Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 21.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչպես բուժել մեջքի շրջանում ցավերը
 
 
Загрузка...


Մեջքի և պարանոցի շրջանում ցավերն անհանգստացնում են մեզնից շատ-շատերին: Արդյո՞ք կան միջոցներ, որոնց շնորհիվ կարելի է խուսափել այս ամենից: Հետազոտությունները ցույց են տվել, որ ողնաշարի հետ կապված շատ խնդիրներ առաջանում են ոչ ճիշտ կեցվածքի և մարմնի շարժումների պատճառով: Երկար ժամանակ չափից շատ լարվածությունը կարող է հանգեցնել ողնաշարի կառուցվածքի փոփոխությունների՝ ներառելով սկավառակների և հոդերի  դեգեներացիան, ջլերի և մկանների երկարացումը կամ կրճատումը, ինչպես նաև ողերի մաշվածությունը: Կառուցվածքային բոլոր այս փոփոխություններն առաջացնում են ցավեր, սակայն գոյություն ունեն կանոններ, որոնց ամենօրյա կիրառումը կարող է մեղմել ցավը և կանխել այդ խնդիրների հետագա բարդացումը:
 

Ահա այն գործոնները, որոնք ապահովում են պարանոցի և ողնաշարի առողջությունը.

  • Ճիշտ կեցվածք
  • Մարմնի ճիշտ շարժումներ և դիրքեր
  • Կանոնավոր ֆիզիկական վարժություններ

Կեցվածք

Մեջքի և պարանոցի առողջ վիճակը կախված է կեցվածքից: Ոչ ճիշտ կեցվածքը կարող է պատճառ դառնալ մեջքի շրջանում ցավերի, քրոնիկական գլխացավերի և ուսերի շրջանում ցավերի համար: Շատ մարդիկ ժամանակի մեծ մասն անցկացնում են նստած կամ ապրանքների տեղափոխմամբ: Կենսակերպն էլ նպաստում է ոչ ճիշտ կեցվածքի առաջացմանը:


Ճիշտ կեցվածք՝ կանգնած դիրքում

Եթե ստիպված եք երկար ժամանակ կանգնել, ապա լավ կլինի ուշադրություն դարձնել հետևյալ կանոններին.

1. Ոտքերը ուսերի լայնության համապատասխան դրեք գետնին, մի՛ ձգեք ոտքերի մկանները և մի՛ լարեք ծնկները:

2. Հետևեք, որպեսզի պահպանվի մեջքի բնական կորագիծը: Սակայն խուսափեք «կամարի» դիրքից և  մեջքը շատ ետ մի տարեք:

3. Ուսերն ուղիղ պահեք՝ բարձրացնելով կրծքավանդակը: Դա կօգնի պահպանել ճիշտ հեռավորությունը կոնքոսկրերի և կրծքավանդակի միջև:

4. Կառավարեք կզակի դիրքը: Կզակը պետք է մարմնի հետ ուղիղ անկյուն կազմի, սակայն, դրա հետ մեկտեղ՝ պարանոցի մկանները չպետք է լարված լինեն:


Ճիշտ կեցվածք՝ նստած դիրքում

Հիշեցնենք, որ կեցվածքի ճիշտ լինելը կարող եք ստուգել պատի միջոցով: Մեջքով այնպես կանգնեք պատի մոտ, որպեսզի կրունկները, ուսերը և գլուխը հենվեն պատին, իսկ գոտկատեղի և պատի միջև ընկած հատվածում պետք է տեղավորվի ձեռքի ափը: Հեռացեք պատից և աշխատեք պահել մարմնի այս դիրքը:


Նստած դիրքում պետք է հետևել հետևյալ կանոններին`

1.Ոտքի թաթերը պետք է հպվեն հատակին, ծնկների հատվածում ծալված լինեն ուղիղ անկյամբ:

2. Ողնաշարի հիմքը պետք է ամուր հենվի աթոռի հենակին: Պետք է այնպես նստել, որպեսզի մեջքի ներքևի հատվածի կորագիծը պահպանվի:

3. Փորը պետք է ձգված լինի: Գլուխը և ուսերն ուղիղ պահեք:

4. Ոտքը ոտքին մի դրեք, քանի որ նման դիրքը կարող է հանգեցնել ողնաշարի ներքևի հատվածի ցավերի և վատ անդրադառնալ ոտքերում արյան շրջանառությանը:

Ի հավելումն այս ամենի՝ խորհուրդ չի տրվում աշխատանքային օրվա ընթացքում անդադար նստակյաց լինել: Ժամը մեկ պետք է կանգնել և քայլել:


Ճիշտ կեցվածք՝ քնած դիրքում

1. Որպեսզի ունենաք ճիշտ կեցվածք, խորհուրդ է տրվում խուսափել փափուկ ներքնակից և մեկից ավելի բարձերի օգտագործումից: Օգտագործեք օրթոպեդիկ ներքնակ:

2. Եթե ցավեր ունեք մեջքի շրջանում, ապա քնելու համար լավագույն դիրք կարող է դիտարկվել մեջքի կամ կողքի վրա քնելը: Եթե ձեզ հարմար է մեջքի վրա քնելը, ապա մի մոռացեք ծնկների տակ բարձ դնել, որպեսզի ողնաշարի չեզոք դիրքը պահպանվի: Եթե կողքի վրա եք քնում, ապա բարձը դրեք ծնկների միջև, որը նույնպես կապահովի ողնաշարի չեզոք դիրքը:

168.am

 














Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (27.11.16)
Դիտումներ: 1927 | Տեգեր: շրջանում, Ինչպես, մեջքի, բուժել, ցավերը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...