոքային միջոց, կարող է կանխել կամ նվազեցնել ակնեն:




Պատրաստումը՝

Խառնեք եթերայուղերը, բենտոնիտային կավը և ակտիվացված ածուխը:

Հալեցրեք մեղրամոմը և խառնեք կալենդուլայի յուղին: Ապակե տարան դրեք տաք ջրով կաթսայի մեջ:

Հալած մեղրամոմը խառնեք բոլոր բաղադրիչներին, այն լցրեք ապակե տարայի մեջ:

Թողեք սառի:

Միջոցը պետք է պահեք հերմետիկ ապակե տարայի մեջ: Այն հեռու պահեք արևի ուղիղ ճառագայթներից: Քսուքը կարող եք մի քանի շաբաթ օգտագործել:










 



Տարածել...
 

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 03.07.17

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (03.07.17)
Դիտումներ: 1764 | Տեգեր: Այս, թանկարժեք, մաշկի, բազմաթիվ, հեղուկը, դեղերից, ՀԱՄԱՐ, ինքնաշեն, արդյունավետ, նախատեսված | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...