Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ու՞մ է ավելի հեշտ բռնաբարել և ինչպե՞ս են ընտրում իրենց զոհերին. Անկեղծանում են բռնարարները
 
 
Загрузка...


Econet.ru կայքը ներկայացրել է, թե ինչ են պատմում բռնարարներն իրենց զոհերին ընտրելու մասին:
 

1. Առաջին բանը, ինչին ուշադրություն են դարձնում բռնարարները, սանրվածքն է: Նրանք սիրում են հետևել պոչ կապած, կոս արած կամ ցանկացած այլ սանրվածք ունեցող կանանց, որոնց մազերից հեշտ է բռնել: Բացառություն չեն նաև երկար մազեր ունեցող կանայք, իսկ տղաների նման կարճ սանրվածք ունեցող կանանց ետևից շատ քիչ են ընկնում:


2. Երկրորդը հագուստն է: Բռնարարը կմոտենա այն կնոջը, ում հագից ավելի հեշտ է պոկել հագուստը: Շատերն իրենց հետ մկրատ են ունենում:


3. Բռնարարները հետևում են կանանցովքեր խոսում են հեռախոսովփորփրում պայուսակը կամ այլ բանով են զբաղված. նրանց ավելի հեշտ է անակնկալի բերել և բռնել:


4. Առաջին հերթին կանանց առևանգում են սուպերմարկետների, գրասենյակների կայանատեղիներում և հասարակական զուգարաններից:


5. Սովորաբար բռնարարները փորձում են կնոջը բռնել և արագ տեղափոխել վայրուր նրանցոչ ոք չի բռնի:


6. Եթե փորձեք որևէ կերպ պայքարել կամ պաշտպանվելնրանք արագ կհիասթափվենքանի որ արագ կհասկանանոր կարող եք անցանկալիուշադրություն գրավել: Սակայն շատ կանայք դա չեն անում, քանի որ վախենում են և հույսը դնում են բարեհոգության վրա:


7. Հանցագործները պատմել են, որ չեն հարձակվի անձրևանոց կամ ձեռքին այլ իր ունեցող կնոջ վրա, որը նրանք կարող են օգտագործել տարածության վրա`բռնարարին մոտ չթողնելով:
 

Նախազգուշական միջոցներ

  • Եթե որևէ մեկը փողոցում հետևում է ձեզ կամ կայանատեղիում, նայեք նրա դեմքին և հարցրեք ժամը: Կամ խոսեք եղանակի մասին: Այդպես դուք կտեսնեք նրա դեմքը, և, եթե որևէ բան տեղի ունենա, կկարողանաք ճանաչել նրան. այդպիսով նրա համար այլևս հետաքրքիր չեք լինի:
  • Եթե որևէ մեկը դեպի ձեզ է քայլում, ձեռքերը ձեր դիմաց պահեք և գոռացեք` կանգ առ: Շատ հանցագործներ խոստովանել են, որ կնոջը հանգիստ կթողնեն, եթե նա գոռա և հակահարված տալու պատրաստ լինի: Հիշեք: Նրանք ՀԵՇՏ զոհ են փնտրում:
  • Եթե որևէ մեկը հարձակվի ձեզ վրա, դուք հազիվ թե կարողանաք ուժով հաղթանակ տանել, իսկ խորամանկությամբ ամեն ինչ հնարավոր է: Եթե ձեզ ետևից բռնել են, փորձեք հանցագործին ուժեղ հարվածել թևատակի և արմունկի հատվածում կամ ոտքերի ներսի հատվածում:
  • Աստիճանների փոխարեն՝ օգտվեք վերելակից: Աստիճանները հանցագործության համար հիանալի վայր են:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (23.10.16)
Դիտումներ: 5216 | Տեգեր: Են, ընտրում, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ., զոհերին., Ինչպե՞ս, բռնաբարել, հեշտ, իրենց, ավելի, Ու՞մ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...