Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ուշադրություն դպրոցում սովորող աշակերտներին և նրանց ծնողներին` ընդունվել է նոր հրաման
 
 
Загрузка...


2016 թվականի մայիսի 4–ին ընդունվել է թիվ 400–ն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանը, որով սահմանվել է նաև ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրվելու հետևյալ կարգը. 

 

«(…) 37. Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում և ամփոփվում է ուսումնական պարապմունքների ավարտից 15 օր առաջ: 

38. ՈՒսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ դասերից բացակայած 2-12-րդ դասարանների սովորողների հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունից դուրս մնալու հարցը քննարկվում է մանկավարժական խորհրդում` մինչև մայիսի 15-ը: 

39. Հաստատության մանկավարժական խորհուրդը կազմում և տնօրենի հաստատմանն է ներկայացնում տեղեկանք` 2-12-րդ դասարանների սովորողների բացակայությունների քանակի, դրանց բնույթի վերաբերյալ: 

40. 10-12-րդ դասարանների սովորողների բացակայությունների մասին տեղեկատվությունը Հաստատության տնօրենի կողմից ներկայացվում է Նախարարություն: 

41. Որևէ կիսամյակում 2-12-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայության դեպքում սովորողի կիսամյակային գնահատականները չեն նշանակվում` անկախ ընթացիկ գնահատականների առկայությունից. 

1) Տվյալ կիսամյակի գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն: Տարեկան գնահատականները որոշվում են երկու կիսամյակների գնահատականների հանրագումարների միջինացման արդյունքում: 

2) ՈՒսումնական տարվա ընթացքում 2-12-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայության դեպքում բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն: 

42. 2-12-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայության դեպքում սովորողները լրացուցիչ քննություններ հանձնում են «Հայոց լեզու և գրականություն» («Մայրենի») և «Մաթեմատիկա» (»Հանրահաշիվ», «Երկրաչափություն») առարկաներից, ամփոփիչ ստուգողական աշխատանքներ` ուսումնական պլանով սահմանված մյուս առարկաներից: 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (11.09.16)
Դիտումներ: 47528 | Տեգեր: հրաման, ծնողներին, նրանց, սովորող, դպրոցում, Նոր, Ուշադրություն, ընդունվել, աշակերտներին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...