RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Մի քանի ձև իմանալու համար, արդյոք նա ուզում է քեզ համբուրել
 


 


   Womanitely.com

Համբույրը միշտ նշան է իմանալու, թե ժամադրած տղան քեզանով հետաքրքրված է թե ոչ, բայց երբեմն դժվար է հասկանալ արդյոք ուզում է քեզ համբուրել թե ոչ: Իրականում դա այնքան էլ դժվար չէ! Տարբեր նշաններ կան հասկանալու համար, թե նա քեզ կհամբուրի այս երեկո թե ոչ: Նրա պահվածքը ավելի շատ բան կարող է քեզ ասել, քան խոսքերը: Կասկածելու տեղն ավելի լավ է սովորել հասկանալ նրա մտադրությունները: Ահա թե ինչպես.

– Աչքերով շփումը
Երբ դու խոսում ես, իսկ նա նայում է քո շուրթերին, դա նշանակում է, որ նա ուզում է համբուրել քեզ, բայց կարծում է, որ դեռ շատ շուտ է: Երբ նա անդադար նայում է քո գեղեցիկ աչքերին և անկարող է հայացքը հեռացնել, դա էլ է շատ լավ նշան: Նրա դեմքի արտահայտությունները քեզ շատ բան կարող են ասել, այնպես որ մի’ անտեսիր դրանք և շատ բան կհասկանաս:

– Հեռավորությունը
Երբ հարցը համբուրվելուն է վերաբերում, հեռավորությունը մեծ դեր է խաղում: Երբ նկատում ես, որ քեզանից հեռու է նստում, ամենայն հավանականությամբ համբույրի շանս չկա: Բայց եթե քեզ մոտ է նստում ու մանավանդ, երբ երբեմն քեզ հպվում է, ահա այն նշաններից մեկն է, որի մասին հենց խոսում ենք: Ինչքան կարճ է հեռավորությունը, այնքան մեծ են շանսերը!

– Շուրթերը
Եթե աչքերով կոնտակտ չի հաստատում, ուշադրություն դարձրու շուրթերին, բայց ապշած մի նայիր: Երբ մարդ հպվում է իր մարմնի ինչ որ մասի, դա նշանակում է, որ ենթագիտակցորեն նա ուզում է, որ իրեն հպվեն այդ մասում, այնպես որ, եթե տղան հպվում է իր շուրթերին, դա կարող է նշան լինել, որ նա ուզում է քեզ համբուրել, ներքևի շուրթը կծելն էլ նույն բանը կարող է նշանակել:

– Ձայնը
Հոգեբաններն ասում են, որ փսփսալը համընթաց քայլում է կրքի և մերձավորության հետ: Եթե քո տղան ամեն 5 րոպեն մեկ ինչ որ բան է փսփում ականջիդ, դա լավ նշան է: Փսփսալու ընթացքում նա կփորձի դեմքիդ մոտիկ լինել: Ահա ճիշտ ժամանակը ստանալու այն, ինչ ուզում ես:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (23.04.18) | Հեղինակ: Womanitely.com
Դիտումներ: 442 | Տեգեր: քեզ, քանի, իմանալու, արդյոք, Մի, համբուրել, Նա, Ուզում, ձև, ՀԱՄԱՐ | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...