Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Մազերի շքեղության և առողջության 7 հնդկական գաղտնիք
 
 


   

Սուշմիտան Հնդկաստանում մեծ ճանաչում ունեցող վիդեոբլոգեր է։ Նա հայտնի է երկար մազերով։ Adme.ru-ն ներկայացրել է նրա խորհուրդները երկար մազեր ունենալու համար։
 

1. Օգտագործեք հալվեի հյութը։ Հալվեի հյութը խթանում է մազերի աճը և հոգ տանում գլխի մաշկի մասին։ Հալվեի տերևներից քամեք հյութը, մերսելով քսեք մազերի արմատներին եւ թողեք նվազագույնը 2 ժամ։ Ցանկության դեպքում կարող եք թողնել ամբողջ գիշեր։


2. Պանտենոլ օգտագործեք։ Սա վիտամին B-ն է, որը կարգավորում է մաշկի վիճակը։ Մազերը սովորականի նման լվացեք, պանտենոլը քսեք մազերին՝ առավել մեծ ուշադրություն դարձնելով արմատներին։


3. Մազերը լվանալուց հետո փափկացրեք սառը ջրով։ Սառը ջուրը փակում է անցքերը և լավացնում արյան շրջանառությունը։ Մազերը լվացեք սովորականի նման, կոնդիցիոների օգտագործումից հետո փափկացրեք սառը ջրով։


4. Խնձորի քացախ օգտագործեք։ Խնձորի քացախը կօգնի խիտ մազեր ունենալու ցանկության դեպքում։ Լվացեք մազերը։ Կոնդիցիոների փոխարեն խնձորի քացախ օգտագործեք։ Դրանից հետո գլուխը մի լվացեք։ Ի տարբերություն խաղողի քացախի՝ այն սուր հոտ չունի։


5. Սպիտակուցային դիմակ պատրաստեք։ Սա կօգնի լրացնել պրոտեինների անբավարարությունը։ Սենյակային ջերմաստիճանի երկու ձու վերցրեք։ Սպիտակուցն առանձնացրեք դեղնուցից, խառնեք և քսեք արմատներին։ Կարող եք նաև պոլիէթիլենային տոպրակ հագնել կամ` գլխարկ։


6. Փորձեք կոնյակից և ձվից պատրաստված դիմակ։ Ձուն պրոտեիններ է պարունակում, իսկ կոնյակը՝ նյութեր, որոնք մազերն ավելի խիտ և հաստ են դարձնում, խթանում դրանց աճը։ Վերցրեք երկու ձու և մեկ բաժակ կոնյակ։ Խառնեք, քսեք մազերի արմատներին։ Եթե ցանկանում եք քսել մազերի ամբողջ երկարությամբ, ավելացրեք ձիթապտղի յուղ, որը կփափկացնի մազերը և դրանք ավելի ենթարկվող կդարձնի։


7. Եթերային յուղեր օգտագործեք։ Ժոժոբայի, նշի, լավանդայի, ռոզմարինի յուղերը դրական են ազդում մազերի որակի վրա, քանի որ մեծ քանակով վիտամիններ և բուսական բաղադրիչներ են պարունակում։ Յուղերը խառնեք կոկոսի յուղով դիմակին և քսեք մազերին, սպասեք 2-3 ժամ։ Մազերը լավ լվանալու համար երկու անգամ շամպուն օգտագործեք։











Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 01.11.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (01.11.17)
Դիտումներ: 133 | Տեգեր: շքեղության, մազերի, հնդկական, առողջության, գաղտնիք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...