Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ո՞ր 10 բաները չեն անում խելացի մարդիկ
 
 


   

 Ինչ եք մտածում, երբ ինչ-որ մեկի մասին ասում են, որ նա խելացի է: Հավանաբար մտածում եք, որ նա ունի բարձր ինտելեկտ: Խելացի մարդիկ միշտ  կամ գրեթե միշտ լինում են հիմնականում  աշխատասեր և շնորհակալ: Իրենք իրենց պատկերացնում են որպես աշխարհի  մի փոքր մասնիկ և գիտակցում, որ կարող են մեծ ծրագրեր իրականացնել : Նրանք չեն անում հետևյալ քայլերը՝
 

Նրանք թույլ չեն տալիսոր անցյալում թույլ  տված սխալները  խանգարեն իրենց ներկայում

Խելացի մարդիկ գիտեն, որ հաղթանակն առանց խոչընդոտների չի տրվում: Նրանք անցյալը թողնում են հենց անցյալում , գիտակցելով, որ  «ինչ եղել է ՝ եղել է»: Նրանք իրենց սխալները համարում են լավ հնարավորություն՝ աճելու և ավելի լավը լինելու համար:


Նրանք չեն կենտրոնանում բացասական բաների վրա

Խելացի մարդիկ գիտեն, որ իրենք իրենց մտքերի ենթակայության տակ են: Իրենց մտքերը նրանք կենտրոնացնում են միայն դրական երևույթների վրա: Նրանք գիտեն, որ կյանքը կարող է ավելի թեթև լինել, երբ  սկսեն օգտագործել իրենց երազելու, ստեղծագործելու և սիրելու  հնարավորությունը:


Նրանք չեն փախչում իրենց խնդիրներից

Բոլոր մարդիկ էլ  միշտ ունեն, ունեցել են և կունենան խնդիրներ: Խնդիրներ կարող են լինել աշխատավայրում, կարող են լինել ֆինանսական, ընտանեկան և առողջական: Խելացի մարդիկ այդ ամենն ընդունում են որպես մարտահրավեր և փնտրում այդ խնդիրների դիվանագիտական լուծումը: Յուրաքանչյուր խնդրի դեպքում նրանք մի լավ խորը շունչ են  քաշում  և  շարունակում կյանքը: Նրանք քաջություն ունեն դեմ գնալ ամեն տեսակ խնդիրների: Նրանք ունակ են յուրաքանչյուր խնդրի նայել որպես ավելի լավը լինելու հնարավորության:


Նրանց չի հուզում, թե իրենց մասին ինչ են մտածում մյուսները

Խելացի մարդիկ թույլ չեն տալիս, որ այլոց բացասական կարծիքները իրենց հետ պահեն լիարժեք երջանիկ լինելուց և հաջողություններից: Աշխարհը լիքն է ցինիկ, անտանելի մարդկանցով, բայց խելացիները նրանց, այսպես ասած, մի կողմ են դնում: Նրանք փորձում են շրջապատված լինել խելացի մարդկանցով, ովքեր իրենց հետ կիսում են արժեքները:  Այսպիսի ասացվածք կա ՝ «Եթե դու ամենախելացին ես այդ սենյակում,  նշանակում է սխալ տեղում ես»:


Նրանք ժամանակ չեն կորցնում

Խելացի մարդիկ անիմաստ չեն վատնում ժամանակը: Նրանք իրենց սովորությունները դարձնում են ավելի պրոդուկտիվ  և անում այնպես, որ դրանք իրականություն դառնան ավելի հեշտությամբ: Անիմաստ առաջադրանքներին ժամանակ չեն տրամադրում, միևնույն ժամանակ գիտակցում են, որ չի կարելի անընդհատ աշխատել: Ուղեղն էլ հանգստի կարիք ունի:


Նրանք չեն սպասում ակնթարթային հաճույքների

Խելացի մարդիկ հասկանում են, որ լավ իրադարձությունները տեղի են ունենում  բոլոր այն մարդկանց կյանքում, ովքեր գիտեն սպասել: Այսօր աշխարհն ապրում է այնպիսի ժամանակներ, երբ  լավ իրադարձությունները  լինում են ակնթարթային: Այլ խոսքով ասած  սպասում ենք, որ ամեն ինչ տրվի արագ և հեշտությամբ:


Նրանք չեն կենտրոնանում այնպիսի բաների վրա, որոնք անվերահսկելի են

Կան մարդիկ, ովքեր կարող են օրերով կենտրոնանալ այնպիսի երևույթների վրա, որոնք վերահսկելի չեն: Խելացի մարդիկ այդ ամենին հանգիստ են վերաբերվում և կենտրոնանում են այն բանի վրա, ինչը իրենց ձեռքում կարող վերահսկելի լինել: Նրանք գիտակցում են, որ  մտքի խաղաղությունը իմաստության մարգարիտ է և փորձում են առավելագույնս օգտագործել այդ, այսպես ասած, պարգևը:


Նրանք իրենց ժամանակը չեն կորցնում այնպիսի մարդկաց վրա, ովքեր կարող են խանգարել

Խելացի մարդիկ շրջապատում փնտրում են այլ խելացի մարդկանց: Նրանք ժամանակ են տրամադրում ընտանիքին, ընկերներին, ծանոթ մարդկանց, ովքեր կյանքի իմաստն ըմբռնում են այնպես, ինչպես իրենք:  Նրանք գիտակցում են, որ ժամանակը սահմանափակ է , գնահատում են այն և հեռու մնում բացասական մարդկանց ներկայությունցի: Այսպիսի մարդիկ իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են պոզիտիվ, ինտելեկտուալ և կենսուրախ մարդկանց հետ:


Նրանք ինքնակոչ չեն

Երբեք չեք լսի, որ խելացի մարդն ասի՝ ես խելացի եմ:  Պատճառն այն է, որ խելացի մարդիկ ավելի զուսպ են լինում: Իրենք հպարտանում են իրենց զսպվածությամբ, չեն հպարտանում իրենց հաղթանակների և ձեռքբերումների համար:


Նրանք չեն մոռանում ասել «շնորհակալություն»

Շնորհակալություն հայտնեք: Սա շատ կարևոր է, իհարկե, եթե ուզում եք «խելացի» երևալ: Խելացի մարդիկ հավատում են իրենց ուժերին և գիտեն, որ մի հասարակ արարքով, օրինակ անծանոթ մարդուն ժպտալով կարելի է փոխել իրենց և ինչ-որ մեկի կյանքը:



 







Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 14.06.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (14.06.17)
Դիտումներ: 1455 | Տեգեր: մարդիկ, խելացի, բաները, ո՞ր, չեն, 10, անում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...