RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Փաստեր սերմնաբջիջների մասին, որոնք գուցե չգիտեիր
 


 


   Sotskiy.am

 

Սերմնահեղուկն ավելին է, քան միայն սերմնաբջիջների ամբողջություն: Այո, սերմնահեղուկի միայն 5-10% են կազմում սերմնաբջիջները, իսկ մյուս մասը սննդանյութերով հարուստ հեղուկն է, որը պաշտպանում է սերմնաբջիջներին և օգնում դրանց հասնել կնոջ ձվաբջջին՝ բեղմնավորելու այն,- հայտնում է Sotskiy.am-ը:

Այդպիսով, սերմնահեղուկի բաղադրության մեջ մտնում են՝ վիտամին C, ֆրուկտոզա, մագնեզիում, ֆոսֆոր, վիտամին B12, ցինկ, նիտրոգեն և կալցիում: Սերմնահեղուկում պարունակվում է միջինում շուրջ 200 միլիոն սերմնաբջիջ: Ամորձում սերմնահեղուկի առաջացման համար պահանջվում է մոտ 75 օր:

Հեշտոցում սերմնաբջիջը գոյատևում է մինչև 5 օր՝ կախված հեշտոցի միջավայրից: Միջինում սերմնաբջջի «կյանքը» հեշտոցում 24-28 ժամ է, սակայն եթե հեշտոցի թթվային միջավայրը թույլ տա, այն կարող է մինչև 5 օր պահպանվել: Սերմնաբջիջները, որոնք չեն արտազատվում սերմնաժայթքման պահին, կրկին ներծծվում են օրգանիզմի կողմից:

Տղամարդու օրգանիզմը երբեք չի դադարում սերմնաբջիջներ արտադրելը: Թեև կանանց օրգանիզմը դաշտանադադարից հետո այլևս չի արտադրում ձվաբջիջ, տղամարդկանցը շարունակում է սերմնաբջիջներ արտադրել: Առողջ և լավ սննդակարգն առողջ և որակյալ սերմնահեղուկի գրավականն է:

Առողջ սերմնաբջիջների համար օգտակար են բանանը, ընկուզեղենը, սխտորը, անյուղ տավարի միսը, շոկոլադը և այլն: Կարևոր է նաև մեծ քանակությամբ ջուր խմելը: Իսկ առողջ երեխա ունենալու համար հարկավոր է հրաժարվել ծխելուց, խմիչքի չարաշահումից, չափավորել պանիրը, երշիկեղենը, քաղցրավենիքը:

Գիրությունը նվազեցնում է սերմնաբջիջների քանակը և որակը: Սերմնաբջիջների մեծ մասն անոմալիաներով է: Դրանք երբեմն լինում են երկու գլխով կամ երկու պոչով, տարբեր չափերի:

Ըստ մի հետազոտության՝ մեկ սերմնաժայթքման սերմնաբջիջների 90%-ը դեֆորմացված է: Բացի այդ դրանցից ոչ բոլորն են ընդունակ լողալու, ինչը անհրաժեշտ է, որպեսզի կարողանան հասնել ձվաբջջին: Սերմնաբջիջներն ունեն սեռ: Այսինքն դրանք կրում են կամ X կամ Y քրոմոսոմ, որով էլ որոշվում է երեխայի սեռը:

Կա ենթադրություն, որ արական սերմնաբջիջներն ավելի արագ են լողում, թեև իգական սերմնաբջիջներն էլ ավելի դիմացկուն են: Սերմնաբջիջները ցուրտ միջավայր են սիրում: Այդ պատճառով տղամարդու արտաքին սեռական օրգաններում ջերմաստիճանն ավելի ցածր է համեմատած մարմնի մյուս հատվածերին: Բացի այդ ձմռանն ավելի մեծ քանակությամբ սերմնաբջիջներ են արտադրվում, իսկ ահա տաք միջավայրում սերմնաբջիջները երկար չեն պահպանվում, այնպես որ տաք լողավազաններում երկար ժամանակ անցացնելն այնքան էլ բարենպաստ ազդեցություն չի ունենում: Որոշ կանայք հնարավոր է ալերգիկ լինեն սերմնաբջիջների հանդեպ: Այս վիճակը կոչվում է սերմնապլազմայի գերզգայունություն: Այս պարագայում հնարավոր է կնոջ հեշտոցի շրջանում առաջանա կարմրություն, քոր և այրոց: Սերմնաբջիջներն օգտագործվում են կոսմետիկ պարագաների պատրաստման մեջ:

Հաճախակի սերմնաժայթքումը բարելավում է սերմնաբջիջների որակը: Անլար տեխնոլոգիաները հնարավոր է վնասեն սերմնաբջիջներին: Մեր օրերի անլար համացանցային կապն իրականում վնասակար ազդեցություն է ունենում առողջության, այդ թվում և սերմնաբջիջների ու ձվաբջջի որակի վրա:


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ




Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (15.01.16) | Հեղինակ: Sotskiy.am
Դիտումներ: 3351 | Տեգեր: առողջ սնունդ, դեմքի խնամք, մարմնի խնամք, առողջարան, առողւ մարմին | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |