Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչպիսին պետք է լինի ննջասենյակը
 
 
Загрузка...


Մայիսյան արևոտ օրերին կյանքը բոլորովին այլ է թվում, քան հունվարյան ցուրտ երեկոները: Եվ բանը միայն ջերմաչափի վրայի թվերը չեն: Վառ կանաչ խոտը, դեղին խատուտիկները, կարմիր կակաչները ոգեշնչում են և էներգիա հաղորդում մեզ: Իսկ գորշ ծառերն ու թաց ասֆալտը ակամայից մեզ դարձնում են թախծոտ և անհանգիստ: Հոգեբանները պնդում են, որ տան պատերի գույները կարող են ոչ միայն ազդել մեր տրամադրության վրա, այլ նաև ձևավորել մեր ապագան:

Բնության գույնը` կանաչը հանգստացնող է և վստահեցնող: Հարմար գույն է ննջասենյակի համար: Վառ կանաչը առավել շատ է թուլացնում նյարդերը, դրա համար հարկավոր է տալ կարմիր կամ նարնջագույն շեշտադրություն:

Երկնագույնը հանգստացնող գույն է, աշխատեցնում է ուղեղը: Բայց շատ արտահայտված երկնագույնը կարող է հոգեկան լարվածություն առաջացնել: Կարելի է ընտրել գունային նրբերանգներով իրեր, կահավորանք:

Մանուշակագույնը կանացի գույն է: Սենյակում առաջացնում է հանելուկային տրամադրություն: Հարմար է օգտագործել ննջարանում և լոգարանում, քանի որ հանում է լարվածությունը:

Վարդագույնը ռոմանտիկների և սիրո գույնն է: Նրբերանգները տալիս են տարբեր զգացողություններ: Նուրբ վարդագույնը հաճելի է աչքին, տալիս է հանգստություն: Ավելի վառը կիրք է առաջացնում: Որպեսզի սենյակը շատ աղջկական չթվա, մի քիչ մուգ գույներ ավելացրեք՝ մոխրագույն, սև, կանաչ:

Պաստելային գույները ննջարանում ամենահարմարն են. դրանք հանգիստ են, խաղաղեցնող և նուրբ: Իսկ ըստ Ֆեն շուի` ննջասենյակի համար ամենահարմար և հանգիստ գույններն են բաց դեղին գույնից մինչև հաճելի շագանակագույնը: Եթե ցանկանում եք պատերին ամրացնել նկարներ, ապա դրանք պետք է լինեն ռոմանտիկ, իսկ այլ զարդարանքի համար նախատեսված իրերը կարող են լինել ավելի վառ գույնների:

Մահճակալի ետին հատվածը չպետք է լինի պատուհանի տակ: Երբ այն տեղակայված է պատուհանի տակ, ըստ Ֆեն շուի, կարող են առաջանալ հիվանդություններ, քանի որ ավելանում է Ցի էներգիան: Մահճակալի ետին հատվածը եթե կլոր է, ապա տուն կմտնի հարստություն, եթե ուղանկյուն է, դա նշանակում է, որ ամուսինները միշտ կլինեն միմյանց հավատարիմ, եթե եռանկյուն, ապա զույգի մոտ կլինի ակտիվ կյանք:

Ննջասենյակում չպետք է լինեն հայելիներ, քանի որ դրանք կուտակում են բացասական էներգիան, եթե միևնույնն է ցանկանում եք, որպեսզի սենյակում լինի հայելի, այն չամրացնեք մահճակալի առջև: Չպետք է լինեն նաև բույսեր, բնական ծաղիկներ, քանի որ դրանք վատ են անդրադառնում ամուսնական զույգի կյանքին: Նաև չպետք է առկա լինեն հին իրեր:

orer.am



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (17.11.16)
Դիտումներ: 2408 | Տեգեր: ննջասենյակը, Ինչպիսին, լինի, պետք | - Վարկանիշ -: 0.0/0