Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ուշադրություն կոմունալ վճարումներ կատարող բնակիչներին
 
 


   

 

«Աղբահանության և սանիտարական մաքրման» մասին ՀՀ օրենքի համաձայն՝ աղբահանության վճարը սահմանվում է` 

1) կենցաղային աղբի համար՝ ա. ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ առավելագույնը ամսական 400 դրամ, կամ բ. ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` առավելագույնը 25 դրամ. 

2) ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար՝ ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ առավելագույնը 3.000 դրամ, կամ բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ առավելագույնը 10.000 դրամ: Աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները և աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում են համայնքի ավագանու կողմից օրենքով սահմանված կարգով` վերը նշված օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում: Աղբի տարբեր տեսակների համար կարող են սահմանվել տարբեր դրույքաչափեր: Ընդ որում, տարբեր դրույքաչափեր սահմանելիս կարող են հաշվի առնվել նաև անշարժ գույքի նպատակային կամ գործառնական նշանակությունը: 

Աղբահանության վճարի վճարումը վերը նշված օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար աղբահանության վճար վճարողը, իսկ օրենքով նախատեսված դեպքում աղբահանության վճար հաշվարկողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված աղբահանության վճարի գումարի 0.15 տոկոսի չափով, դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 180 օրվա համար: 

«Աղբահանության և սանիտարական մաքրման» մասին ՀՀ օրենքով նախատեսված տույժերը հաշվարկվում և հաշվառվում (գանձվում) են աղբահանության վճարի վճարման ժամկետին հաջորդող ամսվա 1-ից: Օպերատորը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` համայնքի բյուջե վճարելով տուգանք` չկատարված կամ ոչ պատշաճ կատարված աղբահանության յուրաքանչյուր դեպքի համար` 50․000 դրամի չափով, եթե օպերատորի և համայնքի միջև կնքված պայմանագրով ավելի մեծ տուգանք սահմանված չէ: Տուգանքի վճարումն օպերատորին չի ազատում չկատարված կամ ոչ պատշաճ կատարված պարտավորության կատարումից: 

Օպերատորի պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը (մարմինը): Վերը նշված օրենքով նախատեսված անձինք համայնքի ղեկավարի որոշմամբ կարող են զրկվել աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունից` աղբի հավաքմանը կամ փոխադրմանը ներկայացվող պահանջները մեկ տարվա ընթացքում 2 և ավելի անգամ խախտելու դեպքում: 

Iravaban․net 



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 14.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (14.08.16)
Դիտումներ: 38630 | Տեգեր: կատարող, բնակիչներին, կոմունալ, վճարումներ, Ուշադրություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...