Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ոտքերի տհաճ հոտ. ինչպես ազատվել
 
 


   

Եթե աշխատանքային օրվա վերջում դուք հանում եք կոշիկները, և տարածվող հոտը հիշեցնում է սպորտային հանդերձարանը` դժվար խաղից հետո, հնարավոր է, որ դուք տառապում եք բրոմիդրոզով (գարշահոտ քրտինք):


Ցավ չպատճառելով և վարակիչ չլինելով՝ ոտքերի հոտը հասարակության մեջ յուրաքանչյուրի համար անտանելի տանջանքներ է ստեղծում: Նորմալ պայմաններում յուրաքանչյուր ոտքի մաշկի վրա գտնվող շուրջ 20000 քրտնագեղձեր արտադրում են մոտավորապես 235 մլ քրտինք: Շատ մարդկանց մոտ այդ արտաթորանքը գոլորշանում է: Բայց մարդիկ, ովքեր տառապում են բրոմիդրոզով, արտադրում են մեծ քանակությամբ քրտինք, և, համապատասխանաբար, այն ավելի դժվար է գոլորշիանում: Արդյունքում՝ ոտքերի տհաճ հոտ:


Մի մտածեք, եթե ձեզ անհանգստացնում է այդ խնդիրը: Այն լուծելի է: Ուղղակի հետևեք այստեղ ներկայացված խորհուրդներին. ինչպես անել, որպեսզի ոտքերը լինեն ավելի չոր և չբուրեն:


Լվացեք խնամքով: Քրտինքը, որը արտադրվում է ոտնաթաթերի տակ, կազմված է ջրից, նատրիումի քլորիդից, ճարպային արտաթորանքից, հանքային աղերից և տարբեր թթուներից, որոնք ձեր օրգանիզմի նյութափոխանակության արգասիքն են:Որոշ մանրէների օգնությամբ քրտնքը որպես արտաթորանք քայքայվում է՝ արձակելով տհաճ հոտ: Բնականաբար, լվանալով ոտքերը, դուք դադարեցնում եք այդ գործընթացը: Ոտքերի հաճախակի լվացումը բուրավետ օճառով, և դրանից հետո նրանց մանրակրկիտ չորացումը ժամանակավորապես վերացնում են հոտը:


Լվացեք խելամիտ քանակությամբ: Որքա՞ն հաճախ կարելի է լվանալ ոտքերը: Բավականաչափ հաճախ, որպեսզի հնարավոր լինի լվանալ բազմացող մանրէները, բայց ոչ չափազանց հաճախ՝ մաշկի պաշտպանիչ շերտը չվնասելու համար: Եթե ձեր ոտքերը շատ ուժեղ են բուրում, լվացեք օրական մի քանի անգամ, բայց մաշկի թեփոտման և ճաքերի դեպքում` կրճատեք լվացումների քանակը:


Քրտինքը լավ լվացեք: Քրտնող ոտքերի համար փորձեք կիրառել հետևյալ միջոցառումը: Սկզբում ընդունեք ոտքի լոգանքներ` սառը և տաք ջրով, որպեսզի հեռացնեք արյան հոսքը ոտքերից և դրանով իսկ նվազեցնեք քրտինքի արտադրումը: Ապա ոտքի լոգանք ընդունեք սառույցի խորանարդիկներով և կիտրոնի հյութով: Հետո տրորեք ոտքերը ինչ-որ բանով, որը սպիրտ է պարունակում: Տաք եղանակին, երբ ոտքերը ավելի հաճախ են քրտնում, այս միջոցառումը անցկացրեք ամեն օր: Եթե դուք տառապում եք դիաբետով կամ մեկ այլ հիվանդությամբ` կապված արյան շրջանառության հետ, ընդհանրապես մի դիմեք այս միջոցառմանը:


Օգտագործեք աղային լուծույթ: Շատ քրտնող ոտքերի դեպքում լվացեք դրանք աղային լուծույթում (մեկ լիտր ջրին` կես բաժակ խոշոր աղ): Դրանից հետո մի ողողեք ոտքերը և պարզապես չորացրեք:


Կիրառեք միջոցներ, որոնք դուք օգտագործում եք թևատակի շրջանում: Ոտքերի վատ հոտը կանխելու համար օգտագործեք դեզոդորանտներ կամ էլ միջոցներէ քրտինքի դեմ (ավելի լավ է անտիպերսպիրանտներ): Ոտքերի, ինչպես նաև մարմնի մյուս մասերի համար նախատեսված դեզոդորանտները, պարունակում են հակամարէային նյութեր: Նրանցից ոմանք դադարեցնում են քրտնարտադրությունը (անտիպերսպիրանտներ), մյուսները վերացնում են հոտը, որն առաջանում է այնտեղ գտնվող մանրէների բազմացման արդյունքում, երրորդները` վերացնում են հոտը և դադարեցնում քրտնարտադրությունը միաժամանակ:


Փորձեք փոշի: Ոտքերի մատերի վրա ցանեք հատուկ դեզոդորային փոշի: Համոզվեք, որ այն պարունակում է ալյումինի հեքսահիդրատի քլորիդ:


Հաճախակի փոխեք գուլպաները: Մաքուր ոտքերը պահեք մաքրության մեջ: Հագեք գուլպաներ, որոնք թույլ են տալիս ձեր մաշկին շնչել: Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս բուրդ կամ բամբակ, մյուսները` ակրիլ: Փորձեք, թե ո՞ր տեսակն է ձեր ոտքերը չոր պահում: Հնարավորության դեպքում փոխեք ձեր գուլպաները օրվա ընթացքում առնվազն մեկ անգամ և մի կրեք երկու օր անընդմեջ:


Ճիշտ ընտրեք կոշիկը: Հաստ ռեզինից կամ սինթետիկ նյութերից պատրաստված կոշիկներ մի գնեք, քանի որ դրանք թույլ չեն տալիս, որպեսզի օդափոխվի և նպաստում են մանրէների բազմացմանը:


Լվացեք հողաթափերը: Կոշիկի որոշ տեսակներ, օրինակ` հողաթափերը կամ քաթանե կոշիկները, կարելի է լվանալ հենց լվացքի մեքենայում: Ավելի լավ է դրանք չորացնել դրսում, քան չորացնող մեքենայում:


Կոշիկն օդափոխեք: Ձեր կոշիկը օդափոխեք դրսում: Հնարավորության դեպքում մեկ օր անց փոխեք կոշիկը, որպեսզի չկրեք նույն զույգը երկու օր անընդմեջ: Կոշիկների կապերն արձակեք, դուրս հանեք «լեզվակը» և դրեք արևի տակ` չորանալու:


Մշակեք կոշիկը: Կոշիկի մեջ լցրեք եգիպտացորենի օսլա: Այն կօգնի ներծծել խոնավությունը և ոտքերը չոր պահել:


Հետևեք ձեր սննդակարգին: Այնպիսի բանջարեղեններ, ինչպիսիք են սխտորը, գլուխ սոխը կամ կանաչ սոխը, պղպեղը, կարող են ուժգնացնել ոտքերի վատ հոտը: Մթերքի ամենափոքր մասնիկը, որն ունի ուժեղ հոտ, արյան մեջ շրջանառվելուց հետո, օրգանիզմից հեռանում են քրտնագեղձերի միջոցով: Նման մթերքի օգտագործումը կխանգարի լուծել ձեր խնդիրը:


Հանգիստ եղեք: Անհանգստությունը և սթրեսը ուժեղացնում են քրտնարտադրությունը՝ մեծ հնարավորություն ստեղծելով մանրէների բազմացման համար: Սթրեսների դեմ, որոնք օժանդակում են ոտքերի վատ հոտին, պետք է պայքարել, նաև այն պատճառով, որ դրանք բացասաբար են ազդում մարմնի այլ մասերի և օրգանների վրա:



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 14.09.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (14.09.17)
Դիտումներ: 243 | Տեգեր: Ինչպես, ազատվել, հոտ., տհաճ, ոտքերի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...