Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Մեջքի ցավի 5 պատճառ՝ ինչ անել
 
 


   

Մեջքի ցավեր ունենում են գրեթե բոլորը և գիտեն, թե որքան տհաճ ու երկարատև կարող են դրանք լինել: Այդ ցավի հիմնական պատճառը կարելի է որոշել նաև առանց բժշկական միջամտության:  Ընդամենը  պետք է  վերանայել ապրելակերպը:

Եթե մեջքի ցավն արդեն խրոնիկ բնույթ է կրում, ապա պետք է անպայման դիմել մասնագետին: Ինչպես շատ առողջական խնդիրների դեպքում, այս դեպքում ևս  կանխարգելելը ավելի լավ է , քան դեղորայքային բուժումը:

Ահա մեջքի ցավի 5 հիմնական պատճառները:
 


Ճարպակալում 

Մեջքի ցավի գլխավոր պատճառը  ճարպակալումն է: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գեր մարդիկ ավելի շատ են հակված մեջքի ցավեր ունենալուն:  Մեջքի ցավ ունենալու դեպքում առաջին հերթին պետք է  մոտենաք հայելուն և կողքից նայեք ձեզ: Եթե նկատեք, որ ավելորդ կիլոգրամներ ունեք, ուրեմն ամենայն հավանականությամբ  պատճառը հենց դա է:

Նիհարելով դուք կկարողանաք ազատվել այդ ցավից կամ գոնե  թուլացնել ցավի ուժգնությունը:


Հանգույցների ձգվածությունը

Սա վնասվածքի շատ տարածված տեսակ է, որը կարելի է ստանալ նույնիսկ հատակից ինչ-որ բան վերցնելու ժամանակ: Գերձգվածությունն ուղեկցվում է   սպազմերով և առաջացնում է ցավեր մեջքի ստորին հատվածում: Կախված ձգվածության աստիճանից  այն կարող է  մի քանի օրից մինչև մի քանի ամիս տևել:

Ձգվածություն ստանալուց լիովին հրաժարվել  հնարավոր չէ: Կարելի է այն ուղղակի նվազագույնի հասցնել՝ ամրացնելով մկանային համակարգը և մեջքը: Աշխատեք լինել աշխույժ, շարժուն որքան հնարավոր է: Անկողնային ռեժիմը կարող է միայն ավելի վատթացնել իրավիճակը:


Ողնաշարի դիսկերի վնասում

Ողնաշարի ողերը առանձնացած են դիսկերի միջոցով: Դրանց հիմնական գործառույթը շարժունակության ապահովումն է: Միջողային դիսկերի վնասվածքը կարող է ցավեր առաջացնել մեջքի շրջանում: Եթե դիսկի ներքին հատվածն է վնասված, այն կարող է ազդել նաև նյարդային համակարգի վրա: Այդ դեպքում կառաջանա մի հիվանդություն, որն ավելի շատ հայտնի է «ռադիկուլիտ» անունով:

Դիսկերի վնասվածքի հիմնական պատճառը տարիքն է: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ծխախոտն ու  նստակյաց կյանքը նպաստում են այդ հիվանդության զարգացմանը: Ամենալավ կանխարգելիչ միջոցը վնասակար սովորություններից հրաժարվելն  ու սպորտով զբաղվելն է:
 








Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 24.09.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (24.09.16)
Դիտումներ: 1886 | Տեգեր: ԻՆՉ, մեջքի, անել, պատճառ՝, ցավի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...