Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչ առողջարար օգուտներ կարող է տալ քեզ ՄԵՂՐԱՋՈՒՐԸ
 
 
Загрузка...


Մեղրի հրաշալի հատկությունների մասին խոսել ու խոսում են: Մեղրը հնագույն ժամանակներից տարբեր նպատակներով օգտագործել ու մինչ օրս էլ շարունակում ենք օգտագործել և չենք դադարում զարմանալ, թե մեղուների աշխատանքի արգասիքը բացահայտված ու դեռևս չբացահայտված օգուտների ի՜նչ մեծ շտեմարան է: Ի՜նչ լայն է մեղրի կիրառման շրջանակը: Կա՞, արդյոք, էլի նման մթերք, որը որքան օգտակար, նույնքան էլ համեղ է,- գրում է Ankakh.com-ը::

Հականեխիչ, հակասնկային, հակաբորբոքային ու բազում հակա-ներով օժտված սաթի նման թափանցիկ այս մթերքը անփոխարինելի միջոց է շատ ու շատ ախտերի բուժման համար: Անգամ նոսրացված մեղրն է հրաշքներ կատարում:
 

Մեղրաջուր
 

Շատերի համար բնական վիճակում մեղր օգտագործելն ու պարզապես վայելելը դժվար է, մինչդեռ մեղրաջուրը ևս շատ օգտակար է:


Մեղրաջուրը կօգնի նիհարել
 

Դրա համար պետք է մեկ թեյի գդալ մեղրը լուծել մեկ բաժակ հում (ծորակի) ջրի մեջ: Կստացվի մեղրի 30-տոկոսանոց լուծույթ, որը բաղադրությամբ նույնական է արյան պլազմային: Մեղրաջուրը, այն էլ՝ հում ջրով, բարձրացնում է այդ մթերքի որակական հատկությունները: Այն օրգանիզմում յուրացվում է արագ ու ամբողջությամբ:


Ազդեցությունը
 

Կարգավորում է մարսողությունը, կանոնավորում կենսականորեն կարևոր բոլոր օղակների աշխատանքը: Բարձրացնում է իմունիտետը, բուժում քրոնիկ հարբուխը, նոսրացնում ու թոքերից բնական ճանապարհով (աղիքներով) դուրս է բերում լորձը:

Ի դեպ, մարսողական համակարգի, ստամոքս-աղիքային տրակտի մակաբույծները չեն սիրում դեղին գույնը: Եթե դրանք ճառագայթահարվեն դեղին լույսով, էլ չեն բազմանա:

Մեղրաջրի օնությամբ, փաստորեն, մարսվում են աղիքներում գոյացած կուտակումները: Ըստ էության` կատարվում է աղիքների սանացիա: Ի դեպ, մեղրաջրով կանխարգելիչ պրոցեդուրայի ժամանակ հնարավոր է գոտկատեղի շրջագծի նկատելի փոփոխություն լինի, սակայն դա գիրանալու հետ կապ չունի, այլ մեղրաջրի շնորհիվ աղիքներում մաքրության արդյունք է: Բանն այն է, որ արտաթորանքային գոյացությունները, որոնք, փաստորեն, կուտակվում են աղիքների կոնքոսկրային հատվածում, ներծծվում են այդ հեղուկով, փքվում ու փափկում, ինչի շնորհիվ հեշտությամբ են օրգանիզմից դուրս գալիս:

Այդ կերպ կատարվում է օրգանիզմի մաքրում, բարձրանում է հակամանրէ, հակավիրուսային ու հակասնկային ազդեցությունը: Կանոնավորվում է հաստ աղիքի աշխատանքը: Դա հրաշալի միջոց է աղիների միկրոֆլորան վերականգնելու և դիսբակտերիոզը վերացնելու համար:

Մեղրը նաև ջրակլանիչ հատկություն ունի, դրա շնորհիվ երիկամներն ու միզապարկը բեռնաթափվում են, հանգստանում:

Մեղրաջուրը որպես կանխարգելիչ օգտագործելու համար պետք է առավոտյան քաղցած ստամոքսին ու միանգամից խմել: Դա շատ կարևոր է. ստամոքսի դարպասը բացվում է, ու այդ հեղուկն իսկույն աղիքներում է հայտնվում, ինչից հետո ներծծվում արյան մեջ:

Ի դեպ, մեղրաջուրը սնում է նաև դեմքի մաշկը՝ դրանով այն մաքրելու դեպքում: Դա, փաստորեն, կոսմետիկ հնագույն միջոց է, միաժամանակ՝ ամենաժամանակակիցը:

Մեղրի ու դարչինի համադրությունը մի շարք հիվանդություններ է բուժում: Ժամանակակից գիտությունն ասում է, որ չնայած մեղրը քաղցր է, որոշակի չափաբաժնով նույնիսկ շաքարախտով հիվանդներին չի վնասում:

Կանադայի «Համաշխարհային նորությունների շաբաթաթերթ» ամսագրում 1995-ին մի նյութ է հրապարակվել, որում ներկայացվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց բուժման նպատակով կարելի է մեղրի ու դարչինի խառնուրդ գործածել. իհարկե, եթե մեղրը հաստատ մաքուր է:


Քաշի նվազում
 

Ամեն օր նախաճաշից կես ժամ առաջ քաղցած ստամոքսին ու գիշերը քնելուց առաջ մեղրի ու դարչինի խառնուրդը (նախապես եռացրած ու հովացրած ջրի մեջ լուծված վիճակում) կանոնավոր ընդունելու դեպքում կարող է անգամ նիհարել անհուսալի գեր մարդը, քանի որ այս խառնուրդը կանոնավոր կերպով օգտագործելու դեպքում պարզապես օրգանիզմում ճարպ չի կուտակվի:

Խառնուրդը պետք է պատրաստել երեկոյան` քնելուց առաջ:

Դրա համար 1 բաժին դարչինն 2 բաժին մեղրը պետք է խառնել (1:2) 1 բաժակ եռացրած հովացրած ջրին, ապա թրմել փակ բերանով ամանի մեջ. մեղրն ավելացնել, երբ ջուրը հովացած կլինի (բանն այն է, որ բարձր ջերմությունը քայքայում է մեղրի ֆերմենտներն ու օգտակար հատկությունները նվազեցնում:

Այդ խառնուրդի կեսը պետք է խմել քնելուց առաջ, իսկ մնացածը դնել սառնարանը փակ բերանով: Առավոտյան խմել մնացածն առանց տաքացնելու (ամռանը` նույնիսկ սառնարանի սառնության կամ էլ սենյակային ջերմաստիճանի):

Այս բաղադրատոմսին հարկ չկա ավելացնել ո՛չ կիտրոն, ո՛չ էլ քացախ: Ի դեպ, 2 անգամից ավելի հաճախ խմել նույնպես չի առաջարկվում, քանի որ այն միայն քաղցած ստամոքսի դեպքում է ցանկալի ազդեցություն ունենում:

Դա օգնում է գրեթե բոլորին: Բայց քաշը նվազեցնելու համար այս խառնուրդով տարվել չի կարելի: Դարչինը մեղրով մաքրում է մարսողական տրակտը, ոչնչացնում մակաբույծները, սնկերն ու մարսողությունը խափանող մյուս պատճառները, որոնք հանգեցնում են թունավոր կուտակումների (նվազեցնում է արյան հիմնային рН ռեակցիան):

Երբ բոլոր խարամներից օրգանիզմը մաքրվի, քաշի նվազման գործընթացն էլ կդադարի: Կնշանակի` եթե այլևս քաշը չի պակասում, ուրեմն խառնուրդն այլևս ավարտել է իր գործը: Այդ դեպքում պետք է այդ բուժիչ խառնուրդի քանակը նվազեցնել կամ ընդմիջում անել:


Սրտի հիվանդություններ
 

Ամեն օր նախաճաշին պետք է ու կարելի է, ասենք, ջեմի փոխարեն հացին մեղրի ու դարչինի մածուկ քսել, ինչը կնվազեցնի խոլեստերինի մակարդակն արյան մեջ ու կփրկի ինֆարկտի ու կաթվածի սպառնալիքից: Ասում են` անգամ հիվանդների մոտ է նվազում կրկնակաթվածի վտանգը:

Մեղրի ու դարչինի խառնուրդը կանոնավոր գործածողների շնչառությունն է բարելավվում, այն ամրացնում է սրտի մկանները:

Ամերիկայի որոշ ծերատներում նման խառնուրդ են տալիս իրենց կենվորներին ու նկատել են, որ տարիքային փոփոխությունների հետևանքները նկատելիորեն նվազել են:


Թուլություն
 

Վերջերս կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ մեղրի մեջ պարունակվող շաքարն էլ օգտակար է ուժերի վերականգնման համար: Տարեցների մոտ այս խառնուրդի օգտագործման արդյունքում ուշադրության կենտրոնացման ու շարժունակության բարելավում է նկատվում: Հետազոտությունն անցկացնող դոկտոր Միլթոնն ասում է, որ նման խառնուրդից թեկուզ օրական կես բաժակն առավոտյան քաղցած ստամքոսին ու կեսօրից հետո՝ 15:00-ին, երբ կենսական ուժերը սկսում են մարել, խթանում է այդ ունակությունը:


Արթրիտ
 

Արթրիտով տառապողներն ամեն օր, առավոտյան ու երեկոյան պետք է 1 բաժակ գոլ ջրով 2 գդալ մեղր ու 1 փոքր թեյի գդալ դարչին ընդունեն: Մասնագետներն ասում են, որ դա նույնիսկ քրոնիկ արթրիտն է բուժում:

Վերջերս Կոպենհագենի համալսարանի մասնագետների անցկացրած հետազոտությամբ պարզվեց, որ մեղրի ու դարչինի ընդունման շնորհիվ արթրիտով 200 հիվանդներից 73-ի մոտ մեկ շաբաթից լրիվ անցել են ցավերը:


Խոլեստերինի դեմ
 

2 ճաշի գդալ մեղրը, 3 թեյի գդալ դարչինը 2 բաժակ գոլ ջրի հետ խառնած՝ ընդամենը 2 ժամում արյան մեջ 10%-ով նվազեցնում է խոլեստերինի մակարդակը:

Ինչպես և արթրիտով տառապողները, օրական այս խառնուրդից 3 անգամ ընդունելով` կարող են կարգավորել խոլեստերինի մակարդակն անգամ քրոնիկ հիվանդները:

Հիշյալ հրապարկման մեջ ասվում է, որ մաքուր մեղր կանոնավոր գործածողները հազվադեպ են խոլեստերինի պատճառով բողոքներ ունենում:


Իմունիտետ
 

Ամեն օր մեղր ու դարչին գործածելը հանգեցնում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաների ամրապնդման: Գիտնականները հայտնաբերել են, որ մեղրը բազմաթիվ վիտամիններ ու երկաթ է պարունակում: Եվ մեղրի պարբերաբար գործածման դեպքում օրգանիզմը շատ լավ պայքարում է բակտերիալ ու վարակիչ հիվանդությունների դեմ:


Միզապարկի բորբոքում
 

1ճաշի գդալ դարչինը և 1 թեյի գդալ մեղրը պետք է խառնել 1 բաժակ թեթևակի գոլ ջրի մեջ. դա սպանում է միզապարկի մանրէները:


Մազաթափություն
 

Այս խնդրի դեպքում կարելի է մազարմատներին լվանալուց 15 րոպե առաջ քսել տաք ձեթի, 1 ճաշի գդալ մեղրի ու 1 թ.գդալ դարչինի խառնուրդ՝, ապա լվանալ մազերը գոլ ջրով: Ասում են` անգամ 5 րոպեից է դրական փոփոխությունը նկատվում:


Մաշկային վարակներ
 

Մեղրի ու դարչինի խառնուրդը բուժում է մաշկի ախտահարված հատվածները, էկզեման, սունկը և տարատեսակ վարակները:


Պզուկներ
 

3 ճ.գդալ մեղրի ու 1 թ.գդալ դարչինի խառնուրդը պետք է քսել պզուկներին քնելուց առաջ ու լվացվել հաջորդ առավոտյան, գոլ ջրով: 2 շաբաթում մաշկը լրիվ կմաքրվի պզուկներից:


Միջատների խայթոցի դեմ
 

1 բաժին մեղրի ու 2 բաժին տաք ջրի մեջ 1 թ. գդալ դարչինի խառնուրդը դանդաղ պետք է ներմերսել խայթոցի հատվածում. ցավն անցնում է 1-2 րոպեից:


Ստամոքսի խանգարում
 

Դարչինի փոշին 2 ճաշի գդալ մեղրի հետ պետք է ընդունել ուտելուց առաջ. դա նվազեցնում է թթվայնությունն ու օգնում յուրացնելու անգամ դժվարամարս սնունդը: Դարչինով մեղրը ստամոքսի ցավն է անցկացնում ու նույնիսկ խոցերը բուժում:
 


Գազառաջացում
 

Հնդկաստանում ու Ճապոնիայում անցկացված հետազոտությունների համաձայն` մեղրը դարչինով օգնում է փորափքանքի պարագայում:
 


Ատամնացավ
 

1 բաժին դարչինը 5 բաժին մեղրի հետ խառնած պետք է դնել ցավող ատամին. կարելի է կրկնել օրական 3 անգամ, այնքան, մինչև ցավն ացնի:


Բերանի տհաճ հոտի դեմ
 

Հարավային Ամերիկայի բնակիչների առավոտյան առաջին գործը մեղրի ու դարչինի լուծույթով բերանը ողողելն է՝ բերանի լավ հոտը ողջ օրը պահպանելու համար:

Լսողության կորստի դեպքում պետք է ամեն օր առավոտյան ու երեկոյան հավասար քանակությամբ մեղր ու դարչին ընդունել:

Մրսածություն. օգնում է 1 ճաշի գդալ գոլ մեղրի ու 1/4 թեյի գդալ դարչինի խառնուրդը, որը պետք է օրական 3 անգամ ընդունել: Բուժում է ցանկացած քրոնիկ հազ, մաքրում քթանցքերն ու շնչուղիները:


Գրիպ
 

Իսպանացի գիտնականներն ապացուցել են, որ մեղրը բնական այնպիսի տարր է պարունակում, որը սպանում է գրիպի մանրէն:


Քաղցկեղ
 

Վերջերս Ճապոնիայում ու Ավստրալիայում մասնագետները հայտնաբերել են, որ ոսկրերի ու ստամոքսի քաղցկեղը կարելի է բուժել: Իսկ դրա համար նման ուռուցքներով հիվանդները պետք է ամեն օր 1 ճ. գդալ մեղր ու 1 թեյի գդալ դարչին ընդունեն մեկ ամիս, օրական 3 անգամ:


Երկարակեցություն
 

Թեյը մեղրով ու դարչինով կանոնավոր ընդունելը դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը:

1 գդալ դարչինը 3 բաժակ եռացրած ու հովացրած ջրով պետք է ընդունել՝ 4 գդալ մեղր ավելացնելով.խմել 1/4 բաժակ՝ օրական 3-4 անգամ: Պահպանում է մաշկի թարմությունը, փափկությունն ու դանդաղեցնում ծերացումը:








Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (27.07.17)
Դիտումներ: 6634 | Տեգեր: ԻՆՉ, օգուտներ, առողջարար, տալ, կարող, քեզ, ՄԵՂՐԱՋՈՒՐԸ | - Վարկանիշ -: 0.0/0