Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Մթերքներ գեղեցիկ և առողջ լինելու համար
 

 


   

1. Կաթ
Սա առաջինն է, որ մարդն ստանում է աշխարհ գալուն պես: Կաթում առկա է սպիտակուց` տարր, որն անհրաժեշտ է մեր մաշկին, ոսկրերին, մազերին և եղունգներին, նպաստում է դրանց աճին ու վերարտադրությանը:Կաթի մեջ առկա է ամինաթթուներ: Դրանք ոչ միայն նպաստում են մարսողությանը, այլև բարելավում մկանային տոնուսը: Կաթը պետք է լինի քիչ յուղայնության, բնական, չվիտամինացված:

2. Մածուն
Պարունակում է նույն նյութերը, ինչ կաթը: Սակայն դրանցից բացի մածունն ունի օգտակար բակտերիաներ, որոնք բարելավում են մարսողությունը և արագացնում մետաբոլիզմը:Դա կարևոր է հատկապես նրանց համար, ովէեր հետևում են իրենց արտաքինին և երազում ազատվել ավելորդ քաշից: Բայց եթե դուք ստամոքսի հետ կապված խնդիրներ ունեք (բարձր թթվայնություն) աշխատեք չչարաշահել մածունի օգտագործումը:Մածուն կերեք քնելուց առաջ:
 
3. Հավի միս և ճագարի միս
Հավի և ճագարի միսը պարունակում է  սպիտակուցներ, ամինաթթուներ և B խմբի վիտամիններ, որոնք բարելավում են սրտի և մկանների աշխատանքը, որը դարձնում է մեր օրգանիզմը ավելի առողջ: 

4. Ձուկ
Ձուկը պարունակում է չհագեցած ճարպաթթուներ, ունի հակաօքսիդանտային ազդեցություն, բարձրացնում է տրամադրությունը և նույնիսկ բարելավում շարժողական կոորդինացիան:Եթե հետևում ես քաշիդ, կեր առավելապես ձողաձուկ, այն պակաս յուղալի է:

5. Գազար կամ ճակնդեղ
Այս բանջարեղենը պարունակում է բետա-կարոտին, որն ապահովում է մաշկի վերարտադրությունը, ինչպես նաև լավացնում տեսողությունը: Բացի դրանից բետա-կարոտինը իզորու է դանդաղեցնել ծերացման գործընթացը:Հենց սննդամթերքից վերցրած բետա-կարոտինն է, որ յուրացվում է աղիների կողմից առավել արագ, քան դեղատներում վաճառվող վիտամիններում պարունակվողը: Բանջարեղենը պետք է ուտել հում վիճակում: 

6. Բալ
Այս քաղցր ու հյութալի պտուղը ոչ միայն համեղ է, այլև օգտակար: Այն պարունակում է կարոտին, որը դուրս է բերում օրգանիզմից շլակները և բարձրացնում նրա դիմադրողականությունը: Բացի դրանից բալում առկա է C վիտամին, որը հիանալի հակադեպրեսանտ է: Բալը նաև օգնում է թոքերի, երիկամների հիվանդությունների, սակավարյունության դեպքում: Բալը դիետիկ միրգ է: Այն օժանդակում է ախորժակի և մարսողության բարելավմանը, հագեցնում է ծարավը և ունի հակաբորբոքային ազդեցություն:

7. Դդում
Դդումը պարունակում է կալիումի, կալցիումի, մագնիումի, երկաթի, շաքարի աղեր, C, B, B2, PP վիտամիններ, սպիտակուցներ, բջջանյութ, բետա-կարոտին, որն օժանդակում է մաշկի վերարտադրությանը: Այստեղ կա նաև ցինկ, որը պատասխանատու է աճի հորմոնի համար: Սա է պատճառը , որ դդմի պարբերական օգտագործումը ազդում է մազերի և եղունգների աճի վրա: 

8. Ընկույզ
Ընկույզը մեծ քանակությամբ վիտամինների, հանքանյութերի, սպիտակուցների, անհրաժեշտ ճարպերի աղբյուր է: Ամենաօրյա օգտագործման դեպքում այն լավ է սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, տեսողության հետ կապված խնդիրների կանխարգելման, դաշտանի ցիկլի կարգավորման համար: Եթե հաճախ ես զգում ուժերի, օրգանիզմի ընդհանուր տոնուսի անկում կամ էլ սթրեսներ ու դեպրեսիաներ ես ունենում, ընկույզը լավագույն դեղամիջոցն է:



Տարածել...
 

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 30.05.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (30.05.18)
Դիտումներ: 169 | Տեգեր: գեղեցիկ, Մթերքներ, լինելու, առողջ, ՀԱՄԱՐ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...