Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 25.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Որ դեպքերում է խորհուրդ տրվում ԵՐԻՑՈՒԿ օգտագործել. կանանց անփոխարինելի օգնականը
 
 


   168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ։
 

Կարգավորում է նյութափոխանակությունը։Երիցուկն օգտակար է աղիների հետ կապված խնդիրների դեպքում, կարող է օգնել թուլացնել գաստրիտի հետևանքով առաջացող ցավը, հանգստացնել սրտխառնոցն ու փսխումը։ Երիցուկը հանգստացնում է աղիների մկանները, բորբոքային գործընթացները։ Այս բույսն օգնում է նաև ազատվել գազերից, որովայնի փքվածությունից։


Իջեցնում է խոլեսթերինի մակարդակը։ Երիցուկը կարող է արյունը մաքրել ճարպից։ Այդ պատճառով անձանց, ում արյան մեջ խոլեսթերինի մակարդակը բարձր է, խորհուրդ է տրվում օրվա ընթացքում նվազագույնը մեկ բաժակ երիցուկի թուրմ օգտագործել։ Իհարկե, հարկավոր է նաև հետևել առողջ սննդակարգի կանոններին և խուսափել յուղոտ մթերքի օգտագործումից։


Օգտակար է անքնության ու նյարդային լարվածության դեպքում։ Եթե հաճախ եք նյարդայնանում կամ նյարդային լարված վիճակում եք, խորհուրդ է տրվում երիցուկն ամենօրյա սննդակարգ ներառել։


Հանգստացնում է մինչդաշտանային համախտանիշի նշանները։ Երիցուկն օգտակար է, երբ դաշտանային ցիկլը ցավերով է ուղեկցվում։ Այն հակաբորբոքային հատկություններ ունի, բացի այդ՝ օգնում է վերականգնել էսթրոգենների մակարդակը։ Էսթրոգենի կայուն մակարդակի պայմաններում դաշտանային ցիկլը կարգավորվում է։


Փափկացնում է մաշկը։ Չոր երիուցկն օգնում է վերականգնել մաշկը՝ այն դարձնելով նուրբ և ձիգ։ Ցանկության դեպքում երիցուկը կարող եք ավելացնել մարմնի համար նախատեսված նրբաքսուկներին։ Երիցուկը կօգնի նաև մաշկը մաքրել մահացած բջիջներից։


Օգտակար է աչքերի համար։ Երիցուկը կօգնի թեթևացնել քորը, գրգռվածությունը, աչքերի կարմրությունը։



Տարածել...
 

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 26.03.18 | Հեղինակ: 168.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (26.03.18) | Հեղինակ: 168.am
Դիտումներ: 295 | Տեգեր: դեպքերում, Կանանց, որ, օգտագործել., անփոխարինելի, խորհուրդ, օգնականը, տրվում, ԵՐԻՑՈՒԿ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...