Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ո՞րն է «ԿՆՔՎԵԼՈՒ» խորհուրդը... տեղեկություններ, որոնք գուցե չգիտեիք
 
 


   Qahana.am

Մկրտվել կարող ես միայն մեկ անգամ...

Ծնվե՞ց, իսկ ի՞նչ անուն եք ընտրել, քառասունքից ե՞րբ դուրս կգա, ե՞րբ կմկրտեք...

Հաջորդական հարցեր, որոնք հնչում են մեր առօրյայում և բնական երևույթներ են մեր իրականության մեջ: Կան շատ իրողություններ, որոնք սերնդեսերունդ փոխանցվել, արմատացել և դարձել են ազգային, ավանդական: Դրանցից շատերն ունեն խորը հոգևոր նշանակություն, որոնց կրողը պետք է լինի յուրաքանչյուր քրիստոնյա, դա հոգևոր ժառանգություն է, որով պետք է հարստացնենք մեր գիտելիքները: Նախահիմք հանդիսացող պատմություններ պետք է փնտրել յուրաքանչյուր իրավիճակում, քանի որ մեզանում ընդունված նորմերի մեծ մասը խորհուրդ ունի, որոնց տեղյակ պետք է լինենք: Օրինակ, անունը կարևոր նշանակություն ունի մարդու կյանքում. մկրտելիս Հայ Առաքելական եկեղեցին նաև անվանափոխության կարգ է կատարում:



Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը հիշեցրեց, որ ի սկզբանե երեխային մկրտել են 8 օրական հասակում և մինչև ութ օրական երեխան անուն չի ունեցել, կամ գոնե արդեն որոշած են եղել քահանայի հետ, և ավազան մտցնելու պահին քահանան անվանակոչել է երեխային որևէ սրբի անվամբ: «Այսօր, երբ շատ դեպքերում գալիս են օտարածին անուններով, բնականաբար, քահանայի ցանկությամբ, նաև համաձայնեցնելով ծնողների հետ, օտարածին անունները փոխվում են, բայց այս դեպքում անվանափոխությունը կատարվում է միայն հոգևոր առումով, աշխարհիկ կյանքում անձը չի փոխում իր անունը: Եթե ցանկանում է, օրենքով սահմանված կարգով կարող է փոխել անունը ՝ վերցնելով մկրտության անունը», - ասաց Տեր Շմավոնը` նշելով, որ մկրտությունից հետո վկայականների մեջ փակագծերում նոր անունը միշտ նշվում է:



Անվանումից հետո կարևոր խորհուրդ ունի նաև մանկան քառասունքը:

«Երեխայի ծնունդից հետո քառասուներորդ օրը երեխային բերում են եկեղեցի՝ առաջին օրհնությունը ստանալու: 40-րդ օրվա աղոթքը նախ վերաբերում է մորը: Առաջներում մայրը եկեղեցու դռան առջև մինչև եկեղեցի մտնելը քառասուն անգամ ծնկի էր գալիս, քահանան օրհնում, աղոթք էր անում, որից հետո մտնում էին եկեղեցի: Խորհուրդը հետևյալն է. նախ, մայրը ստանում է արտոնություն՝ մաքրվելուց հետո տաճար մտնել, իսկ երեխայի պարագայում՝ ինչպես քառասնօրյա Քրիստոս մանկանն ընծայեցին տաճար և Սիմեոն ծերունին գրկեց երեխային, նույնպես և մենք ենք շարունակում այդ ավանդույթը և երեխային տաճար բերելով ՝ աղոթում ենք, որ Աստծո աջը պահապան լինի նրան», - ասաց Տեր Շմավոնը:

Մկրտությունը կարևոր շրջափուլ է մարդու կյանքում՝ թե մանուկ և թե գիտակից տարիքում: Մկրտությունից հետո, ապրելով բնականոն կյանքով, մարդիկ կամա թե ակամա մեղքեր են գործում: Մկրտվել կարող են միայն մեկ անգամ, բայց դրանից հետո գործած մեղքերից ազատվելու, թողություն ստանալու համար մարդու հոգևոր կյանքում գործում է ապաշխարության խորհուրդը:


Պատրաստեց Նարե Ոսկանյանը



 





Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 27.10.16 | Հեղինակ: Qahana.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (27.10.16) | Հեղինակ: Qahana.am
Դիտումներ: 2433 | Տեգեր: գուցե, որոնք, խորհուրդը..., «ԿՆՔՎԵԼՈՒ», Ո՞րն, տեղեկություններ, չգիտեիք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...