RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Որոշել եք շատ արագ նիհարե՞լ. ահա մեղրով հիանալի 3-օրյա դիետա
 


 


   

Հայտնի է, որ մեղրը կարող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ առաջարկվող սննդակարգը կօգնի ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից:
 

Առաջին օր

Նախաճաշ. քիչ խաշած երկու ձվի դեղնուցը խառնեք 1 թեյի գդալ մեղրի հետ: Կարող եք կիտրոնով թեյ խմել կամ առանց շաքարի սուրճ:

Ճաշ. 100 գրամ պանիր, 50 գրամ գազար, 50 գրամ շոգեխաշած բրոկոլի, 50 գրամ շոգեխաշած ծաղկակաղամբ: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում: Խմեք մեկ բաժակ թեյ կամ սուրճ 1 ճաշի գդալ մեղրով:

Ընթրիք. Բանջարեղենային ապուր, մի կտոր ամբողջահատիկից պատրաստված հաց, 1 խնձոր, նարինջ կամ տանձ:


Երկրորդ օր

Նախաճաշ. Քիչ խաշած երկու ձվի դեղնուցը խառնեք 1 թեյի գդալ մեղրի հետ: Կարող եք կիտրոնով թեյ խմել կամ առանց շաքարի սուրճ:

Ճաշ. Տրորեք եփած ձուն, խառնեք 1 ճաշի գդալ մեղր և 100 գրամ կաթնաշոռ: Կարող եք կիտրոնով թեյ խմել կամ առանց շաքարի սուրճ:

Ընթրիք. 150 գրամ ձուկ կամ հավի կրծքամիս, բանջարեղենային աղցան:


Երրորդ օր

Նախաճաշ. քիչ խաշած երկու ձվի դեղնուցը խառնեք 1 թեյի գդալ մեղրի հետ: Կարող եք կիտրոնով թեյ խմել կամ առանց շաքարի սուրճ:

Ճաշ. 50 գրամ պանիր, մի կտոր սև հաց, բանջարեղենային աղցան:

Ընթրիք. 300 գրամ շոգեխաշած բանջարեղեն, ձու, մի բաժակ թեյ՝ մի ճաշի գդալ մեղրով:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (12.03.18)
Դիտումներ: 269 | Տեգեր: Ահա, եք, հիանալի, մեղրով, 3-օրյա, շատ, որոշել, դիետա, նիհարե՞լ., արագ | - Վարկանիշ -: 0.0/0