RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Մենակ ճամփորդելու առավելությունները
 


 


   

Միայն Դուք և մի ամբողջ աշխարհ: Մենակ ճամփորդելուց վախենալու ու փախչելու կարիք չկա: Թվում է՝ ավելի հետաքրքիր է և ուրախ ընկերախմբով ճամփորդել: Բայց մտածեք, միայնակ ճամփորդելն էլ իր առավելություններն ունի:

Պետք չէ փոխզիջումների գնալ: Մենակ ճամփորդելիս դրա կարիքը չկա: Ուզում եք թանգարան այցելել, այցելեք: Ուզում եք փողոցներով թափառել, թափառեք: Կարող եք գնալ միայն Ձեզ հետաքրքրող վայրերը:

Ոչ ոքի սպասելու կարիք չկա: Արթնացեք, երբ ցանկանում եք: Պետք չէ նյարդայնանալ կամ շտապել: Դուք եք և Ձեր ռիթմը:

Կարող եք տրվել տիրող մթնոլորտին, կտրվել Ձեր առօրյայից: Խոստովանեք, որ խմբով կամ երկուսով ճամփորդելիս Ձեր տեսածի կեսն էլ չեք ընկալում: Ավելի շատ խոսքով եք ընկած: Իսկ երբ մենակ եք, ամբողջությամբ կլանված եք նոր վայրերով ու մշակույթով:

Կարող եք Ձեր մտքերը դասավորել: Երբեմն անընդմեջ իրարանցումից այնքան ես հոգնում: Երբ մենակ եք, կենտրոնանում եք Ձեր մտքերի և շրջակա միջավայրի վրա: Խանգարող ոչինչ չկա:

Ավելի հեշտ կծանոթանաք նոր մարդկանց հետ:  Հյուրանոցում կամ սրճարանում մեկ բաժակ սուրճի սեղանի շուրջ կամ զբոսնելիս հաստատ շատ մարդկանց կհանդիպեք:  Քանի որ մենակ եք, ավելի բաց կլինեք  ծանոթությունների համար:

Մենակ ճամփորդությունը Ձեզ թույլ կտա ապրել հանպատրաստից: Հենց չծրագրված իրադարձություններն են, որ մեկընդմիշտ դաջվում են մեր հիշողություններում:

Դուք ավելի համարձակ, ինքնուրույն և ինքնավստահ եք դառնում: Խմբով ճամփորդելիս կարող եք մեկդ մյուսի վրա հույս դնել: Մենակ ճամփորդելիս միայն Դուք եք Ձեր հույսը: Դուք եք պատասխանատու ամեն ինչի համար:

Մենակ ճամփորդելիս հասկանում եք, թե ինչի եք ունակ: Այնպիսի հատնակնիշներ են ի հայտ գալիս, որոնց մասին չէիք էլ կասկածում: Դուք անգնահատելի փորձ եք ձեռք բերում, ծանոթանում եք նոր մարդկանց հետ, հավատում եք Ձեր ուժերին: Միայն վերդարձից հետո եք գիտակցում, թե ինչ ճանապարհ անցաք ու էլ երբեք առաջվանը չեք լինի:







Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (10.08.18)
Դիտումներ: 114 | Տեգեր: առավելությունները, ՄԵՆԱԿ, ճամփորդելու | - Վարկանիշ -: 0.0/0