RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Ուշադիր եղիր. Երբեք վեճի ժամանակ մի՛ օգտագործիր այս 3 վտանգավոր արտահայտությունները
 


 


   

Հարաբերությունները բարդ աշխատանք են պահանջում և առանց փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի կարող են ճգնաժամ ապրել: Վեճի ժամանակ շատ կարևոր է հետևել սեփական խոսքերին և գործողություններին:  Դիցուք 3 արտահայտություններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի ասել զուգընկերոջը, եթե չեք ուզում վերջնականապես խզել ձեր հարաբերությունները:

1. Դու քեզ պահում ես քո հոր/մոր պես
Նույնիսկ եթե դա ակնհայտ ճշմարտություն է, մեծ մասամբ նման արտահայտությունից հետո վեճն անխուսափելի է: Այդ բառերը կհարվածեն ձեր զուգընկերոջ ամենախոցելի տեղին: Փոխանակ զուգահեռներ տանելու, բացատրեք, թե հատկապես ինչը ձեզ դուր չի գալիս:

2. Եթե դու ինձ իսկապես սիրեիր, ապա…
Այս արտահայտությամբ դուք փորձում եք հասկացնել ձեր զուգընկերոջը՝ ինչպիսի կոնկրետ գործողություններ և խոսքեր եք նրանից սպասում: Սակայն ի պատասխան դուք կարող եք նմանատիպ արտահայտություն լսել. «Իսկ եթե դու ինձ սիրեիր, դու չէիր խնդրի…»: Աշխատեք չպիտակավորել և այդքան կտրուկ մի եղեք ձեր արտահայտությունների մեջ: Ավելի լավ է՝ հանգիստ փորձեք հասկանալ նրա պահվածքի պատճառը:

3. Ի՞նչ պատահեց մեզ…
Ցավոք, սերը ժամանակի ընթացքում փոխվում է, և այդ արտահայտությամբ դուք փորձում եք ցույց տալ ձեր անհամաձայնությունը այդ երևույթին: Սակայն այն, ինչ դուք զգացել եք ձեր զուգընկերոջ նկատմամբ հարաբերությունների առաջին տարում, անպայման կտարբերվի ձեր համատեղ կյանքի ութերորդ տարվա զգացողություններից: Ի՞նչ իմաստ ունի հռետորական հարցեր տալու, ավելի լավ է՝ ուղղակիորեն ասեք ձեր զուգընկերոջը, թե ինչ եք սպասում նրանից այսօր այս պահին: Օրինակ՝ «Ցանկանում եմ երեկո անցկացնել մոմերի լույսի ներքո»: Հավատացե՛ք, ձեր ընտրյալը այդպես ձեզ ավելի շուտ կլսի: 

Հիշե՛ք. ձեր հարաբերությունների ներդաշնակությունը կախված է միայն ձեզանից, իսկ դրան հասնել կարելի է միայն փոխադարձ համաձայնության և հարգանքի շնորհիվ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (10.03.18)
Դիտումներ: 391 | Տեգեր: արտահայտությունները, ժամանակ, Ուշադիր, վտանգավոր, վեճի, Օգտագործիր, երբեք, Այս, մի՛, եղիր. | - Վարկանիշ -: 0.0/0