/Օգտակար խորհուրդներ - Ո՞ր դեպքում է դադարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ո՞ր դեպքում է դադարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
 
 


   

 

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում.

2) կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում, եթե անձի կողմից կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տվյալներ ներկայացնելը հիմնավորվել է օրենքով սահմանված կարգով, և արարքը կատարելու պահից չի անցել 5 տարի.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության փոխելը՝

Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխել քաղաքացիությունը` դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն կամ դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, եթե ունի այլ պետության քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե`

1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.

2) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին.

4) նա ունի պետության հանդեպ չկատարված պարտավորություններ:

5) նա չունի այլ պետության քաղաքացիություն և մինչև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրի ստորագրումը չի ներկայացնում օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին:
 

Իրավաբան.net 



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 25.06.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (25.06.16)
Դիտումներ: 4013 | Տեգեր: Կարիերա և աշխատանք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...