Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ո՞ր մթերքը կարելի է ուտել ուշ ժամերին
 
 
Загрузка...


Բոլորն էլ պնդում են, որ գիշերն ուշ ժամերին ուտելը վնասակար է, սակայն իրականում քաղցած քնելը շատ ավելի վտանգավոր է: Սակայն առողջությանն ու կազմվածքին վնաս չհասցնելու համար անհրաժեշտ է հստակ իմանալ, թե որ մթերքն է կարելի ուտել ուշ ժամերին:

Քնելուց առաջ երիցուկի թեյ խմելն անչափ օգտակար է: Այն համարվում է բնական հանգստացնող ու քնաբեր միջոց, ուստի կապահովի հանգիստ ու առողջ քունը:

Օրգանիզմը հանգստացնելու համար հիանալի միջոց է նաև քնելուց առաջ մի բաժակ տաք կաթ խմելը: Կաթը պարունակում է տրիպտոֆան, որն օգնում է հանգստանալ:

Գոլ կաթին կամ թեյին կարելի է ավելացնել նաև մի փոքր մեղր, որը կօգնի լավ քնել: Սակայն հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում մեղրի հետ չի կարելի խմել սառը ըմպելիք, քանի որ այդ դեպքում օրգանիզմը թարմանում է:

Քնելուց առաջ քաղցը հագեցնելու հիանալի տարբերակ է բանանը: Այն հանգստացնում է մկանները:

Եթե քաղցի զգացումը շատ է տանջում, կարելի է ուտել նաև մի փոքր ջեռոցում եփած կարտոֆիլ: 

Շատ օգտակար ու հագեցնող է նաև վարսակը, որը կարելի է քաղցրացնել մեղրով ու ավելացնել կտավատի սերմեր: Այս համադրությունը կօգնի ոչ միայն հագեցնել քաղցը, այլև կազատի սթրեսից, խուճապից ու անհանգստության զգացումից:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (23.10.16) | Հեղինակ: fithacker.ru W
Դիտումներ: 2442 | Տեգեր: ժամերին, ուտել, ո՞ր, ուշ, կարելի, մթերքը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...