RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Մարդկանց 7 տեսակ, ումից պետք է խուսափել
 


 


   LadyNews

Միակ օգտակար հարաբերությունները այլ մարդկանց հետ նրանք են, որոնք մեզ ավելի լավն են դարձնում: Այդ պատճառով պետք է կարողանալ ընտրել շփման ճիշտ շրջանակ:

Գոյություն ունեն 7 տեսակի մարդիկ, ում հետ շփումից հարկավոր է խուսափել .

1. Վեճերի թագուհի

Որոշ մարդիկ սիրում են վեճեր, տեսարաններ սարքել առանց որևէ ակնհայտ պատճառի: Մի տրվեք պրովոկացիայի: Հանգիստ եղեք և ինքներդ վեճի ծուղակի մեջ մի ընկեք: Որքան բարձր է գոռում ձեր ընդդիմախոսը, որքան ուժեղ է նա ուզում ուռճացնել վեճը, այդքան դուք պետք է աշխատեք մտածել և խոսել հանգիստ ու վստահ: Մի թույլ տվեք կպնել ձեր թույլ կողմին:

2. Միշտ և անհիմն ձեզանից դժգոհ անձնավորություն

Մեր կյանքում միշտ հանդիպում են մարդիկ, ովքեր սիրում են նեղացնել, չեն հարգում կամ նայում են ուրիշներին վերից: Մի վատնեք ձեր ժամանակը և մի փորձեք նրանց փոխել կամ արժանանալ լավ վերաբերմունքի: Կան մարդիկ, ում հնարավոր չէ գոհացնել: Ձեզ չի հաջողվի դա անել, որքան էլ ջանք թափեք:

3. Վատատես, ով կտրում է ձեր թևերը

Բավական է շփվեք այն մարդկանց հետ, ովքեր ծիծաղում կամ թերահավատորեն են վերաբերվում ձեր երազանքներին: Այդպիսի մարդիկ իջեցնում են ձեր ներուժը և դանդաղորեն մարում ձեր վստահությունը: Հիշեք, որ ձեր հնարավորությունները չեն որոշվում ուրիշի կարծիքներով: Եղեք լավատես, մի լսեք ուրիշի կարծիքը:

4. Մանիպուլյատորներ

Հեռու մնացեք մանիպուլյատորներից, այն մարդկանցից, ովքեր սիրում են առաջ տանել կարծիքը և իրենց բացասականի միջոցով ղեկավարել ձեր մտքերը: Նրանց շատ հեշտ է ճանաչել․ եթե կողքից նայեք, կտեսնեք, որ նրանք սևեռված են ինքներն իրենց վրա:

5. Համառ, ով կարծում է, որ դուք պետք է փոխվեք

Ցավոք, հաճախ լինում է, որ ընտանիքի անդմաները, հին ընկերները պարզապես չեն տեսնում, թե որքան եք դուք վերջին տարիներին փոխվել ու մեծացել։ Սովորաբար նրանք անընդհատ պիտակավորում են ձեզ՝ հիմնվելով այն մարդու վրա, որը դուք եղել եք նախկինում․ դա ամենավտանգավորն է: Այդպիսի պնդումների հետ հեշտ է համաձայնել, քանի որ դուք էլ եք հիշում, որ իրականում այդպես եղել է: Միայն դուք կարող եք իմանալ, թե ինչ է կատարվում ձեր գլխում: Դուք չեք կարող ղեկավարել ուրիշի մտքերը ձեր մասին, բայց, թե ինչպես վարվել նրանց կարծիքի հետ՝ դուք գիտեք և պարտավոր չեք որևէ կերպ արձագանքել:

6. Պահանջկոտ ընկեր, ով չի ներում ձեր ոչ մի սխալ

Անսխալական մարդ չկա, բայց կան այնպիսիք, ովքեր ընդունում են իրենց սխալը և փորձում են այն ուղղել: Մենք սովորում ենք մեր սխալների վրա և դա յուրաքանչյուր մեծ նախաձեռնության սկիզբն է: Բայց, երբ մեկը հրաժարվում է օգնել ձեզ աճել և ուղղել սխալները, դա, իրոք, աններելի սխալ է նրանց կողմից: Եթե որևէ մեկն անընդհատ դատում է ձեզ՝ ձեր անցյալով և հիշեցնում է նախկին սխալները ու հրաժարվում ներել, ապա ձեզ ոչինչ չի խանգարում ճիշտ քայլ անել և թողնել այդ մարդուն անցյալում:

7. Ներքին քննադատը

Չէիք սպասո՞ւմ։ Այո, այդ անգութ քննադատը, ով հանգրվանել է ձեր գլխում: Այդպիսի քննադատությունն իր հետ բերում է  երջանկության պակաս և դժգոհություն՝ ինքներդ ձեզանից: Իսկ իրականում ձեզ քաջություն է պետք լինել այնպիսին, ինչպիսին կաք: Ձեր արժեքը հենց դրանում է: Ձեր մեջ կա անկրկնելին և յուրահատուկը, դուք տարբերվում եք մյուսներից և երբեք չեք դառնա ուրիշի նման, ու դա բնական է: Դուք եկել եք այս աշխարհ տեղեկացնելու, թե ով եք և վայելելու յուրաքանչյուր ապրած րոպե: Եթե դուք դա ընդունեք, ապա կհասկանաք, որ կարիք չկա համեմատվելու որևէ մեկի հետ, ու ձեր ներքին քննադատը ձեզ հանգիստ կթողնի:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (09.08.18) | Հեղինակ: LadyNews
Դիտումներ: 284 | Տեգեր: ումից, տեսակ, Մարդկանց, խուսափել, պետք | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |