Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Պատասխանատվությունը պոռնոգրաֆիական ֆիլմեր նկարելու կամ դրանցում նկարվելու համար ՀՀ-ում
 
 
Загрузка...


Armenianlegal.info-ը գրում է՝

 

Արդյոք Հայաստանի Հանրապետությունում պոռնոգրաֆիական ֆիլմ նկարելու կամ դրանցում նկարահանվելու համար առաջանում է պատասխանատվություն:

Պոռնկագրական բնույթի ֆիլմեր ՀՀ-ում նկարելը ընդհանուր առմամբ արգելված չէ:
Պոռնկագրական նյութերի եւ պոռնկությամբ զբաղվելու վերաբերյալ դրույթները ամրագրված են ՀՀ Քրեական եւ ՀՀ Վարչական իրավախախատումների վերաբերյալ օրենսգրքերում:
ՀՀ Քրեական օրենսգրքի 263 հոդվածի համաձայն` «[պ]ոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ ապօրինի տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Պոռնկագրական բնույթի համակարգչային ծրագրերի, կինոյի կամ տեսաֆիլմերի նյութերի, պատկերների կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաների ստեղծմանն անչափահասներին մասնակից դարձնելը, ինչպես նաև համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:
Այսպիսով, ՀՀ օրենսդրությունը չի արգելում նկարահանել պոռնոգրաֆիական ֆիլմեր, բացի վերը նշված հոդվածում շեշտված ապօրինի դեպքերի: Բացի անչափահասների մասնակցությամբ նման ֆիլմերի նկարահանումների, ՀՀ օրենսդրությունը որևէ այլ արգելք չի սահմանում:

Պոռնկագրական բնույթի ֆիլմերում նկարվելը կարող է առաջացնել վարչական պատասխանատվություն:
Համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 179.1 հոդվածի` «[պ]ոռնկությամբ զբաղվելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը: Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում` առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև կրկնապատիկը»: Պոռնկության սահմանումը ՀՀ-ում կարծես թե դոկտրինալ է: ՀՀ Դատախազության մեթոդական նամակում պոռնկությունը սահմանվում է որպես «իգական կամ արական սեռի անձի կողմից վճարի /պարգեւատրության/ դիմաց արտամուսնական, ցանկացած ձեւով, բազմիցս սեռական հարաբերության մեջ մտնելն է: Պոռնկության պարտադիր հատկանիշներն են. մատուցվող ծառայության վճարովիությունը, պարբերականությունը՝ սիստեմատիկությունը եւ, որպես կանոն, հաճախորդների անորոշ շրջանակը: Սեռական բնույթի ծառայություններ են համարվում, թե բնականոն սեռական հարաբերությունը, թե այլ ձեւով սեռական կրքերի բավարարումը»: Պոռնկագրական ֆիլմում նկարվող դերասանները, հետևապես հնարավոր է` համարվեն պոռնիկներ և պատասխանատվություն կրեն մինչև 2000 դրամի չափով, եթե վարձատրությամբ, բազմակի և սիստեմատիկաբար նկարվեն նման ֆիլմերում:






Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (23.11.16)
Դիտումներ: 2082 | Տեգեր: ՖԻԼՄԵՐ, նկարելու, նկարվելու, կամ, դրանցում, պատասխանատվությունը, ՀԱՄԱՐ, պոռնոգրաֆիական, ՀՀ-ում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...