RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Այնքան էլ վստահ չեմ, թե մանկությունից հետո ապրել եմ... ՄՏՔԵՐԻ փունջ ծնողների և ոչ միայն նրանց համար
 


 


   

Այն տունը տուն չէ, որ մանուկ չունի,

Ուր դեռ չի հնչել ծիծաղը մանկան,

Այն տունը, սիրտ իմ, որ մանուկ չունի

Լեզվակը պոկած զանգի է նման:

Հովհ. Շիրազ

***

Մանուկներին կրթելն աշխարհիս երեսին ամեն բան է ինձ համար:

… Որքան էլ կապույտ երկինքը գլխիս ա, շունչս՝ բերանումս, ձեզ սուրբ պետք է համարիմ ինձ համար, ձեր արևին մեռնիմ:

Մանկական աշխարհը վաղուց ի վեր բոլոր երկրային սրտահաճ բախտավորություններից ինձ համար ամենաբարձրն է եղել:

Խ. Աբովյան

***

Ա՜խ լուսավորյալ մայր, մեծ է քո ազդեցությունը հրեշտականման երեխայի վերա…

Ռ. Պատկանյան

***

Խաղալու մեջ մանուկները և երեխաները պետք է սովորեն այն, ինչ ամենայն լրջությամբ պետք է նրանց ապագայում:

Ս. Բաբայան

***

Կրթիր մանկանը իր ճամփան սկսած ժամանակ, որ իր ծերության ժամանակ էլ դրանից չխոտորվի:

Աստվածաշունչ

***

Ինձ ասա, թե ինչ տրամադրություններ են գերակշռում երեխաների մտքում, և ես քեզ կասեմ հաջորդ սերնդի բնավորության մասին:

Է. Բերկ

***

Աշխարհում չկա ավելի հանդիսավոր հիմն, քան մանկական շուրթերի թոթովանքը:

Մարդու մանկությունից հիմք դրված սկզբունքները նման են մատաղ ծառի կեղևին փորագրված տառերին, որոնք աճում են, ծավալվում նրա հետ, կազմում նրա անպարտելի մասը:

Վ. Հյուգո

***

Մանկությանը պետք է ցույց տալ մեծագույն հարգանք:

Յուվենալ

***

Թողե՛ք, որ մանկությունը հասունանա մանկության մեջ:

Երեխային մի՛ դարձրեք պաշտամունքի առարկա, երբ նա մեծանա, շատ զոհաբերություններ կպահանջվի:

Ձեզ երբեք չի հաջողվի ստեղծել իմաստուններ, եթե երեխայի մեջ սպանեք չարաճճիությունը:

Ժան – Ժակ Ռուսո

***

Խնայե՛ք ձեր երեխաների արտասուքները, որ նրանք կարողանան դրանք թափել ձեր գերեզմանին:

Յ. Ա. Կոմենսկի

***

Մանկության աշխարհն է իմ կյանքում եղել և կմնա ամենանվիրականը:

Այնքան էլ վստահ չեմ, թե մանկությունից հետո ապրել եմ:

Ա. դը Սենտ Էքզյուպերի

***

Մեծ մարդու վեհությունը արտահայտվում է փոքր մարդկանց հետ նրա վարվելակերպում:

Թ. Կառլել

***

Վատ երեխաների համար պետք է ծնողներին պատժել:

Մ. Գորկի

***

Երեխաներին դաստիարակելու համար պահանջվում է ավելի խորաթափանց մտածողություն, քան պետության կառավարման համար:

Ու. Չենինգ

***

Յուրաքանչյուր հասարակություն պետք է իր երեխաների համար ցանկանա այն, ինչ լավագույն և ամենախելամիտ ծնողն է ցանկանում իր երեխայի համար:

Ջ. Դյուի

***

Հինգ կարևոր պատվիրան.

Նախ՝ երեխային սիրել, հետո՝ դաստիարակել և ուսուցանել:
Երեխային ընդունել այնպիսին, ինչպիսին ինքը կա:
Ընդունել երեխայի սխալվելու իրավունքը:
Օգնել երեխային՝ գործել ինքնուրույն:
Ճանաչել նրա անձը և կատարելագործել:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (05.01.18)
Դիտումներ: 390 | Տեգեր: Թե, այնքան, մտքերի, չեմ, հետո, եմ..., էլ, վստահ, մանկությունից, ապրել | - Վարկանիշ -: 0.0/0